«Հարսնաքար»-ում տեղի ունեցած սպանությունը չի բացահայտվել. գործը կվերաբացվի՞
ՀՖՖ նախկին նախագահ Ռուբեն Հայրապետյանի հարցազրույցը երեկ՝ նրա տանը ոստիկանության 6-րդ վարչության աշխատակիցների կողմից խուզարկություն կատարելուց հետո, ամբողջությամբ նվիրված էր սեփական անձը «քավության նոխազ» ներկայացնելուն: Նա խոսեց իր իրավունքները ոտնահարելու մասին՝ մոռանալով 2012թ. իրեն պատկանող «Հարսնաքար» ռեստորանում տեղի ունեցած դեպքը, երբ սպորտային համազգեստ կրելու համար վիճաբանություն էր առաջացել մի խումբ բժիշկների և մատուցողի միջև։ Այնուհետև ռազմական բուժծառայողները դաժան ծեծի էին ենթարկվել, որի հետևանքով նրանցից մեկը՝ Վահե Ավետյանը, մահացել էր:

Անդրադառնալով գործը վերաբացելու հարցին՝ Հովհաննիսյանն ասաց, որ դրա մասին կարելի է խոսել այն ժամանակ, երբ նոր հանգամանքներ երևան գան. «Եթե օրերից մի օր որևիցե մեկը տեսագրություն ներկայացնի իրավապահ մարմիններին, կամ հեռախոսազանգ հայտնվի, որտեղ Ռուբեն Հայրապետյանն է հրամայել ծեծի ենթարկել բժիշկներին, կամ վկայի ցուցմունք լինի, ապա գործը կարող է վերաբացվել: Երբ մարդուն պատկանող հաստատությունում ինչ-որ բան է կատարվում, եթե ոչ ուղիղ, ապա անուղղակի պատասխանատուն ինքն է: Նման դաժան ծեծի ենթարկելը միայն հրահանգավորված գործողութուն կարող էր լինել»,- նշեց Հովհաննիսյանը:
Հարցազրույցի ընթացքում Հայրապետյանը հայտարարեց, որ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հրահանգել է «բռնել» իրեն: Ստացվում է՝ եթե նախկինում Հայրապետյանն էր հրահանգներ տալիս, ապա այսօր իր անձի դեմ ուղղված գործողությունների մասին է ահազանգում: Հովհաննիսյանից հետաքրքրվեցինք՝ հիմա՞ էլ կան նման մեխանիզմներ. «Իր ասածներն ինձ համար հիմք չեն, ես կսպասեմ իրավապահ համակարգի հիմնավորումներին, թե ինչ հիմքով է կատարվել ցանկացած գործողություն: Այն, որ Ռուբեն Հայրապետյանը բազմաթիվ կասկածելի գործարքների, մարդու իրավունքների խախտումների և բռնությունների հեղինակ է եղել՝ կասկածներ չունեմ: Նա բազմիցս հպարտացել է իր բռնարար արարքներով՝ ասելով, որ ծեծում և պատժում է բոլորին: Դեռևս այն ժամանակ բազմաթիվ դեպքերի մասին էին պատմում ՀՖՖ-ում նրա բռնարար վարքի, ֆիզիկական հաշվեհարդարի վերաբերյալ, որի պատճառով ֆուտբոլիստները, մարզիչները լքում էին ակումբը: Պարզապես իրավապահ համակարգը եղել է կուսակցության վերահսկողության ներքո և եթե հիմա դրանք հնարավոր է բացահայտել՝ ես միայն կողմ եմ»,- ասաց Զարուհի Հովհաննիսյանը:
Սոնա Հարությունյան





















Իսակովի պողոտայում բախվել են «Ford Transit»-ն ու «Toyota»-ն
4/17 Ընտրական տեղամաս. ՔՊ-ի 374 ձայնը ԿԸՀ-ի պաշտոնական կայքում գրանցել են 384 ձայն. Շիրազ Մանուկյան
ՀՃԿ ղեկավար, Զինված ուժերի պահեստազորի փոխգնդապետ Արսեն Վարդանյանը հայտարարում է անժամկետ նստացույց
Մեր պայքարը շարունակվում է և գնալու ենք մինչև վերջ՝ մինչև փոփոխություն՝ մինչև Նիկոլ Փաշինյանի հեռացո...
«Նման բան երբեք չէր եղել, և ահա՝ կրկին»․ Մհեր Ավետիսյան
Ռուսաստանից Հայաստան՝ Ադրբեջանի տարածքով, կուղարկվի 18 վագոն պարարտանյութ և ածուխ
Հաղթանակ չի ունեցել ձեր Փաշինյանը․ Նարեկ Կարապետյան
ՀՀ տարածքը 29,743 քկմ է. ոչ մի թիզ հող չի հանձնվելու, ոչ մի միլիմետր. ԳՇ պետ
Հավասար և արդար մրցակցային պայմաններ պետք է լինեին, սակայն դրանք բացակայում էին․ Արսեն Գրիգորյան
Եթե չսկսեք փողոցային պայքար, վաղը ձեր բիզնեսներն էլ են խլելու, մեր հայրենիքն էլ թրքացնեն. Արշակ Կարա...