Ռուբեն Հանրապետյանն իմ ընկերն է․ի՞նչ էր հայտարարում Անդրանիկ Քոչարյանը նախկինում
Իմ և Ռուբեն Հայրապետյանի հակասությունները 2008 թվականի արդյունք են և չեն կարող ազդել ընկերական զգացումների վրա։ Այս մասին 2016 թվականին նկարահանված «Շաբաթ երեկո Կարմենի հետ» հաղորդման ժամանակ ասել է ներկայումս Ազգային ժողովի «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Անդրանիկ Քոչարյանը, տեսանյութը հրապարակել է Politik.am-ը։
«Ռուբենը Հանրապետյանը իմ ընկերն է և ինքը պարբերաբար, ինձ հետ միասին եղել է Հրանտ Մաթևոսյանի տանը որպես ցանկալի հյուր: Շատ քչերը գիտեն, որ Հրանտ Մաթևոսյանի առողջական խնդիների պատասխանատվությունը Ռուբենը վերցրեց իր վրա Ամերիկայում բնակվող մեր մեկ այլ ընկերոջ՝ Վարդանի հետ միասին: Առաջին վիրահատության բոլոր ծախսերն արել է Ռուբենը, իհարկե դրանում դեր է խաղացել իմ և իր ընկերության գործոնը։ Իր մտածումներն այն ժամանակ լրիվ այլ են եղել, ինքն ուզեցել է Հայաստանի համար մի բան անել, որը չի թմբկահարել, ինչպես անում են շատերը, որոնք ունեն հեռուստաընկերություններ։ Իսկ հակասությունները 2008 թվականի արդյունք են և չեն կարող ազդել ընկերական զգացումների վրա»,-ասել է նա։
ՀՖՖ նախկին նախագահ Ռուբեն Հայրապետյանը օրերս «168 ժամ» լրատվականի «Պրեսսինգ» հաղորդման ժամանակ նշել էր. «Անդրանիկ Քոչարյանը, որը իմ նախկին ընկերն է եղել 10 օր առաջ հորդորում էր իմ ընկերներից մեկի միջոցով, որ ես փախնեմ Հայաստանից, որովհետև Նիկոլը հրաման է տվել, որ ինձ բռնեն»:
Ազգային ժողովի «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Անդրանիկ Քոչարյանը պատասխանել էր Ռուբեն Հայրապետյանի հայտարարությանը. «Ռուբեն Հայրապետյան, նախկին ընկերներն այլևս ընդհանուր ընկերներ չեն կարող ունենալ: Դուք ձեր շրջապատն ու ընկերներին ընտրել եք դեռևս 2008-ի մարտի 1-ից հետո և շարունակաբար հանդես եք եկել այդ շրջապատի շահերի սպասարկուի դերակատարմամբ: Այս դեպքը ևս բացառություն չէ. հերթական անգամ «սիրելի ընկերներին» հաճոյանալով` փորձում եք ձեզ անվերապահորեն ծառայություններ մատուցող լրատվականներով տարածել դատարկ կեղծիքներ:
Հավանաբար ձեր զառանցանքների պատճառն այն է, որ ոստիկանությունը ձեր բնակարան չափից դուրս «շնորհքով է ներխուժել»` չնայած դուք վաղուց ի վեր այդ մեծահոգությանը արժանի չեք, հակառակ դեպքում հիմա որևէ հնարավորություն չէիք ունենա դատարկաբանելու:
Դուք, մշտապես ձեր անձնական շահի թելադրանքով ջանք չեք խնայել «ընկերություն» առաջարկելու տվյալ պահի իշխանություններին:
Ասեմ ավելին, նախաքննության ընթացքում դեռ առիթ կունենաք ասելու, թե ով է այդ «ընդհանուր ընկերը», որ ձեզ նման բան է «փոխանցել», դա էլ այն դեպքում, երբ չխախտելով գործի ընթացակարգը, ձեզ ինչ-որ բանում նախազգուշացնել կարող է միայն գործի վարույթը իրականացնող մարմինը:
Այնպես որ հանգիստ նստեք ձեր տեղը և հնարավորության դեպքում վերընթերցեք ժամանակին ձեր և Սերժ Սարգսյանի փոխհարաբերությունների վերաբերյալ գրված հոդվածները, իսկ ես ձեզ վստահեցնում եմ` հետագայում դուք անսահմանափակ ժամանակ կունենաք արժեքավոր ընթերցանությամբ զբաղվելու»:




















Իսակովի պողոտայում բախվել են «Ford Transit»-ն ու «Toyota»-ն
Նիկո՛լ, ես քո էս արածը չե՛մ հանդուրժելու․ՊՆ նախկին նախարար Արշակ Կարապետյան
4/17 Ընտրական տեղամաս. ՔՊ-ի 374 ձայնը ԿԸՀ-ի պաշտոնական կայքում գրանցել են 384 ձայն. Շիրազ Մանուկյան
ՀՃԿ ղեկավար, Զինված ուժերի պահեստազորի փոխգնդապետ Արսեն Վարդանյանը հայտարարում է անժամկետ նստացույց
«ՀայաՔվեի» թիմը` որպես «Ուժեղ Հայաստանի» վստահված անձինք, բազմաթիվ ընտրախախտումներ է արձանագրել
Մեր պայքարը շարունակվում է և գնալու ենք մինչև վերջ՝ մինչև փոփոխություն՝ մինչև Նիկոլ Փաշինյանի հեռացո...
ՀՀ տարածքը 29,743 քկմ է. ոչ մի թիզ հող չի հանձնվելու, ոչ մի միլիմետր. ԳՇ պետ
Հաղթանակ չի ունեցել ձեր Փաշինյանը․ Նարեկ Կարապետյան
Ռուսաստանից Հայաստան՝ Ադրբեջանի տարածքով, կուղարկվի 18 վագոն պարարտանյութ և ածուխ
«Նման բան երբեք չէր եղել, և ահա՝ կրկին»․ Մհեր Ավետիսյան