Գլխավոր Լրահոս Վիդեո Կիսվել
Այս ընտրությունները ազգային բողոք էր նվաստացման, պարտության, հարկադրանքի և հայկական պետականության շարունակական քայքայման դեմ. Փաշինյանը չի ստացել հայ ժողովրդի վստահությունը. Օսկանյան «Քո ձայնը գողացել են, դուրս արի պայքարի» ստորագրահավաքն շարունակվում է ԲՀԿ-ն մնացել է Նիկոլ Փաշինյանի կոկորդին. Սուրենյանց Մենք մեր երկիրը պետք է մաքրենք քաղաքական աղբից. Սուրենյանց Առևջում ծանր ու բարդ պայքար է. Հայկ Մամիջանյան Ընդիմությունը պետք է միասնական որոշում կայացնի. ինչ որոշում էլ կայացնենք, խոսելու ենք ժողովրդի հետ Նիկոլ Փաշինյանը հատել է ընտրակեղծիքների կարմիր գիծը․ Նարեկ ԿարապետյանԵրեկ ԿԸՀ-ն գնաց օրենքի բացարձակ ոտնահարման․ Ավետիք ՉալաբյանՄեր պատասխանը այս քաղաքական ամնեզիային լինելու է հստակ և գործնական. Հրայր ԿամենդատյանԷս ամոթի խարանը ձեր ճակատին ման եք գալու, ՔՊ-ի ձեռքի գործիքն եք դարձել, ամո՛թ ձեզ. Տոնոյանը՝ ԿԸՀ-ինՄի ողջ քաղաքական ուժի դուրս են թողնում 32 ձայնի համար, սա անհարգալից վերաբերմունք է. Մելոյան Ազգովի կհաղթենք փոքրիկ խմբակի հոգին կորցրած դիկտատորին․ Նարեկ Կարապետյան«Ուժեղ Հայաստան» կուսակցության հայտարարությունը հունիսի 7-ին կայացած խորհրդարանական ընտրությունների արդյունքների և երկրում ստեղծված քաղաքական իրավիճակի վերաբերյալ Դիմում եմ պահեստազորի գեներալներին, սպաներին, ենթասպաներին և պահեստազորում հաշվառված շարքային կազմին. Արտյոմ ՍիմոնյանԷդմոն Մարուքյանի հայտարարությունը Հունիսի 7-ին կայացած խորհրդարանական ընտրությունների արդյունքների և երկրում ստեղծված քաղաքական իրավիճակի վերաբերյալ«Քո ձայնը գողացել են, դուրս արի պայքարի» ստորագրահավաքը շարունակվում է«Մեր ձայները գողացվել ա, մի ընտրատեղամասում 800-ից ավելի տարբերություն է եղել». Նառա ԳևորգյանԲողոքի ակցիա ԿԸՀ շենքի մոտ` ընտրության արդյունքները չեղարկելու պահանջովՄենք կաշառք տալու կարիքը չենք ունեցել. վիրավորում են հարյուր հազարավոր քաղաքացիների. Գոհար ՄելոյանՔանի դեռ այս պայքարը չունի արդարացի լուծում, պայքարը շարունակվելու է. Մամիկոն Ասլանյան
Քաղաքականություն

Սպանված զինվորի նկատմամբ զորամասում պարբերաբար բռնությո՞ւն է գործադրվել. Նրա մարմնի վրա հայտնաբերված վնասվածքները տարբեր վաղեմության են

Դեկտեմբերի 2-ին զորամասի մարտական դիրքում սպանված պարտադիր ժամկետային Արթուր Աջամյանին մահացու հրազենայինն վնասվածքը պատճառվել է նրան իսկ ամրակցված ինքնաձիգից։ Այս մասին «Փաստինֆո»-ին հայտնել է ՀՀ ՔԿ դեպարտամենտի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնի պետի պաշտոնակատար Նաիրա Հարությունյանը։ Իսկ թե որ զենքից է հրազենային վնասվածք պատճառվել զինծառայող Դավիթ Մելիքբեկյանին` դեռ վաղ է խոսել. ՔԿ-ից հայտնեցին, որ այդ հարցին կարող են պատասխանել միայն նշանակաված դատաձգաբանական փորձաքննության եզրակացությունն ստանալուց հետո:

Հիշեցնենք, որ զինվորն սպանվել է 2019թ. դեկտեմբերի 2-ին՝ վաղ առավոտյան։ Պաշտոնական հաղորագրության համաձայն, ժամը 06:50-ի սահմանում, ՊԲ հյուսիս-արևելյան ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկի պահպանության տեղամասում, մահացու հրազենային վիրավորում է ստացել ՊԲ զինծառայող, 1998թ. ծնված Արթուր Իշխանի Աջամյանը, իսկ զինծառայող, 1999թ. ծնված Դավիթ Հարությունի Մելիքբեկյանը վիրավորվել է: Քննչական կոմիտեն դեպքի առթիվ քրեական գործ է հարուցել սպանության հատկանիշներով՝ ՀՀ քրեական օրենսգրքի 34-104-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով /երկու կամ ավելի անձանց սպանության փորձ/։ Այսինքն՝ նպատակը եղել է երկու անձի սպանությունը։ Վիրավոր զինվորի կյանքի համար բժիշկները պայքարում են։

Մամուլում շրջանառության մեջ էր դրվել` զինվորի կողմից ծառայակցին սպանելու փորձ կատարելու, ապա ինքնասպանություն գործելու վարկածը, ինչը վրդովմունք էր առաջացրել մահացած զինծառայողի ծնողների, հարազատների մոտ, որոնք բողոքի ակցիա էին իրականացրել Աժ-ի մոտ` պահանջելով պարզել իրենց որդուն սպանողին. Նրանք հավատացած են, որ սպայական անձնակազմը շատ լավ գիտի, թե ինչ է տեղի ունեցել իրականում:

Տուժողի իրավահաջորդի ներկայացուցիչ, փաստաբան Հայարփի Սարգսյանը «Փաստինֆո»-ի հետ զրույցում նշեց, որ դեռ վաղ է ասել, թե կոնկրետ, որ ինքնաձիգից է Աջամյանին պատճառվել հրազենային վնասվածքը: Նրա փոխանցմամբ` գործով մասնակցել է քննչական որոշ գործողությունների և ծանոթացել որոշումներին, որոնցից մեկի համաձայն նշանականվել է դատաձգաբանական փորձաքննություն եւ զենքերն ուղարկվելու են փորձաքննության, ինչը նշանակում է, որ դեռևս փորձաքննության եզրակացությունն առկա չէ, հետևաբար խոսել, թե ինչ զենքից է կրակն արձակվել՝ անհիմն է։

Դիակի նկատմամբ նշանակված դատաբժշկական փորձաքննության կատարման ընթացքում դիակի վրա հայտնաբերվել են բռնության հետքեր` տարբեր վաղեմության: «Փաստինֆո»-ի ճշտող հարցին, թե արդյոք սեռական բնույթի բռնության հետքեր առկա եղել են` փաստաբանը հայտնեց, որ արտաքին զննությամբ նման հետքեր չեն հայտնաբերվել։ «Նմուշները, որոնք վերցվել են դիակից, ուղարկվել են փորձաքննության։ Վերջնական պատասխանը պաշտոնապես կստանանք` եզրակացությունն ստանալուց հետո, բայց այն, որ եղել են մարմնի վրա հին և նոր վնասվածքներ, միանշանակ է։ Ճակատին արյունազեղում է եղել, բացի՝ հրազենային վնասվածքից։ Եղել են ձեռքերի, ոտքերի, թիկունքի հատվածում վնասվածքներ»,- նշեց փաստաբանը։ Հարցին, թե ինչ հարաբերություններ են եղել վիրավորում ստացած զինծառայող Դավիթ Մելիքբեկյանի հետ, փաստաբանը պատասխանեց. «Որքանով որ ինձ հայտնի է` վատ հարաբերություններ չեն եղել։ Որևէ կերպ վիրավորի հետ լարված հարաբերություն չի եղել»։ Ինչ վերաբերում է հրամանատարի հետ խնդիրներին, Սարգսյանը պատասխանեց, որ խնդիրների հետ կապված մանրամասներին չի տիրապետում։ «Լրացուցիչ հարցաքննվել է նրա պապիկը, ով իրավահաջորդ է ճանաչված»,- ասաց Սարգսյանը՝ նշելով, որ չի կարող այս պահին հայտնել անձանց մասին, ում նախատեսվում է հարցաքննել։

Նրա խոսքով՝ վիրավորում ստացած զինծառայողի նկատմամբ եւս նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն, սակայն տեղյակ է, որ ոտքերի և ձեռքերի շրջանում եղել է հրազենային վնասվածքներ։


Հեղինակ` Իզաբել Սահակյան

Աղբյուր` Փաստինֆո