Հայաստանի Շիրակի մարզը և Չինաստանի Հայնան նահանգը հուշագիր են կնքել
ՀՀ պատվիրակության Չինաստան կատարած այցի շրջանակներում Շիրակի մարզի և Չինաստանի Հայնան նահանգի միջև ստորագրվել է միջտարածաշրջանային հուշագիր: Հայաստանի Հանրապետությունից պատվիրակությունը ներկայացնում են ՉԺՀ-ում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան Սերգեյ Մանասարյանը, Շիրակի մարզպետ Տիգրան Պետրոսյանը, «Չին-հայկական հարաբերությունների տարածաշրջանային զարգացման հիմնադրամի» նախագահ Սերգեյ Ավանեսովը: Պատվիրակությունը դեկտեմբերի 12-16-ը մասնակցում է «Արևադարձային գյուղատնտեսական մշակաբույսերի միջազգային ձմեռային տոնավաճառ Չինաստան-2019» միջազգային ցուցահանդեսին:
Ինչպես տեղեկացրին Շիրակի մարզպետարանի տեղեկատվության բաժնից, միջոցառման շրջանակներում Շիրակի մարզպետ Տիգրան Պետրոսյանի և Հայնան նահանգի ղեկավար Շեն Սյաոմինի միջև ստորագրվել է համագործակցության, փոխըմբռնման հուշագիր։
Համաձայնագիրը գործնական քայլ է երկու երկրների շրջանների միջև սերտ հարաբերությունների հաստատման և ամրապնդման գործում՝ առևտրատնտեսական հարաբերությունների, գյուղատնտեսության և սննդի արդյունաբերության, զբոսաշրջության, բժշկության, հանքարդյունաբերության, քաղաքաշինության, էներգետիկայի, կրթության, գիտության, մշակույթի, ինչպես նաև խոշոր ներդրումային նախագծերի իրականացման առումով։ Ըստ այդմ, կողմերը պարտավորվում են խթանել առևտրատնտեսական համագործակցությունը՝ ստեղծելով համապատասխան պայմաններ համատեղ բիզնեսի և ներդրումների համար, իրենց լիազորությունների շրջանակներում նպաստելու են գործարար շրջանակների միջև ուղղակի շփումների հաստատմանը։




















Իսակովի պողոտայում բախվել են «Ford Transit»-ն ու «Toyota»-ն
Նիկո՛լ, ես քո էս արածը չե՛մ հանդուրժելու․ՊՆ նախկին նախարար Արշակ Կարապետյան
4/17 Ընտրական տեղամաս. ՔՊ-ի 374 ձայնը ԿԸՀ-ի պաշտոնական կայքում գրանցել են 384 ձայն. Շիրազ Մանուկյան
ՀՃԿ ղեկավար, Զինված ուժերի պահեստազորի փոխգնդապետ Արսեն Վարդանյանը հայտարարում է անժամկետ նստացույց
«ՀայաՔվեի» թիմը` որպես «Ուժեղ Հայաստանի» վստահված անձինք, բազմաթիվ ընտրախախտումներ է արձանագրել
Մեր պայքարը շարունակվում է և գնալու ենք մինչև վերջ՝ մինչև փոփոխություն՝ մինչև Նիկոլ Փաշինյանի հեռացո...
ՀՀ տարածքը 29,743 քկմ է. ոչ մի թիզ հող չի հանձնվելու, ոչ մի միլիմետր. ԳՇ պետ
Հաղթանակ չի ունեցել ձեր Փաշինյանը․ Նարեկ Կարապետյան
Ռուսաստանից Հայաստան՝ Ադրբեջանի տարածքով, կուղարկվի 18 վագոն պարարտանյութ և ածուխ
«Նման բան երբեք չէր եղել, և ահա՝ կրկին»․ Մհեր Ավետիսյան