Գլխավոր Լրահոս Վիդեո Կիսվել
Հայտարարություն քաղացիական պահանջի և ստորագրահավաքի վերաբեերյալ․ ՀՃԿՁայների գողը, "Русалка" մուլտֆիլմի Ուրսուլան ու Նիկոլի 60.000 հոշոտած ձայները․ ՔՊ-ին անակնկալներ են սպասվում․ Գառնիկ ԴավթյանՀայաստանում իրենց իշխանություն հռչակած մարդկանց խումբը ադրբեջանական կլանի մի մասն էՀՀԿ-ն հայտարարություն է տարածելԻնչ պետք է անի ընդդիմությունը` հետընտրական պրոցեսներում հաղթանակի հասնելու համար. Էդմոն ՄարուքյանՆոր զգուշացում Մոսկվայից․ Ռուսաստանի հետախուզության ղեկավարը նախազգուշացնում է Հայաստանին Ոստիկանները գտել են ենթադրաբար գետն ընկած 15–ամյա երեխայի մորը. Նա հայտնել է, որ նա եղել է ընկերուհու հետ. դեռ որոնում են «Համահայկական ճակատ» կուսակցությունը հայտարարում է, որ միանում է ընդդիմադիր վեց քաղաքական ուժերի համատեղ հայտարարությանըԿոնվերս Բանկը վերանայել է ԱՄՆ դոլարով ավանդների պայմանները՝ առաջարկելով առավել բարձր տոկոսադրույքներSuebar. չիր և կոնֆետներ՝ առողջ քաղցրավենիք նախընտրողների համար«Դասավանդի՛ր հանուն Հայաստանի»-ն՝ «Մի դրամի ուժի» հունիս ամսվա շահառուԱՄՆ-ը պատասխանատվություն կկրի Իսրայելի կողմից հուշագրի խախտման համար. Էսմաիլ Բաղայի Լոռու մարզում 2 ժամ է՝ փրկարարները որոնում են Փամբակ գետն ընկած մոտ 15-ամյա աղջկան Հանքարդյունաբերություն և ռազմարդյունաբերություն. կապ, որի մասին քչերը գիտեն ԲՀԿ-ի մուտքը խորհրդարան ունի ռազմավարական նշանակություն․ Արմեն ՄանվելյանԵրևանի առանձին հատվածներում հնարավոր է կարճատև անձրև և ամպրոպ, հունիսի 16-20-ին ջերմաստիճանն աստիճանաբար կբարձրանա 4-6 աստիճանով Պարոն Հովակիմյան, ծառայե՛ք Սահմանադրությանը, ոչ թե իշխանությանը․ Արեգ ՍավգուլյանԱյս ընտրությունները լեգիտիմ չեն․ Մենուա Սողոմոնյան Նիկոլ Փաշինյանը գողացել է ժողովրդի քվեները․Ավետիք ՉալաբյանՀունիսի 15-ը հանքարդյունաբերությունում կանանց միջազգային օրն է
Հասարակություն

Արցախի Մեծ շեն համայնքում Կառլեն և Սառա Եսայանների միջոցներով իրականացվում են սալիկապատման ահռելի աշխատանքներ (տեսանյութ)

Մեծ շեն համայնքն Արցախի ավանդական ու ամենահին (7-րդ դար) գյուղերից է, եղել է մելիքական կեցավայր։ Հարուստ պատմություն ունի, մեծ թվով հայտնի մարդիկ, մասնագետներ (հատկապես բժիշկներ) ծագումով հենց այս գյուղից են։ Գյուղն ունի անհրաժեշտ բոլոր ենթակառուցվածքները, որոնք կամ նոր են կառուցվել կամ հիմնանորոգվել։ Այս փուլում գյուղում մեծածավալ սալիկապատման աշխատանքներ են գնում, որը գյուղում իրականացրած աշխատանքներն առավել ամբողջական կդարձնի, կապահովի իրեն հատուկ ողջ կոլորիտը։

Այս աշխատանքներում իր առհելի դերն ու մեծ ավանդն իհարկե պատկանում է Կառլեն և Սառա Եսայաններ բարեգործական հիմնադրամին, որը գյուղի զարգացումն ու առաջընթացը իր կյանքի նպատակն է համարում։

Ինչպես ավելի վաղ հայտնել էր SHAMSHYAN.com-ը, Արցախի Մեծ Շեն գյուղում մեծ թափով Մշակույթի տունն է կառուցվում: Երկհարկանի կառույցի շինարարությունը նախատեսվում է ամռան ընթացքում ավարտել ու բացումն անել: Գյուղապետը վստահ է, մշակույթի տունը կնպաստի, որ համայնքում մշակութային միջոցառումները ավելանան: Բայց առանց մշակույթի տան էլ գյուղում վատ չեն ապրում: Սլավիկ Խուրշուդյանը հպարտությամբ է ասում, հարեւան գյուղերում երազում են այն մասին ինչ Մեծ Շենն արդեն ունի: Առաջխաղացումը գյուղի բարեգործների` ՀՀ վաստակավոր բժիշկներ Կառլեն եւ Սառա Եսայանների շնորհիվ է: Վաստակավոր բժիշկը հայրենի գյուղից վաղուց էր հեռացել, սակայն կապը չէր կտրել, կյանքի ընթացքում այստեղ հաճախ էր լինում, բարեգործական բազմաթիվ ծրագրեր իրականացնում: Նոր Շենը նախկինում 5 եկեղեցի է ունեցել, սակայն դրանցից ոչ մեկ խորհրդային տարիներին չի պահպանվել: 70 տարուց ավելի գյուղի հավատացյալների ցանկությունը թեկուզ մի փոքրիկ աղոթատեղի ունենալն էր: Եսայանների շնորհիվ գյուղացիների ցանկությունն իրականություն դարձավ:

Սուրբ Գեւորգ եկեղեցին կառուցվեց հնի տեղում` եկեղեցու հարեւանությամբ էլ խաչքարերի պուրակ ստեղծվեց: Եկեղեցու հարեւանությամբ երիցատուն է կառուցվում: Շինարարությունը ավարտը նույնպես ամռան վերջին է սպասվում: Հայրենական պատերազմի և Արցախյան գոյամարտի ժամանակ զոհվածների հիշատակի հուշարձանները նույնպես վաստակավոր բժիշկների ընտանիքն է կառուցել: Կառլեն Եսայանը չի մոռացել նաեւ դպրոցը, որտեղ սովորել է: Հին դպրոցի հարեւանությամբ նորն է կառուցվել, ամբողջությամբ կահավորվել, նաեւ խաղահրապարակներ, լողավազան ու մարզադաշտ: 

Գյուղացիներն էլ, բարերարի պատվին, դպրոցը նրա անունով են կոչել: Ընդամենը 50 աշակերտ ունեցող դպրոցում նաեւ հարեւան գյուղերի երեխաներն են սովորում: Մեծ Շենը նաեւ մանկապարտեզ ունի` ամբողջությամբ նորոգված ու կահավորված: Բարեգործների միջոցներով է գործում, սաների թիվը շատ քիչ է`ընդամենը 19 հոգի: Տնօրենն ասում է, գյուղում երբ երեխայի ձեռք բռնած ծնող է տեսնում, միանգամից մանկապարտեզ է կանչում: Մեծ Շենում ամուսնությունների թիվն ու երեխաների ծնունդներն ավելացան, երբ Եսայանները սկսեցին գյուղում ծնելիությունը խրախուսող ծրագիր իրականացնել:

7 տարի շարունակ` 2004-ից 11 թվականներին յուրքանչյուր ծնվող երեխայի հազարական դոլար էին նվիրում: Մեծ Շենում հանդիսություններ հաճախ են լինում: Բարեգործի աջակցությամբ կառուցված հանդիսությունների սրահում բանակի քեֆ, հասանիք ու այլ հավաքներ նաեւ հարեւան գյուղերի բնակիչներն են կազմակերպում: Վաստակավոր բժիշկների հովանավորությամբ է կառուցվել նաեւ Մեծ Շենի գյուղապետարանը, հարակից պուրակը` արձանախմբերով: Գյուղում աշխատատեղ ապահովելու համար քարի և մակարոնի արտադրամաս է հիմնվել: Սլվաիկ Խուրշուդյանն ասում է, գյուղից արտագաղթ չկա: Կատակում է, Եսայանների շնորհիվ մի օրը Մեծ Շենը Արցախի Շվեյցարիա կկոչվի: 

Կառլեն Եսայանը հայրենի գյուղը շենացնելու համար ջանք ու միջոց չի խնայել, բայց դա շքանշանների ու իր մասին խոսելու համար չի արել: Համեստ բժիշկը չէր սիրում, երբ իր կամ արարքների մասին խոսում էին: Պարզապես աշխատում էր, ստեղծում: Նրա մահից հետո էլ Եսայանների բարեգործական ծրագրերը կանգ չեն առել: Նույն թափով շարունակվում են` Արցախում ու Հայաստանում, հիմա արդեն կնոջ ու որդիների շնորհիվ: