«Դեմոկրատական այլընտրանք» նախաձեռնող խմբի անդրանիկ հավաքը՝ ներքաղաքական խնդիրների և ներդրումային միջավայրի վերաբերյալ
Այսօր տեղի է ունեցել «Դեմոկրատական այլընտրանք» կուսակցության առաջին հրապարակային միջոցառումը՝ քաղաքագետ Սուրեն Սուրենյանցի գլխավորությամբ և երեք տասնյակից ավել գաղափարակիցների մասնակցությամբ: Այսօրվա քննարկման առարկան էին հանդիսանում ներքաղաքական վերջին զարգացումները, ինչպես նաև երկրի ներսում առկա խնդրահարույց հարցերը։ «Դեմոկրատական այլընտրանք» կուսակցության նախաձեռնող խմբի անդամները իրենց առաջիկա անելիքներում կարևորեցին ժողովրդավարության հաստատումը և դեպի ՀՀ ներդրումների ներգրավման հիմնախնդիրները։ Նրանց խոսքով, այո՜, հեղափոխությունը եղել է, սակայն դա չի նշանակում, որ երկրի ներսում ժողովրդավարությունն ամբողջությամբ է հաստատվել: Այդ առումով, խմբի անդամների պնդմամբ, դեռ շատ անելիքներ կան։ Անդրադառնալով ներդրումներին՝ վերջիններս նշեցին, որ առայժմ ներդրումների մեծամասնությունը կատարվում է տեղացիների կողմից։Այս կոնտեքստում անդրադառնալով Գագիկ Ծառուկյան-Երևանի քաղաքապետարան առճակատմանը՝ Սուրենյանցը նշեց, որ միանգամայն պարզ դարձավ, որ քաղաքապետը չի կարողացել բանակցություններն այնպես վարի, որպեսզի արաբ շեյխերը Երևանում ներդրումներ կատարեն: Միևնույն ժամանակ հիշեցրեց, որ հարևան Վարաստանում ներդրումների 50-60%-ը կատարվում են հենց արաբների կողմից։ Խմբի անդամները կարևորեցին նաև խորհրդարանական ընդդիմության՝ ԲՀԿ և ԼՀԿ խմբակցությունների դերը, և նշեցին, որ իրենց կուսակցությունը ևս հանդես է գալու ընդդիմադիր դիրքերից։ Նախաձեռնող խմբի անդամների խոսքով առաջիկայում կհայտարարվի նորաստեղծ կուսակցության համագումարի մասին։




















Իսակովի պողոտայում բախվել են «Ford Transit»-ն ու «Toyota»-ն
4/17 Ընտրական տեղամաս. ՔՊ-ի 374 ձայնը ԿԸՀ-ի պաշտոնական կայքում գրանցել են 384 ձայն. Շիրազ Մանուկյան
ՀՃԿ ղեկավար, Զինված ուժերի պահեստազորի փոխգնդապետ Արսեն Վարդանյանը հայտարարում է անժամկետ նստացույց
Մեր պայքարը շարունակվում է և գնալու ենք մինչև վերջ՝ մինչև փոփոխություն՝ մինչև Նիկոլ Փաշինյանի հեռացո...
«Նման բան երբեք չէր եղել, և ահա՝ կրկին»․ Մհեր Ավետիսյան
Ռուսաստանից Հայաստան՝ Ադրբեջանի տարածքով, կուղարկվի 18 վագոն պարարտանյութ և ածուխ
Հաղթանակ չի ունեցել ձեր Փաշինյանը․ Նարեկ Կարապետյան
ՀՀ տարածքը 29,743 քկմ է. ոչ մի թիզ հող չի հանձնվելու, ոչ մի միլիմետր. ԳՇ պետ
Հավասար և արդար մրցակցային պայմաններ պետք է լինեին, սակայն դրանք բացակայում էին․ Արսեն Գրիգորյան
Եթե չսկսեք փողոցային պայքար, վաղը ձեր բիզնեսներն էլ են խլելու, մեր հայրենիքն էլ թրքացնեն. Արշակ Կարա...