Գլխավոր Լրահոս Վիդեո Կիսվել
Հայտարարություն քաղացիական պահանջի և ստորագրահավաքի վերաբեերյալ․ ՀՃԿՁայների գողը, "Русалка" մուլտֆիլմի Ուրսուլան ու Նիկոլի 60.000 հոշոտած ձայները․ ՔՊ-ին անակնկալներ են սպասվում․ Գառնիկ ԴավթյանՀայաստանում իրենց իշխանություն հռչակած մարդկանց խումբը ադրբեջանական կլանի մի մասն էՀՀԿ-ն հայտարարություն է տարածելԻնչ պետք է անի ընդդիմությունը` հետընտրական պրոցեսներում հաղթանակի հասնելու համար. Էդմոն ՄարուքյանՆոր զգուշացում Մոսկվայից․ Ռուսաստանի հետախուզության ղեկավարը նախազգուշացնում է Հայաստանին Ոստիկանները գտել են ենթադրաբար գետն ընկած 15–ամյա երեխայի մորը. Նա հայտնել է, որ նա եղել է ընկերուհու հետ. դեռ որոնում են «Համահայկական ճակատ» կուսակցությունը հայտարարում է, որ միանում է ընդդիմադիր վեց քաղաքական ուժերի համատեղ հայտարարությանըԿոնվերս Բանկը վերանայել է ԱՄՆ դոլարով ավանդների պայմանները՝ առաջարկելով առավել բարձր տոկոսադրույքներSuebar. չիր և կոնֆետներ՝ առողջ քաղցրավենիք նախընտրողների համար«Դասավանդի՛ր հանուն Հայաստանի»-ն՝ «Մի դրամի ուժի» հունիս ամսվա շահառուԱՄՆ-ը պատասխանատվություն կկրի Իսրայելի կողմից հուշագրի խախտման համար. Էսմաիլ Բաղայի Լոռու մարզում 2 ժամ է՝ փրկարարները որոնում են Փամբակ գետն ընկած մոտ 15-ամյա աղջկան Հանքարդյունաբերություն և ռազմարդյունաբերություն. կապ, որի մասին քչերը գիտեն ԲՀԿ-ի մուտքը խորհրդարան ունի ռազմավարական նշանակություն․ Արմեն ՄանվելյանԵրևանի առանձին հատվածներում հնարավոր է կարճատև անձրև և ամպրոպ, հունիսի 16-20-ին ջերմաստիճանն աստիճանաբար կբարձրանա 4-6 աստիճանով Պարոն Հովակիմյան, ծառայե՛ք Սահմանադրությանը, ոչ թե իշխանությանը․ Արեգ ՍավգուլյանԱյս ընտրությունները լեգիտիմ չեն․ Մենուա Սողոմոնյան Նիկոլ Փաշինյանը գողացել է ժողովրդի քվեները․Ավետիք ՉալաբյանՀունիսի 15-ը հանքարդյունաբերությունում կանանց միջազգային օրն է
Հասարակություն

Կյանքից հեռացել է Սերժ Ջիլավյանը

Aravot.am-ը գրում է.

Մահացել է Սերժ Ջիլավյանը: Հայկական միջազգային ասամբլեայի նախագահն էր, հմուտ ձեռնարկատեր, որը 1980-90-ականներին համարվում էր Ուզբեկստանի, հետո նաև Ռուսաստանի ամենահարուստ մարդկանցից մեկը։ Սերժ Ջիլավյանը կյանքի վերջին տարիներին ապրում էր հիվանդ ու միայնակ՝ իր ծննդավայրում՝ Ստեփանավանի Ագարակ գյուղում՝ հաշմանդամի սայլակին գամված: Իր հարցազրույցներից մեկում Սերժ Ջիլավյանն այսպես էր բնորոշել իրեն, իր ապրած կյանքը․ «Ինձ շատ լավ մարդ եմ համարում։ Մեղքեր չեմ գործել, երբեք մեղք չեմ գործել, թեև գուցե գործել եմ, մեկից ղազ եմ տարել, հավ եմ տարել երեխա ժամանակ։ Պետության դեմ շատ մեղքեր ունեմ, սակայն որևէ մեկին որևէ վնաս չեմ տվել։ Ես իմ միլիոնները, հավանաբար, արդար քրտինքով եմ վաստակել։ Որևէ բանի համար չեմ զղջում։ Զղջում եմ միայն, որ շատ արդար եմ եղել, ինչն էլ չի գնահատվել։ Մարդկության ամենամեծ չարիքն անարդարությունն է, ես ինձ արդար եմ համարում։ Ինձ անտեղի են ազատազրկել, այդտեղից էլ խորտակվեց իմ կյանքը, թե չէ էս օրին չէի լինի։ Եթե կարողանայի ժամանակը հետ տալ, վատը կլինեի, երևի դա կլիներ ճիշտը»։ «Որևէ բանի կարիք չունեմ։ Կարիք ունեմ մեռնելու։ Զզվել եմ կյանքից»,- ասել էր նա Newmag ամսագրին տված այդ հարցազրույցում: Մանրամասն՝ տեսանյութում: