Գլխավոր Լրահոս Վիդեո Կիսվել
Այս ընտրությունները ազգային բողոք էր նվաստացման, պարտության, հարկադրանքի և հայկական պետականության շարունակական քայքայման դեմ. Փաշինյանը չի ստացել հայ ժողովրդի վստահությունը. Օսկանյան «Քո ձայնը գողացել են, դուրս արի պայքարի» ստորագրահավաքն շարունակվում է ԲՀԿ-ն մնացել է Նիկոլ Փաշինյանի կոկորդին. Սուրենյանց Մենք մեր երկիրը պետք է մաքրենք քաղաքական աղբից. Սուրենյանց Առևջում ծանր ու բարդ պայքար է. Հայկ Մամիջանյան Ընդիմությունը պետք է միասնական որոշում կայացնի. ինչ որոշում էլ կայացնենք, խոսելու ենք ժողովրդի հետ Նիկոլ Փաշինյանը հատել է ընտրակեղծիքների կարմիր գիծը․ Նարեկ ԿարապետյանԵրեկ ԿԸՀ-ն գնաց օրենքի բացարձակ ոտնահարման․ Ավետիք ՉալաբյանՄեր պատասխանը այս քաղաքական ամնեզիային լինելու է հստակ և գործնական. Հրայր ԿամենդատյանԷս ամոթի խարանը ձեր ճակատին ման եք գալու, ՔՊ-ի ձեռքի գործիքն եք դարձել, ամո՛թ ձեզ. Տոնոյանը՝ ԿԸՀ-ինՄի ողջ քաղաքական ուժի դուրս են թողնում 32 ձայնի համար, սա անհարգալից վերաբերմունք է. Մելոյան Ազգովի կհաղթենք փոքրիկ խմբակի հոգին կորցրած դիկտատորին․ Նարեկ Կարապետյան«Ուժեղ Հայաստան» կուսակցության հայտարարությունը հունիսի 7-ին կայացած խորհրդարանական ընտրությունների արդյունքների և երկրում ստեղծված քաղաքական իրավիճակի վերաբերյալ Դիմում եմ պահեստազորի գեներալներին, սպաներին, ենթասպաներին և պահեստազորում հաշվառված շարքային կազմին. Արտյոմ ՍիմոնյանԷդմոն Մարուքյանի հայտարարությունը Հունիսի 7-ին կայացած խորհրդարանական ընտրությունների արդյունքների և երկրում ստեղծված քաղաքական իրավիճակի վերաբերյալ«Քո ձայնը գողացել են, դուրս արի պայքարի» ստորագրահավաքը շարունակվում է«Մեր ձայները գողացվել ա, մի ընտրատեղամասում 800-ից ավելի տարբերություն է եղել». Նառա ԳևորգյանԲողոքի ակցիա ԿԸՀ շենքի մոտ` ընտրության արդյունքները չեղարկելու պահանջովՄենք կաշառք տալու կարիքը չենք ունեցել. վիրավորում են հարյուր հազարավոր քաղաքացիների. Գոհար ՄելոյանՔանի դեռ այս պայքարը չունի արդարացի լուծում, պայքարը շարունակվելու է. Մամիկոն Ասլանյան
Քաղաքականություն

Ռուստամ Բադասյանը ներկայացրել է Հայաստանի հակակոռուպցիոն պայքարը

Արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանը  Արաբական Միացյալ Էմիրությունների մայրաքաղաք Աբու Դաբի կատարած այցի շրջանակում ելույթ է ունեցել ՄԱԿ-ի կոռուպցիայի դեմ կոնվենցիայի (UNCAC) անդամ պետությունների կոնֆերանսի 8-րդ նստաշրջանին: Այս մասին հայտնեցին ՀՀ արդարադատության նախարարության տեղեկատվության  և հասարակայնության հետ կապերի վարչությունից:

Շնորհակալություն հայտնելով հրավերի ու ջերմ հյուրընկալության համար՝ նախարարը տեղեկացրել է, որ 7-րդ նստաշրջանից հետո, վերջին 2 տարիների ընթացքում, Հայաստանը քաղաքական և ինստիտուցիոնալ առումով անցում է կատարել դեպի ժողովրդավարություն՝ հատկապես տարբեր մակարդակներում կոռուպցիայի դեմ պայքարի ու կանխարգելման առումով: Այդ համատեքստում Ռուստամ Բադասյանն ընդգծել է, որ նոր Կառավարության գործունեությունը նվիրված է կոռուպցիայի դեմ պայքարին, օրենքի գերակայության ամրապնդմանը, կայուն հասարակության կառուցմանն ու հավելել, որ 2018 թվականի դեկտեմբերին կայացած արտահերթ խորհրդարանական ընտրությունները միջազգային և տեղական  դիտորդական կազմակերպությունների կողմից գնահատվել են իրապես ազատ, արդար, թափանցիկ և ժողովրդավարական:

Նախարարը, մասնավորեցնելով կոռուպցիայի դեմ պայքարի շրջանակում իրականացվող աշխատանքները, ներկայացրել է 2017 թվականի համեմատ 2018թ-ին կոռուպցիոն հանցագործությունների դեպքի առթիվ հարուցված քրեական գործերի վիճակագրությունը, ըստ որի՝ այն աճել է 60%-ով, ինչպես նաև ինստիտուցիոնալ առումով ձեռնարկված միջոցառումները՝ Հակակոռուպցիոն ռազմավարության ընդունում, Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի ստեղծում, ՀԿ-ների և միջազգային գործընկերների առաջարկությունների հիման վրա կատարելագործված հայտարարագրման գործընթաց, հակակոռուպցիոն կրթական ծրագրերի մշակում ու իրականացում, կոռուպցիոն հանցագործությունների ազդարարման համակարգի ներդրում և ազդարարների պաշտպանության օրենսդրական երաշխիքների ապահովում և այլն:

Հակակոռուպցիոն պայքարում ՀՀ արդարադատության նախարարն ընդգծել է նաև իրավական ակտերի մշակման գործընթացում հասարակության ներգրավվածության ապահովման ու կրթական և իրազեկման միջոցառումների իրականացման կարևորությունը:

Եվս մեկ անգամ շնորհակալություն հայտնելով հրավերի համար՝ Ռուստամ Բադասյանը հատկանշական է համարել նաև UNCAC- ի սկզբունքների հիման վրա մշակված, Կառավարության կողմից օրեր առաջ ընդունված ու Ազգային ժողով ուղարկված «Ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման մասին» օրենքի նախագծի մշակումը, որով նախատեսված իրավական մեխանիզմը թույլ կտա բռնագանձել գույքը, որի ձեռքբերումը նախատեսված էական ծավալներով չի հիմնավորվի օրինական եկամտի աղբյուրներով: