Գլխավոր Լրահոս Վիդեո Կիսվել
Այս ընտրությունները ազգային բողոք էր նվաստացման, պարտության, հարկադրանքի և հայկական պետականության շարունակական քայքայման դեմ. Փաշինյանը չի ստացել հայ ժողովրդի վստահությունը. Օսկանյան «Քո ձայնը գողացել են, դուրս արի պայքարի» ստորագրահավաքն շարունակվում է ԲՀԿ-ն մնացել է Նիկոլ Փաշինյանի կոկորդին. Սուրենյանց Մենք մեր երկիրը պետք է մաքրենք քաղաքական աղբից. Սուրենյանց Առևջում ծանր ու բարդ պայքար է. Հայկ Մամիջանյան Ընդիմությունը պետք է միասնական որոշում կայացնի. ինչ որոշում էլ կայացնենք, խոսելու ենք ժողովրդի հետ Նիկոլ Փաշինյանը հատել է ընտրակեղծիքների կարմիր գիծը․ Նարեկ ԿարապետյանԵրեկ ԿԸՀ-ն գնաց օրենքի բացարձակ ոտնահարման․ Ավետիք ՉալաբյանՄեր պատասխանը այս քաղաքական ամնեզիային լինելու է հստակ և գործնական. Հրայր ԿամենդատյանԷս ամոթի խարանը ձեր ճակատին ման եք գալու, ՔՊ-ի ձեռքի գործիքն եք դարձել, ամո՛թ ձեզ. Տոնոյանը՝ ԿԸՀ-ինՄի ողջ քաղաքական ուժի դուրս են թողնում 32 ձայնի համար, սա անհարգալից վերաբերմունք է. Մելոյան Ազգովի կհաղթենք փոքրիկ խմբակի հոգին կորցրած դիկտատորին․ Նարեկ Կարապետյան«Ուժեղ Հայաստան» կուսակցության հայտարարությունը հունիսի 7-ին կայացած խորհրդարանական ընտրությունների արդյունքների և երկրում ստեղծված քաղաքական իրավիճակի վերաբերյալ Դիմում եմ պահեստազորի գեներալներին, սպաներին, ենթասպաներին և պահեստազորում հաշվառված շարքային կազմին. Արտյոմ ՍիմոնյանԷդմոն Մարուքյանի հայտարարությունը Հունիսի 7-ին կայացած խորհրդարանական ընտրությունների արդյունքների և երկրում ստեղծված քաղաքական իրավիճակի վերաբերյալ«Քո ձայնը գողացել են, դուրս արի պայքարի» ստորագրահավաքը շարունակվում է«Մեր ձայները գողացվել ա, մի ընտրատեղամասում 800-ից ավելի տարբերություն է եղել». Նառա ԳևորգյանԲողոքի ակցիա ԿԸՀ շենքի մոտ` ընտրության արդյունքները չեղարկելու պահանջովՄենք կաշառք տալու կարիքը չենք ունեցել. վիրավորում են հարյուր հազարավոր քաղաքացիների. Գոհար ՄելոյանՔանի դեռ այս պայքարը չունի արդարացի լուծում, պայքարը շարունակվելու է. Մամիկոն Ասլանյան
Քաղաքականություն

«Թող ոչ մեկին չհետաքրքրի՝ որտեղ եմ ես»․ Վալերի Օսիպյան. «Ա1+»

Լրատվամիջոցներում երեկ տեղեկություններ տարածվեցին, որ ՀՀ նախկին ոստիկանապետ Վալերիյ Օսիպյանը Ռուսաստանի Դաշնությունում նոր աշխատանք ունի, նշվում էր, որ Օսիպյանն աշխատանքի է անցել «Մոնարխ» ընկերության սեփականատեր Արմեն Գինոսյանի մոտ։ «Ա1+»-ը կապ է հաստատել Վալերիյ Օսիպյանի հետ։ Վերջինս նշեց՝ թող ոչ մեկին չհետաքրքրի, թե ինքը որտեղ է գտնվում։ «Ես ազատ քաղաքացի եմ»,- ասաց նախկին ոստիկանապետը։

Անդրադառնալով մամուլում հրապարակված տեղեկություններին, թե իբրեւ Արմեն Գինոսյանը քրեական հեղինակություն է, պարոն Օսիպյանը նշեց, որ Արմեն Գինոսյանը հանցագործ չէ, եւ որ իր շրջապատում հանցագործներ չկան։ «Իսկ հանցագործները նրանք են, ովքեր նման հոդվածներ են պատվիրում, եւ ես գիտեմ, թե ովքեր են նրանք »,- նշեց նա։

«Ոչ միայն Արմեն Գինոսյանը, այլեւ իմ շրջապատում չկան այնպիսի մարդիկ, որոնք կարող են  լինել հանցագործներ։ Արմեն Գինոսյանը եւ իր շրջապատը, «Մոնարխ» ընկերությունը, լինելով հայրենասեր, Հայաստանի Հանրապետության եւ Արցախի Հանրապետության համար այնքան բան են արել, որ որ շատերը չէին կարող անել։ Գինոսյանը եղել է իրավապահ մարմիններում, արել է այնքան բան, որ կարող եք հետաքրքրվել, այնքան օգնություն է հատկացրել Հայաստանին ու Արցախին։ «Մոնարխ» ընկերությունը, լինելով Ռուսաստանում հայտնի շինարարական ընկերություն,   տասնյակ-միլիոն դոլարների ներդրումներ է արել Հայաստանում, բազմաթիվ նվիրատվություններ», -ասաց նախկին ոստիկանապետը։

Վալերիյ Օսիպյանը նշեց, որ իրեն ճանաչողները գիտեն, թե ինքն ինչ սկզբունքների տեր մարդ է, ինչպես է պայքարել հանցավորության դեմ։

«Ես միշտ պայքարել եմ հանցավորության դեմ եւ հիմա էլ պատրաստ եմ եւ պայքարում եմ։ Նախկին ոստիկան չի լինում։ Նոր Հայաստանի կարգախոսն է՝ դուխով, բոլորը գիտեն Օսիպյանի դուխով լինելը»,- եզրափակեց Վալերիյ Օսիպյանը։

Ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում: