Գլխավոր Լրահոս Վիդեո Կիսվել
Այս ընտրությունները ազգային բողոք էր նվաստացման, պարտության, հարկադրանքի և հայկական պետականության շարունակական քայքայման դեմ. Փաշինյանը չի ստացել հայ ժողովրդի վստահությունը. Օսկանյան «Քո ձայնը գողացել են, դուրս արի պայքարի» ստորագրահավաքն շարունակվում է ԲՀԿ-ն մնացել է Նիկոլ Փաշինյանի կոկորդին. Սուրենյանց Մենք մեր երկիրը պետք է մաքրենք քաղաքական աղբից. Սուրենյանց Առևջում ծանր ու բարդ պայքար է. Հայկ Մամիջանյան Ընդիմությունը պետք է միասնական որոշում կայացնի. ինչ որոշում էլ կայացնենք, խոսելու ենք ժողովրդի հետ Նիկոլ Փաշինյանը հատել է ընտրակեղծիքների կարմիր գիծը․ Նարեկ ԿարապետյանԵրեկ ԿԸՀ-ն գնաց օրենքի բացարձակ ոտնահարման․ Ավետիք ՉալաբյանՄեր պատասխանը այս քաղաքական ամնեզիային լինելու է հստակ և գործնական. Հրայր ԿամենդատյանԷս ամոթի խարանը ձեր ճակատին ման եք գալու, ՔՊ-ի ձեռքի գործիքն եք դարձել, ամո՛թ ձեզ. Տոնոյանը՝ ԿԸՀ-ինՄի ողջ քաղաքական ուժի դուրս են թողնում 32 ձայնի համար, սա անհարգալից վերաբերմունք է. Մելոյան Ազգովի կհաղթենք փոքրիկ խմբակի հոգին կորցրած դիկտատորին․ Նարեկ Կարապետյան«Ուժեղ Հայաստան» կուսակցության հայտարարությունը հունիսի 7-ին կայացած խորհրդարանական ընտրությունների արդյունքների և երկրում ստեղծված քաղաքական իրավիճակի վերաբերյալ Դիմում եմ պահեստազորի գեներալներին, սպաներին, ենթասպաներին և պահեստազորում հաշվառված շարքային կազմին. Արտյոմ ՍիմոնյանԷդմոն Մարուքյանի հայտարարությունը Հունիսի 7-ին կայացած խորհրդարանական ընտրությունների արդյունքների և երկրում ստեղծված քաղաքական իրավիճակի վերաբերյալ«Քո ձայնը գողացել են, դուրս արի պայքարի» ստորագրահավաքը շարունակվում է«Մեր ձայները գողացվել ա, մի ընտրատեղամասում 800-ից ավելի տարբերություն է եղել». Նառա ԳևորգյանԲողոքի ակցիա ԿԸՀ շենքի մոտ` ընտրության արդյունքները չեղարկելու պահանջովՄենք կաշառք տալու կարիքը չենք ունեցել. վիրավորում են հարյուր հազարավոր քաղաքացիների. Գոհար ՄելոյանՔանի դեռ այս պայքարը չունի արդարացի լուծում, պայքարը շարունակվելու է. Մամիկոն Ասլանյան
Քաղաքականություն

«ՀՀ նախագահը մտածելու բան ունի». Աղվան Վարդանյանը՝ Ռոբերտ Քոչարյանի գործի մասին

Մենք այսօր ունենք գործող ՀՀ նախագահ, որի իշխանության շրջանում երկրորդ նախագահն ապօրինի կալանքի տակ է, երրորդ նախագահին անհեթեթ մեղադրանքներ են առաջադրված, բայց այդ նախագահը որեւէ կարծիք, տեսակետ, խոսք այս թեմայով չունի: Այս մասին, այսօր՝ դեկտեմբերի 18-ին, լրագրողների հետ հանդիպման ժամանակ նշեց Ռոբերտ Քոչարյանի ազատության հանձնախմբի համակարգող Աղվան Վարդանյանը:

«Մենք ունենք հոգեւոր առաջնորդներ, հեղինակավոր մարդիկ, որոնք եւս քաղաքացիներ են եւ բարոյական, հոգեւոր հարթությունում անելիք ունեն: Թաքնվելով, զգուշանալով որեւէ խնդիր չի լուծվում»,-ասաց նա՝ հիշեցնելով, որ երբ Արցախի նախկին ու գործող նախագահները միջնորդությամբ հանդես եկան, որ Քոչարյանն ազատ արձակվի, նրանց հետ ոչ մի վատ բան չեղավ, եւ ՀՀ գործող նախագահը եւս այս առումով մտածելու բան ունի»,-ասաց նա:

Դիտարկմանը, որ Ռ. Քոչարյանի որդին՝ Լեւոն Քոչարյանը չէր բացառել, որ կուսակցություն կստեղծեն, Աղվան Վարդանյանն ասաց. «Կուսակցություն ստեղծելու հարցը չի քննարկվել: Լեւոն Քոչարյանը չէր բացառել կուսակցության ստեղծումը այն տրամաբանությամբ, որ որեւէ բան պետք չի բացառել, մանավանդ մեր իրականության մեջ: Կարծում եմ՝ գոնե այս փուլում մեր նախաձեռնությունը կունենա հասարակական շարժում առաջացնելու, մարդկանց հետ աշխատելու նպպատակ, հետագան ցույց կտա»:

Հարցին, թե Քոչարյանի ազատության համար ստորագրած 60 հազար քաղաքացիները պատրա՞ստ են դուրս գալ փողոց եւ պայքարել հանուն Ռոբերտ Քոչարյանի ազատության, նա արձագանքեց. «Այդ 60 հազար քաղաքացիներին դուք կարող եք հարցնել՝ պատրաստ են փողոց դուրս գալ, թե ոչ, կամ նման խնդիր դրված է, թե դրված չի: Կան 60 հազար քաղաքացիներ, որոնք ստորագրել են Ռոբերտ Քոչարյանին ազատ արձակելու պահանջի տակ: Ես չեմ կարող ասել, որ այդ 60 հազարը պատրաստ են, բայց որ հազարավորները պատրաստ են, ես ենթադրում եմ: Բայց այդպիսի խնդիր այսօր դրված չէ»:

Ինչ վերաբերում է իրենց հանձնախմբի ֆինանսավորմանը, նա ընդգծեց, որ միջոցների խնդիր չկա, բոլորն էլ կարող են գալ, սենյակ վարձակալել եւ իրենց տեսակետները հայտնել. «Այլ նպատակ մեր գործունեությունը չի ենթադրում, հետեւաբար դոնորների խնդիր չունենք»:

Աղվան Վարդանյանն ասաց, որ իրենք նախատեսում են հանձնախմբի անդամներով հանդիպումներ ունենալ մի շարք օղակների հետ՝ դատական համակարգի, ԲԴԽ-ի ներկայացուցիչների, ՄԻՊ-ի, Հայաստանում հավատարմագրված դիվանագիտական ներկայացուցչությունների, միջազգային կառույցների հետ. «Նաեւ կլինի արտերկրից արձագանքների կազմակերպում, պրոֆեսիոնալների հետ աշխատանք»: