Գլխավոր Լրահոս Վիդեո Կիսվել
ՀՀԿ-ն հայտարարություն է տարածելԻնչ պետք է անի ընդդիմությունը` հետընտրական պրոցեսներում հաղթանակի հասնելու համար. Էդմոն ՄարուքյանՆոր զգուշացում Մոսկվայից․ Ռուսաստանի հետախուզության ղեկավարը նախազգուշացնում է Հայաստանին Ոստիկանները գտել են ենթադրաբար գետն ընկած 15–ամյա երեխայի մորը. Նա հայտնել է, որ նա եղել է ընկերուհու հետ. դեռ որոնում են «Համահայկական ճակատ» կուսակցությունը հայտարարում է, որ միանում է ընդդիմադիր վեց քաղաքական ուժերի համատեղ հայտարարությանըԿոնվերս Բանկը վերանայել է ԱՄՆ դոլարով ավանդների պայմանները՝ առաջարկելով առավել բարձր տոկոսադրույքներSuebar. չիր և կոնֆետներ՝ առողջ քաղցրավենիք նախընտրողների համար«Դասավանդի՛ր հանուն Հայաստանի»-ն՝ «Մի դրամի ուժի» հունիս ամսվա շահառուԱՄՆ-ը պատասխանատվություն կկրի Իսրայելի կողմից հուշագրի խախտման համար. Էսմաիլ Բաղայի Լոռու մարզում 2 ժամ է՝ փրկարարները որոնում են Փամբակ գետն ընկած մոտ 15-ամյա աղջկան Հանքարդյունաբերություն և ռազմարդյունաբերություն. կապ, որի մասին քչերը գիտեն ԲՀԿ-ի մուտքը խորհրդարան ունի ռազմավարական նշանակություն․ Արմեն ՄանվելյանԵրևանի առանձին հատվածներում հնարավոր է կարճատև անձրև և ամպրոպ, հունիսի 16-20-ին ջերմաստիճանն աստիճանաբար կբարձրանա 4-6 աստիճանով Պարոն Հովակիմյան, ծառայե՛ք Սահմանադրությանը, ոչ թե իշխանությանը․ Արեգ ՍավգուլյանԱյս ընտրությունները լեգիտիմ չեն․ Մենուա Սողոմոնյան Նիկոլ Փաշինյանը գողացել է ժողովրդի քվեները․Ավետիք ՉալաբյանՀունիսի 15-ը հանքարդյունաբերությունում կանանց միջազգային օրն էFirebird-ը և Ղազախստանի կառավարությունը ստորագրել են ռազմավարական համաձայնագրեր՝ երկրում AI ենթակառուցվածքների զարգացման նպատակով Մերձավոր Արևելքը եղել և մնում է ամենաանկանխատեսելին. հուշագիր ստորագրելն այլ օպերա է, այն կյանքի կոչելը՝ բոլորովին այլ. Արտակ Զաքարյան Երկիրը փոխելու համար,երկրի ղեկավարին պետք է փոխենք. Ռուսաստանի շուկան ենք կորցնում. Արշակ Կարապետյան
Հասարակություն

Մարիամի ու Շուշանի «ճողոպրելու» տեսանյութը ավելի է կարեւորվում, քան 2-րդ նախագահի՝ կալանքի տակ մնալը. քաղաքագետ

«Պարոն Փաշինյանը եւ նրա ընտանիքի անդամները շատ լավ հասկանում են, որ իրենց ցոփ ու շվայտ ապրելը, ճոխությունը, որից նրանք օգտվում են, անգամ իրենց կողմնակիցների շրջանում են տարակուսանք առաջացնում»,-«Փաստինֆո»-ի հետ զրույցում նման կարծիք հայտնեց քաղաքագետ Գագիկ Համբարյանը՝ անդրադառնալով ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի ավագ դստեր՝ Մարիամ Փաշինյանին տրամադրված մեքենայի շուրջ բարձրացած աղմուկին եւ դրան հաջորդած Փաշինյանների ընտանիքի բացատրություններին ու գործողություններին:

Գագիկ Համբարյանն ասում է, թեեւ թիկնազորի ու թանկարժեք մեքենաների առկայությունը բացատրվում է համապատասխան օրենքին հղում անելով, սակայն Հայաստանը հիշում է պաշտոնյաների, որոնց ընտանիքի անդամները զերծ են մնացել նման ճոխությունից: «Մենք ունեցել ենք վարչապետների, նաեւ նախագահների զավակներ, որոնք բացարձակ չեն երեւացել հանրության աչքին նման թիկնազորներով, շատ հեռու գնալ պետք չէ, հիշենք վաղամեռիկ վարչապետ Անդրանիկ Մարգարյանին, ով այո, թիկնազորով էր շրջում բայց մնում էր Երեւանի արվարձանում գտնվող բազմաբնակարան շենքի իր բնակարանում, մինչեւ կյանքի վերջն էլ այնտեղ ապրեց՝ չտեղափոխվելով կառավարական ամառանոց, նույնը Ռոբերտ Քոչարյանի դուստրը, ով գրեթե իմ հասակակիցն էր եւ ես շատ լավ հիշում եմ, բոլոր իմ ընկերները, որոնք սովորում էին ԵՊՀ-ում, ասում էին, որ նա սովորական ուսանողի նման է դասի գալիս: Հիմա պարոն Փաշինյանը այդ ամենը փորձում է բացատրել օրենքով, ինչը դեմագոգիա է»,-նկատեց քաղաքագետը:

Գագիկ Համբարյանը սեփական աչքերով է տեսել, թե ինչպես էին վարչապետի դուստրերը՝ Մարիամն ու Շուշանը Գյումրի այցելել 3 մեքենաներով, որոնց տեղում միացել էին նաեւ 2 ոստիկանական մեքենաներ: Գյումրիաբնակ քաղաքագետը տարակուսում է. «Կարելի էր մեկ մեքենայով եւ մեկ թիկնապահով շրջել քաղաքում, ոչ ոք իրենց վնաս չէր տա: Դա ես չեմ լսել որեւէ մեկից, ես ինքս եմ տեսել եւ դա ասում եմ՝ որպես ականատես»:

Գագիկ Համբարյանը «կապիկություն» որակեց այն տեսանյութը, որը վարչապետն իր ֆեյսբուքյան էջի միջոցով հրապարակել էր՝ նշելով, թե ընտանիքով «փախել են» պետական պահպանության ծառայությունից: «Լավ, ո՞նց կարելի է այսքան պրիմիտիվության հասցնել այդ ամենը, ու՞մ համար է պարոն Փաշինյանն այդ թատրոնը նախատեսել, ու՞մ են ուզում խաբել: Երեւանում ապրողները ուղղակիորեն ծիծաղով կվերաբերվեն այդ ամենին, որովհետեւ ամեն օր Պռոշյան փողոցով անցնելիս նրանք կարո՞ղ են պատկերացնել, որ պարոն Փաշինյանն այդ ամառանոցին առանց ՊՊԾ գնդի իմացության դուրս գա, ավելին` ասեմ, ըստ հավաստի տեղեկությունների, այդ ամառանոցի վերին հարկում առավոտից երեկո, օրը 24 ժամ նստած են նրա թիկնազորի ներկայացուցիչները, ովքեր օրը 24 ժամ վերահսկում են իրավիճակը պարոն Փաշինյանի ամառանոցում, բակում, հիմա ում է ուզում համոզել, որ այդպես 5-ով դուրս եկան, մեքենա նստեցին, ամառանոցի դռներն էլ բաց էին»:

Մեր դիտարկմանը, թե ինչո՞վ բացատրել այն փաստը, որ պետության համար էական ու կարեւոր նշանակություն ունեցող խնդիրների պարագայում երկրի ղեկավարը հապաղում է ուղիղ եթերներով բացատրություն-մեկնաբանություն տալ, բայց կենցաղային խնդիրներին անմիջապես օպերատիվ արձագանքում է, քաղաքագետը պատասխանեց. «Պարոն Փաշինյան ընդդիմադիրը եւ պարոն Փաշինյան վարչապետը տարբեր մարդիկ են, մենք հիշում ենք, երբ նա ընդդիմադիր էր, ինչ բարոյախրատական ճառեր էր արտասանում ԱԺ-ի ամբիոնից, ինչ ամոթանք էր տալիս կառավարությանը, հիմա պարոն Փաշինյանը մոռանում է այս ամենը եւ երբ երթեւեկում է Երեւանում կամ մարզեր է գալիս, նրան 3 տասնյակից ավելի մեքենաներ են ուղեկցում»:

Ըստ քաղաքագետի, խնդիրն այն է, որ Նիկոլ Փաշինյանը կոմպլեքսավորվում է՝ հասկանալով, որ համեստ կենսակերպի մասին իր հայտարարությունները ներկա իրականության հետ կապ չունեն: Բացի այս, Գագիկ Համբարյանը շեշտում է՝ Նիկոլ Փաշինյանին իր կառավարման մեկ ու կես տարվա ընթացքում հաջողեց դեգրադացնել հասարակությանը. «Հասարակությանը էլ չեն հետաքրքրում կարեւոր իրադարձությունները, օրինակ, Արցախյան հիմնախնդիրը, մեր տնտեսական խայտառակ կոլապսային վիճակը, երբ ինն ամսվա մեջ ուղղակի օտարերկրյա ներդրումները ընդամենը 60 միլիոն դոլար են կազմում: Հասկանո՞ւմ եք դա ինչ խայտառակ վիճակ է կամ նույն Ամուլսարի հետ կապված քնեցված վիճակը, Ստամբուլյան կոնվենցիայի խնդիրը, կրթության ոլորտում խայտառակ իրավիճակը, որը եւս փորձում են ծածկադմփոց անել, արտագաղթի ծավալները, երբ ինն ամսվա մեջ մոտ 17 հազար ՀՀ քաղաքացի ՌԴ քաղաքացիություն է ստացել: Պարոն Փաշինյանը եւ իր ընտանիքը այս կարեոր հարցերից հասարակության ուշադրությունը շեղելու համար անընդհատ այսպիսի քաղքենի, պաշտոնյային ոչ վայել պատմություններ են հնարում եւ դաշտ նետում, որի շուրջ էլ ընթանում է ակտիվ քննարկում ու այդ քննարկումը որոշ ժամանակով շեղում են հանրությանը»:

Քաղաքագետը ցավով է փաստում ՝ այդ մեթոդը հաջող է գործում: Գագիկ Համբարյանը մի օրինաչափություն էլ է նկատել՝ հասարակությունն արդեն ադապտացվել է աղմկոտ ձերբակալություններին: «Եթե այն ժամանակ Սաշիկ Սարգսյանին էին ասֆալտին պառկեցնում, դա հետաքրքրում էր, հիմա այլեւս չի հետաքրքրում, ուստի պարոն Փաշինյանը նորանոր մեթոդներ մշակում հասարակության ուշադրությունը կարեւորագույն իրադարձություններից շեղելու համար, օրինակ, այսօր Մարիամի ու Շուշանի «ճողոպրելու» տեսանյութը ավելի մեծ կարեւորություն ուներ, քան Ռոբերտ Քոչարյանի՝ կալանքի տակ մնալու դատական նիստի լուսաբանումը: Այս ամենում, իհարկե, իշխանություններին օգնում է հայտնի ՊՈԱԿ-ը, որը հայկական ֆեյսբուքի տիրույթում ակտիվ աշխատում է՝ փորձելով ազդել հասարակական տրամադրությունների վրա»,-եզրափակեց քաղաքագետը:

Աղբյուր` Փաստինֆո