ԵՊՀ ՈՒԽ նախագահին ոստիկանները բերման են ենթարկել
Երևանի պետական համալսարանի Ուսանողական խորհրդի նախագահ Դավիթ Ափոյանին ոստիկանները բերման են ենթարկել ոստիկանության Մարաշի բաժանմունք։ Այս մասին NEWS.am-ին հայտնեց ԵՊՀ Ուսանողների հետ տարվող աշխատանքների կենտրոնի տնօրեն Վահագն Վարագյանը։
Վարագյանի խոսքով՝ ապօրինի բերման են ենթարկել, նախկինում որևէ ծանուցում չեն ուղարկել Ափոյանին․ «Առանց որևէ հիմքի եկել, բերման են ենթարկել իր աշխատասենյակից, ձեռնաշղթաներով, կարծես հանցագործ է։ Այդպիսի խայտառակ ձևով համալսարանից ՈՒԽ նախագահին բերման չեն ենթարկում՝ առանց ծանուցման, առանց որևէ բանի, չգիտենք էլ՝ ինչի մասին է խոսքը։ Հիմա Մարաշի բաժանմունքում ենք, փաստաբանը ներսում է, հասկանանք ինչ խնդիր է»,-նշեց նա։
Հարցին՝ որևէ գործով ներգրավված եղե՞լ է ՈԻԽ նախագահը, Վարագյանն ասաց․ «Ոչ, ինչ-որ ասում են համալսարանի բակում վեճ է եղել, որից կարող է ինքն ինֆորմացիա ունենալ, ինքը որևէ կերպ ներգրավված չի եղել։ Իրեն ասում են՝ բան գիտես, թաքցնում ես»։




















Նիկո՛լ, ես քո էս արածը չե՛մ հանդուրժելու․ՊՆ նախկին նախարար Արշակ Կարապետյան
Իսակովի պողոտայում բախվել են «Ford Transit»-ն ու «Toyota»-ն
ՀՃԿ ղեկավար, Զինված ուժերի պահեստազորի փոխգնդապետ Արսեն Վարդանյանը հայտարարում է անժամկետ նստացույց
4/17 Ընտրական տեղամաս. ՔՊ-ի 374 ձայնը ԿԸՀ-ի պաշտոնական կայքում գրանցել են 384 ձայն. Շիրազ Մանուկյան
Մեր պայքարը շարունակվում է և գնալու ենք մինչև վերջ՝ մինչև փոփոխություն՝ մինչև Նիկոլ Փաշինյանի հեռացո...
Ռուսաստանից Հայաստան՝ Ադրբեջանի տարածքով, կուղարկվի 18 վագոն պարարտանյութ և ածուխ
Հաղթանակ չի ունեցել ձեր Փաշինյանը․ Նարեկ Կարապետյան
«Նման բան երբեք չէր եղել, և ահա՝ կրկին»․ Մհեր Ավետիսյան
ՀՀ տարածքը 29,743 քկմ է. ոչ մի թիզ հող չի հանձնվելու, ոչ մի միլիմետր. ԳՇ պետ
ԶՊՄԿ-ի աշխատակիցները մասնակցել են արյունատվության հերթական ակցիային