Գլխավոր Լրահոս Վիդեո Կիսվել
ՀՀԿ-ն հայտարարություն է տարածելԻնչ պետք է անի ընդդիմությունը` հետընտրական պրոցեսներում հաղթանակի հասնելու համար. Էդմոն ՄարուքյանՆոր զգուշացում Մոսկվայից․ Ռուսաստանի հետախուզության ղեկավարը նախազգուշացնում է Հայաստանին Ոստիկանները գտել են ենթադրաբար գետն ընկած 15–ամյա երեխայի մորը. Նա հայտնել է, որ նա եղել է ընկերուհու հետ. դեռ որոնում են «Համահայկական ճակատ» կուսակցությունը հայտարարում է, որ միանում է ընդդիմադիր վեց քաղաքական ուժերի համատեղ հայտարարությանըԿոնվերս Բանկը վերանայել է ԱՄՆ դոլարով ավանդների պայմանները՝ առաջարկելով առավել բարձր տոկոսադրույքներSuebar. չիր և կոնֆետներ՝ առողջ քաղցրավենիք նախընտրողների համար«Դասավանդի՛ր հանուն Հայաստանի»-ն՝ «Մի դրամի ուժի» հունիս ամսվա շահառուԱՄՆ-ը պատասխանատվություն կկրի Իսրայելի կողմից հուշագրի խախտման համար. Էսմաիլ Բաղայի Լոռու մարզում 2 ժամ է՝ փրկարարները որոնում են Փամբակ գետն ընկած մոտ 15-ամյա աղջկան Հանքարդյունաբերություն և ռազմարդյունաբերություն. կապ, որի մասին քչերը գիտեն ԲՀԿ-ի մուտքը խորհրդարան ունի ռազմավարական նշանակություն․ Արմեն ՄանվելյանԵրևանի առանձին հատվածներում հնարավոր է կարճատև անձրև և ամպրոպ, հունիսի 16-20-ին ջերմաստիճանն աստիճանաբար կբարձրանա 4-6 աստիճանով Պարոն Հովակիմյան, ծառայե՛ք Սահմանադրությանը, ոչ թե իշխանությանը․ Արեգ ՍավգուլյանԱյս ընտրությունները լեգիտիմ չեն․ Մենուա Սողոմոնյան Նիկոլ Փաշինյանը գողացել է ժողովրդի քվեները․Ավետիք ՉալաբյանՀունիսի 15-ը հանքարդյունաբերությունում կանանց միջազգային օրն էFirebird-ը և Ղազախստանի կառավարությունը ստորագրել են ռազմավարական համաձայնագրեր՝ երկրում AI ենթակառուցվածքների զարգացման նպատակով Մերձավոր Արևելքը եղել և մնում է ամենաանկանխատեսելին. հուշագիր ստորագրելն այլ օպերա է, այն կյանքի կոչելը՝ բոլորովին այլ. Արտակ Զաքարյան Երկիրը փոխելու համար,երկրի ղեկավարին պետք է փոխենք. Ռուսաստանի շուկան ենք կորցնում. Արշակ Կարապետյան
Հասարակություն

Վերացրեք սևն ու սպիտակը, քանի դեռ ուշ չէ․ Սարգիս Գրիգորյանը՝ Նիկոլ Փաշինյանին

Դերասան, հանդիսավար Սարգիս Գրիգորյանը բաց նամակով դիմել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին։

«Պ֊ն վարչապետ. ես` Հ.Հ. քաղաքացի Սարգիս Գրիգորյանս, դիմում եմ Ձեզ։
Վերջին մի քանի օրերի ընթացքում ես՝ իմ ընտանիքն ու ևս մոտ 60 հայտնի արվեստի ու մշակույթի գործիչներ բառիս բուն իմաստով հալածվեցին իրենց կարծիքն արտահայտելու համար ու շարունակում են հալածվել ու սպառնալիքներ ստանալ...

Դա շատ ծանր է տեսնել, զգալ ու դա հղի է շատ լուրջ հետևանքներով... Հ.Հ. քաղաքացին պարտավոր է ունենալ սեփական կարծիք, ազատ արտահայտել այն և ամենևին պարտադիր չէ որ քաղաքացու կարծիքը համընկնի իշխանության կարծիքին... Մենք չենք ապրում տոտալիտար երկրում՝ թե սխալվու՞մ եմ...

Ցավով պիտի նշեմ՝ հասարակության այն սոցիալական ու մտավոր շերտը, որը իր բողոքը, հույզերը, ցանկությունները արտահայտում է հայհոյանքի, քծնանքի, սպառնալիքի միջոցով՝ այդ շերտի գերիշխումը երկիրը տանում է կործանման...

 

Հայը դադարել է հային հարգել, հայը դադարել է հային լսել, հայը դադարել է սոց. ցանցից դուրս հայի հետ շփվել...Պարոն վարչապետ մենք հայերով Ատում ենք իրար...

Այս կոնտինգենտը լուրջ հարված կարող է հասցնել մեր արժեքներին ու մեր բազմադարյան մտածողությանը՝ էլ չեմ խոսում պառակտման մեծ վտանգի մասին...

Չի կարելի հույս դնել նման կերպ արտահայտվող զանգվածի վրա՝ պետք է պայքարել նրանց դեմ՝ դաստիարակել... Այսօր նրանք Ձեր կողքին են՝ ես համոզված եմ, որ վաղը հենց նրանք Ձեզ կհոշոտեն (կներեք կոշտ, բայց անկեղծ արտահայտվելու համար)

Վերացրեք սևն ու սպիտակը քանի դեռ ուշ չի, չկա հին ու նոր Հայաստան՝ կա Հայաստան և վերջ... Մենք մի ժողովուրդ ենք ու միասնակամ կարող ենք լուծել մեր բոլոր խնդիրները՝ հարգելով միմիանց կարծիք, լսելով առողջ քննադատություն և ուղղակի առանց էմոցիաների շփվելով։

Ովքեր ինչ որ չափով ճանաչում են ինձ տեղյակ են, որ իմ տեսակի մարդը քաղաքական ոչ մի պատվեր չի կատարել, չի կատարում ու երբեք չի կատարի... Սա զուտ անհանգստություն է և սրտացավություն։
Հարգանքներով Ձեր և յուրաքանչյուր հայի նկատմամբ՝ Սարգիս Գրիգորյան»:

Հիշեցնենք, որ Սարգիս Գրիգորյանը միացել էր ի պաշտպանություն Ռոբերտ Քոչարյանի ազատության ստորագրահավաքին։