Գլխավոր Լրահոս Վիդեո Կիսվել
ՀՀԿ-ն հայտարարություն է տարածելԻնչ պետք է անի ընդդիմությունը` հետընտրական պրոցեսներում հաղթանակի հասնելու համար. Էդմոն ՄարուքյանՆոր զգուշացում Մոսկվայից․ Ռուսաստանի հետախուզության ղեկավարը նախազգուշացնում է Հայաստանին Ոստիկանները գտել են ենթադրաբար գետն ընկած 15–ամյա երեխայի մորը. Նա հայտնել է, որ նա եղել է ընկերուհու հետ. դեռ որոնում են «Համահայկական ճակատ» կուսակցությունը հայտարարում է, որ միանում է ընդդիմադիր վեց քաղաքական ուժերի համատեղ հայտարարությանըԿոնվերս Բանկը վերանայել է ԱՄՆ դոլարով ավանդների պայմանները՝ առաջարկելով առավել բարձր տոկոսադրույքներSuebar. չիր և կոնֆետներ՝ առողջ քաղցրավենիք նախընտրողների համար«Դասավանդի՛ր հանուն Հայաստանի»-ն՝ «Մի դրամի ուժի» հունիս ամսվա շահառուԱՄՆ-ը պատասխանատվություն կկրի Իսրայելի կողմից հուշագրի խախտման համար. Էսմաիլ Բաղայի Լոռու մարզում 2 ժամ է՝ փրկարարները որոնում են Փամբակ գետն ընկած մոտ 15-ամյա աղջկան Հանքարդյունաբերություն և ռազմարդյունաբերություն. կապ, որի մասին քչերը գիտեն ԲՀԿ-ի մուտքը խորհրդարան ունի ռազմավարական նշանակություն․ Արմեն ՄանվելյանԵրևանի առանձին հատվածներում հնարավոր է կարճատև անձրև և ամպրոպ, հունիսի 16-20-ին ջերմաստիճանն աստիճանաբար կբարձրանա 4-6 աստիճանով Պարոն Հովակիմյան, ծառայե՛ք Սահմանադրությանը, ոչ թե իշխանությանը․ Արեգ ՍավգուլյանԱյս ընտրությունները լեգիտիմ չեն․ Մենուա Սողոմոնյան Նիկոլ Փաշինյանը գողացել է ժողովրդի քվեները․Ավետիք ՉալաբյանՀունիսի 15-ը հանքարդյունաբերությունում կանանց միջազգային օրն էFirebird-ը և Ղազախստանի կառավարությունը ստորագրել են ռազմավարական համաձայնագրեր՝ երկրում AI ենթակառուցվածքների զարգացման նպատակով Մերձավոր Արևելքը եղել և մնում է ամենաանկանխատեսելին. հուշագիր ստորագրելն այլ օպերա է, այն կյանքի կոչելը՝ բոլորովին այլ. Արտակ Զաքարյան Երկիրը փոխելու համար,երկրի ղեկավարին պետք է փոխենք. Ռուսաստանի շուկան ենք կորցնում. Արշակ Կարապետյան
Հասարակություն

Արթուր Դավթյանը հանդիպել է ՀՀ դատախազության այն աշխատակիցներին, որոնք անցնող տարվա ընթացքում երեխա են ունեցել

ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանն այսօր՝ դեկտեմբերի 25-ին, իր իսկ ձևավորած ավանդույթի համաձայն, նախատոնական օրերի շրջանակում հանդիպել է ՀՀ դատախազության համակարգի այն աշխատակիցներին, որոնց ընտանիքներում անցնող տարվա ընթացքում երեխա է ծնվել, հայտնում են ՀՀ դատախազության լրատվական ծառայությունից։

Շնորհավորելով բոլորին այդ ամենակարևոր ձեռքբերման՝ ընտանեկան համալրման համար՝ ՀՀ գլխավոր դատախազն ուրախությամբ արձանագրել է, որ այս տարի համակարգի աշխատակիցների ընտանիքներում ծնված երեխաների թիվն աճել է և հույս է հայտնել, որ այս միտումները կշարունակվեն գալիք տարվա ընթացքում:

Գլխավոր դատախազը նշել է որ նման համալրումը կարևորում է երկու հիմնական պատճառով. նախ՝ որովհետև բխում է մեր երկրում բնակչության թվաքանակի ավելացման ռազմավարական անհրաժեշտությունից և երկրորդ՝ ընտանիքում երեխաների ծնվելը ամենամեծ խթանն է մարդու համար իրենց զավակների անհոգ և անվտանգ մանկության, պայծառ ապագայի ապահովման համար, աշխատանքային գործունեությանը, ծառայողական պարտականությունների կատարմանն առավել մեծ պատվախնդրությամբ, եռանդով ու նվիրվածությամբ մոտենալու, սեփական հողին կառչած մնալու և ամենակարևորը՝ ճիշտ դաստիարակությամբ երեխաներից պետական մտածողությամբ օժտված քաղաքացիներ կերտելու համար:  

Արթուր Դավթյանը հորդորեց չբավարարվել ձեռք բերածով, մտածել այն ուղղությամբ, որպեսզի ընտանիքներում, հատկապես՝ նորաստեղծ և երիտասարդ, երեխաների ճիչն ու աղաղակը տևական լինեն: Նաև այդ հանգամանքով պայմանավորված՝ տարվա ընթացքում զավակներ ունեցած բոլոր աշխատակիցները ՀՀ գլխավոր դատախազի հանձնարարությամբ ՀՀ դատախազության խնայված միջոցներից արժանացել են դրամական խրախուսանքի:

Բոլորին շնորհավորելով գալիք տոների կապակցությամբ՝ Արթուր Դավթյանը երեխաներին առողջություն ու հեքիաթային տոնական օրեր, իսկ ծնողներին՝ ընտանեկան մշտարթուն ջերմություն, սեր և ներդաշնակություն մաղթեց: