Գլխավոր Լրահոս Վիդեո Կիսվել
Այս ընտրությունները ազգային բողոք էր նվաստացման, պարտության, հարկադրանքի և հայկական պետականության շարունակական քայքայման դեմ. Փաշինյանը չի ստացել հայ ժողովրդի վստահությունը. Օսկանյան «Քո ձայնը գողացել են, դուրս արի պայքարի» ստորագրահավաքն շարունակվում է ԲՀԿ-ն մնացել է Նիկոլ Փաշինյանի կոկորդին. Սուրենյանց Մենք մեր երկիրը պետք է մաքրենք քաղաքական աղբից. Սուրենյանց Առևջում ծանր ու բարդ պայքար է. Հայկ Մամիջանյան Ընդիմությունը պետք է միասնական որոշում կայացնի. ինչ որոշում էլ կայացնենք, խոսելու ենք ժողովրդի հետ Նիկոլ Փաշինյանը հատել է ընտրակեղծիքների կարմիր գիծը․ Նարեկ ԿարապետյանԵրեկ ԿԸՀ-ն գնաց օրենքի բացարձակ ոտնահարման․ Ավետիք ՉալաբյանՄեր պատասխանը այս քաղաքական ամնեզիային լինելու է հստակ և գործնական. Հրայր ԿամենդատյանԷս ամոթի խարանը ձեր ճակատին ման եք գալու, ՔՊ-ի ձեռքի գործիքն եք դարձել, ամո՛թ ձեզ. Տոնոյանը՝ ԿԸՀ-ինՄի ողջ քաղաքական ուժի դուրս են թողնում 32 ձայնի համար, սա անհարգալից վերաբերմունք է. Մելոյան Ազգովի կհաղթենք փոքրիկ խմբակի հոգին կորցրած դիկտատորին․ Նարեկ Կարապետյան«Ուժեղ Հայաստան» կուսակցության հայտարարությունը հունիսի 7-ին կայացած խորհրդարանական ընտրությունների արդյունքների և երկրում ստեղծված քաղաքական իրավիճակի վերաբերյալ Դիմում եմ պահեստազորի գեներալներին, սպաներին, ենթասպաներին և պահեստազորում հաշվառված շարքային կազմին. Արտյոմ ՍիմոնյանԷդմոն Մարուքյանի հայտարարությունը Հունիսի 7-ին կայացած խորհրդարանական ընտրությունների արդյունքների և երկրում ստեղծված քաղաքական իրավիճակի վերաբերյալ«Քո ձայնը գողացել են, դուրս արի պայքարի» ստորագրահավաքը շարունակվում է«Մեր ձայները գողացվել ա, մի ընտրատեղամասում 800-ից ավելի տարբերություն է եղել». Նառա ԳևորգյանԲողոքի ակցիա ԿԸՀ շենքի մոտ` ընտրության արդյունքները չեղարկելու պահանջովՄենք կաշառք տալու կարիքը չենք ունեցել. վիրավորում են հարյուր հազարավոր քաղաքացիների. Գոհար ՄելոյանՔանի դեռ այս պայքարը չունի արդարացի լուծում, պայքարը շարունակվելու է. Մամիկոն Ասլանյան
Քաղաքականություն

Սա ուղղակի հարցաքննություն չէ. մենք ՍԴ անկախություն կորցնելու վտանգի առաջ ենք. Ռուբեն Մելիքյան

Հիմա մենք Սահմանադրական դատարանի անկախություն կորցնելու վտանգի առաջ ենք։ Այս մասին ՍԴ-ում լրագրողների հետ զրույցում ասաց «Իրավական ուղի» ՀԿ-ի ներկայացուցիչ Ռուբեն Մելիքյանը:

«Հաշվի առնելով վերջին ժամանակահատվածի իրադարձությունները պարզ է դառնում, որ սա ուղղակի հարցաքննություն չէ։ Մենք ունեցանք ավելի լայն կտրվածքով ՍԴ-ի նկատմամբ ճնշումների մի ամբողջ շղթա, որը վերջին շրջանում կարծես՝ դադարել էր, պարզվեց ժամանակավոր էր դադարել։ Մենք ունեինք այն լավատեսությունը, որ կարծես՝ մեր իշխանությունները որոշակի հետեւություններ են արել»,- ասաց Մելիքյանը։

Մելիքյանի խոսքով՝ ՍԴ-ն երբեք այսքան անկախ չի եղել. «Մենք ունենք ընկալում, որ ՍԴ-ն կախված չէ քաղաքական իշխանություններից, եւ այդպիսի ընկալում մեր երկրում երբեք չի եղել։ Հիմա մենք նորից այդ արժեքը կորցնելու վտանգի տակ ենք, որովհետեւ երեկ ՀՀ նախագահի կողմից, ինչպես իշխանություններն են անվանել՝ վաղ կենսաթոշակի, եւ ինչպես ընդդիմախոսներ են անվանել՝ պետական կաշառքի մասին օրենքը ստորագրելուց անմիջապես հետո սկսվեցին նոր գործողություններ ՍԴ-ի հետ կապված։ Մասնավորապես, սանիկներից մեկին նոր մեղադրանք առաջադրելը, կալանքի տանելը, այն պայմաններում, երբ դատարանը անձին կալանքից ազատել էր հիմնավոր կասկածի բացակայության հիմքով։ Միաժամանակ ՍԴ գալը՝ քրեադատավարական գործողություններով։ Դրանք փոխկապակցված չեն կարող չլինել»։

Նա շեշտեց, որ ՍԴ-ի նկատմամբ այս տեսակ ճնշումներն ուղղված են ոչ միայն Հրայր Թովմասյանի, այլեւ ՍԴ դատավորների դեմ. «Ըստ իշխող քաղաքական ուժի ղեկավարի, ձեռք է մեկնել. գուցե ձեռք է մեկնել, բայց մյուս ձեռքում էլ դագանակ է»։

Լրագրողի դիտարկմանը, թե ՍԴ-ն հիմա համագործակցում է նախկին իշխանությունների հետ, Մելիքյանն ասաց. «Շատերը կարող են նման բան պնդել, սակայն այդպիսի պնդումների համար հիմքեր են պետք։ Եթե մենք պատկերացնենք, թե այդ պնդումների հետեւում ինչ-որ ռացիոնալ հատիկ կա, դա միեւնույն է, չի փոխում ամենակարեւորը, անհրաժեշտ է, որ հանրային իշխանությունը ունենա զսպումներ եւ հակակշիռներ, եւ դրանք կարող են դրսեւորվել նաեւ տարբեր ձեւով։ Ցավոք սրտի, իշխող քաղաքական ուժը ցանկանում է վերահսկողություն ունենալ ՍԴ-ի նկատմամբ։ Մենք ունենք մեկ դեպք՝ գնահատելու համար, այն է, որ ՍԴ-ի համալրման քաղաքականությունը իշխող քաղաքական ուժի կողմից, մասնավորապես, դատավոր Վահե Գրիգորյանի մասով, կարող ենք ասել՝ հաջող փորձ չէր։ Քաղաքական իշխանությունները չեն ապացուցել հանրությանը, որ ունեն բավարար հասունություն՝ ձեւավորելու իրենից անկախ, չեզոք ՍԴ»։

Նշենք, որ այս պահին ՍԴ-ում ՀՔԾ ներկայացուցիչները քննում են ՍԴ նախագահ Հրայր Թովմասյանին: ՍԴ-ի բակում ընթանում է նաեւ բողոքի ակցիա։ Այնտեղ են քաղաքական գործիչներ եւ իրավաբաններ։

Հիշեցնենք, որ երեկ՝ դեկտեմբերի 26-ին, ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը ստորագրել է «Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքում լրացումներ կատարելու մասին, «Պաշտոնատար անձանց գործունեության ապահովման, սպասարկման եւ սոցիալական երաշխիքների մասին» օրենքում լրացում կատարելու մասին ՀՀ օրենքների փաթեթը՝ ՍԴ դատավորներին վաղ կենսաթոշակի ուղարկելու մասին։ Դրանից անմիջապես հետո ՀՔԾ քննիչները գնացել էին ՍԴ, սակայն պարզ չէ, թե ինչ նպատակով։

Ավելի ուշ տեղեկություն էր ստացվել, որ ՀՔԾ-ն  եւս մեկ դրվագով լրացրել է ՍԴ նախագահ Հրայր Թովմասյանի սանիկ Նորայր Փանոսյանին առաջադրված մեղադրանքը եւ այդ հիմնավորմամբ կրկին դիմել դատարան՝ Փանոսյանին կրկին կալանավորելու համար։