«Նպատակը այն է, որ ՍԴ-ում ամեն ինչ նույնն է». Նարեկ Մալյանը դեղին ծուխ արձակեց
Սահմանադրական դատարանի դիմաց բողոքի ակցիայի ժամանակ ՎԵՏՕ շարժման ղեկավար Նարեկ Մալյանը գունավոր ծուխ արձակեց:
«Երբ Կոնկլավը ՍԴ-ի նախագահ է ընտրում կամ Հռոմի պապ, ծուխ են արձակում: Մենք էլ սպիտակ ծուխ չունեինք, դեղին ծուխ թողեցինք: Նպատակը այն է, որ ՍԴ-ում ամեն ինչ նույնն է: Դեղին ծուխը դա է նշանակում»,-ասաց Մալյանը՝ հավելելով, որ այստեղ է ի պաշտպանություն ՍԴ նախագահ Հրայր Թովմասյանի:
«Արդեն զավեշտի գիծն անցել են, բոլորին ակնհայտ է դա: Այստեղ ներկա են մարդիկ, որոնք «սանիկ» օպերացիայի շրջանակներում կալանավորվել են, բանտ են նստել: մեկ տարուց ավելի է Հրայր Թովմասյանի շուրջ տեղի են ունենում ամենամիստիկ, ամենատարօրինակ իրադարձությունները: Հրայր Թովմասյանը չի հանձնվում, ամեն օր սովորականի պես ներկայանում է աշխատանքի, ինչը խոսում է բարձր արժանապատվության եւ տղամարդկային արժանիքների մասին»,-ասաց նա՝ հավելելով, որ այսօր ոչ ոք կալանքից չի վախենում, արդեն ամոթ է, որ դու ազատության մեջ ես, որեւէ մի հոդվածով նստած չես եղել, քանի որ մարդիկ կկասկածեն, որ մատնիչ ես:
Նշենք, որ ՍԴ-ում ՀՔԾ ներկայացուցիչները հարցաքննել են ՍԴ նախագահ Հրայր Թովմասյանին: ՍԴ-ի բակում ընթանում է նաեւ բողոքի ակցիա։ Այնտեղ են քաղաքական գործիչներ եւ իրավաբաններ։
Հիշեցնենք, որ երեկ՝ դեկտեմբերի 26-ին, ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը ստորագրել է «Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքում լրացումներ կատարելու մասին, «Պաշտոնատար անձանց գործունեության ապահովման, սպասարկման եւ սոցիալական երաշխիքների մասին» օրենքում լրացում կատարելու մասին ՀՀ օրենքների փաթեթը՝ ՍԴ դատավորներին վաղ կենսաթոշակի ուղարկելու մասին։ Դրանից անմիջապես հետո ՀՔԾ քննիչները գնացել էին ՍԴ, սակայն պարզ չէ, թե ինչ նպատակով։
Ավելի ուշ տեղեկություն էր ստացվել, որ ՀՔԾ-ն եւս մեկ դրվագով լրացրել է ՍԴ նախագահ Հրայր Թովմասյանի սանիկ Նորայր Փանոսյանին առաջադրված մեղադրանքը եւ այդ հիմնավորմամբ կրկին դիմել դատարան՝ Փանոսյանին կրկին կալանավորելու համար։




















Նիկո՛լ, ես քո էս արածը չե՛մ հանդուրժելու․ՊՆ նախկին նախարար Արշակ Կարապետյան
Իսակովի պողոտայում բախվել են «Ford Transit»-ն ու «Toyota»-ն
ՀՃԿ ղեկավար, Զինված ուժերի պահեստազորի փոխգնդապետ Արսեն Վարդանյանը հայտարարում է անժամկետ նստացույց
4/17 Ընտրական տեղամաս. ՔՊ-ի 374 ձայնը ԿԸՀ-ի պաշտոնական կայքում գրանցել են 384 ձայն. Շիրազ Մանուկյան
Մեր պայքարը շարունակվում է և գնալու ենք մինչև վերջ՝ մինչև փոփոխություն՝ մինչև Նիկոլ Փաշինյանի հեռացո...
Ռուսաստանից Հայաստան՝ Ադրբեջանի տարածքով, կուղարկվի 18 վագոն պարարտանյութ և ածուխ
Հաղթանակ չի ունեցել ձեր Փաշինյանը․ Նարեկ Կարապետյան
«Նման բան երբեք չէր եղել, և ահա՝ կրկին»․ Մհեր Ավետիսյան
ՀՀ տարածքը 29,743 քկմ է. ոչ մի թիզ հող չի հանձնվելու, ոչ մի միլիմետր. ԳՇ պետ
ԶՊՄԿ-ի աշխատակիցները մասնակցել են արյունատվության հերթական ակցիային