Հայաստանում ունեցել ենք ներգաղթ միայն 2004–2006 թվականներին. Լեւոն Քոչարյան
Այսօր մենք լավ ենք զգում օդանավակայանի համար, բայց արդյոք երիտասարդները գիտե՞ն, թի ինչ կարգի բողոք եւ դիմադրություն կար այդ ամենի նկատմամբ։ Այս մասին ասել է 168.аm-ի «Պրեսսինգ» հաղորդաշարին հյուրընկալված ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի կրտսեր որդին՝ Լեւոն Քոչարյանն՝ անդրադառնալով իր հոր նախագահության տարիներին երկրում տեղի ունեցած բարեփոխումներին։
Նրա խոսքով՝ այսօրվա իշխանությունները իրենց ձեռքբերումներից մեկն են համարում դեպի եվրոպա թռիչքները, բայց առանց այս օդանավակայանի դա անհնարին կլիներ եւ դա միակ օրինակը չէ. «Նույն Թումո կենտրոնը, բոլորս հպարտ ենք զգում այդ կենտրոնով, ե՞րբ է եղել, ե՞րբ է ձեռք բերվել այդ պայմանավորվածությունը Սեմ Սիմոնյանի հետ, ի՞նչ պայմաններով է եղել։ Պետությունը, երվ Թումո կենտրոնին տարածք է հատկացրել, էլի մեծ բողոք է եղել, նույն այն ժամանակվա ընդդիմությունը փորձեց այդ թաղամասի բնակչությանը կենտրոնացնել։ Կարեւոր չէր, թե ինչ էր արվում լավ, թե վատ, կարեւորը բողոք լինի։ Հիմա այնպես է ստացվել, որ իրենց բոլոր հյուրերին, նույնիսկ վերջերս նախագահներին տարան այնտեղ»։
Քոչարյանի խոսքով՝ 1991 թվականից մինչ այսօր, երբ հետ հայացք է գցում, Հայաստանում, երբեք այդքան լավ ցուցանիշ չի եղել, ինչպես Ռոբերտ Քոչարյանի նախագահության տարիներին. «Փորձում են այդ տարիների ամեն լավ բանը ներկայացնել այնպես, թե Քոչարյանը կապ չուներ, ինչ որ հիմար պատճառաբանություններ բերելով, լավի հետ առանձնացնել հորս, թե ինքն այդ ամենի հետ կապ չունի, բայց ինչքան վատ բան է եղել ու մի մասն էլ հորինված, այդ ամենի միակ պատասխանատուն ինքն է։ Միակ տարիները, որ մենք Հայաստանում ունեցել ենք ներգաղթ, եղել է 2004–2006 թվականները, այսինքն ավելի շատ մարդ եկել է, քան գնացել։ Դա ամնավառ ապացույցն է երկրի վիճակի»։




















Իսակովի պողոտայում բախվել են «Ford Transit»-ն ու «Toyota»-ն
Նիկո՛լ, ես քո էս արածը չե՛մ հանդուրժելու․ՊՆ նախկին նախարար Արշակ Կարապետյան
4/17 Ընտրական տեղամաս. ՔՊ-ի 374 ձայնը ԿԸՀ-ի պաշտոնական կայքում գրանցել են 384 ձայն. Շիրազ Մանուկյան
ՀՃԿ ղեկավար, Զինված ուժերի պահեստազորի փոխգնդապետ Արսեն Վարդանյանը հայտարարում է անժամկետ նստացույց
«ՀայաՔվեի» թիմը` որպես «Ուժեղ Հայաստանի» վստահված անձինք, բազմաթիվ ընտրախախտումներ է արձանագրել
Մեր պայքարը շարունակվում է և գնալու ենք մինչև վերջ՝ մինչև փոփոխություն՝ մինչև Նիկոլ Փաշինյանի հեռացո...
ՀՀ տարածքը 29,743 քկմ է. ոչ մի թիզ հող չի հանձնվելու, ոչ մի միլիմետր. ԳՇ պետ
Հաղթանակ չի ունեցել ձեր Փաշինյանը․ Նարեկ Կարապետյան
Ռուսաստանից Հայաստան՝ Ադրբեջանի տարածքով, կուղարկվի 18 վագոն պարարտանյութ և ածուխ
«Նման բան երբեք չէր եղել, և ահա՝ կրկին»․ Մհեր Ավետիսյան