Գլխավոր Լրահոս Վիդեո Կիսվել
ՀՀԿ-ն հայտարարություն է տարածելԻնչ պետք է անի ընդդիմությունը` հետընտրական պրոցեսներում հաղթանակի հասնելու համար. Էդմոն ՄարուքյանՆոր զգուշացում Մոսկվայից․ Ռուսաստանի հետախուզության ղեկավարը նախազգուշացնում է Հայաստանին Ոստիկանները գտել են ենթադրաբար գետն ընկած 15–ամյա երեխայի մորը. Նա հայտնել է, որ նա եղել է ընկերուհու հետ. դեռ որոնում են «Համահայկական ճակատ» կուսակցությունը հայտարարում է, որ միանում է ընդդիմադիր վեց քաղաքական ուժերի համատեղ հայտարարությանըԿոնվերս Բանկը վերանայել է ԱՄՆ դոլարով ավանդների պայմանները՝ առաջարկելով առավել բարձր տոկոսադրույքներSuebar. չիր և կոնֆետներ՝ առողջ քաղցրավենիք նախընտրողների համար«Դասավանդի՛ր հանուն Հայաստանի»-ն՝ «Մի դրամի ուժի» հունիս ամսվա շահառուԱՄՆ-ը պատասխանատվություն կկրի Իսրայելի կողմից հուշագրի խախտման համար. Էսմաիլ Բաղայի Լոռու մարզում 2 ժամ է՝ փրկարարները որոնում են Փամբակ գետն ընկած մոտ 15-ամյա աղջկան Հանքարդյունաբերություն և ռազմարդյունաբերություն. կապ, որի մասին քչերը գիտեն ԲՀԿ-ի մուտքը խորհրդարան ունի ռազմավարական նշանակություն․ Արմեն ՄանվելյանԵրևանի առանձին հատվածներում հնարավոր է կարճատև անձրև և ամպրոպ, հունիսի 16-20-ին ջերմաստիճանն աստիճանաբար կբարձրանա 4-6 աստիճանով Պարոն Հովակիմյան, ծառայե՛ք Սահմանադրությանը, ոչ թե իշխանությանը․ Արեգ ՍավգուլյանԱյս ընտրությունները լեգիտիմ չեն․ Մենուա Սողոմոնյան Նիկոլ Փաշինյանը գողացել է ժողովրդի քվեները․Ավետիք ՉալաբյանՀունիսի 15-ը հանքարդյունաբերությունում կանանց միջազգային օրն էFirebird-ը և Ղազախստանի կառավարությունը ստորագրել են ռազմավարական համաձայնագրեր՝ երկրում AI ենթակառուցվածքների զարգացման նպատակով Մերձավոր Արևելքը եղել և մնում է ամենաանկանխատեսելին. հուշագիր ստորագրելն այլ օպերա է, այն կյանքի կոչելը՝ բոլորովին այլ. Արտակ Զաքարյան Երկիրը փոխելու համար,երկրի ղեկավարին պետք է փոխենք. Ռուսաստանի շուկան ենք կորցնում. Արշակ Կարապետյան
Հասարակություն

Կամ էլ ես էնքան լավն եմ, ինձ ով կտեսնի պաուզայի մեջ կընկնի. Նարինե Ոսկանյան

Past.am - ի զրուցակիցը հումորային դերերով հայտնի Նարինե Ոսկանյանն է ` նույն ինքը Պաուզա Անոն:

- Հայտնի հումորային, թեթև,  բարի դերասանուհուն ինչպե՞ս է հաջողվում այդքան դրական մարդ մնալ։

- Երևի չեմ սխալվի ասեմ, որ ես այդպիսին ծնվել եմ: Մարդը ոնց ծնվում է այդպես մնում է, մարդը չի կրնա փոխվի: 

- Ինչպե՞ս ստացվեց, որ մեր սիրելի Նարինե Ոսկանյանը դարձավ Պաուզա Անո։

- Պաուզա Անոն եկել է շատ վաղուց  «Ծո էֆ եմ» - ի ժամանակներից ` Դիջեյ Օնո և Պաուզա Անո բեմական անուններ էին որոշել , երևի սազում են իրար Անո- Օնո: Կամ էլ ես էնքան լավն եմ, ինձ ով կտեսնի Պաուզայի մեջ կընկնի ( ժպտում է):

- Փողոցում հաճա՞խ են բեմական անունով կանչում 

- Շատ երկար տարիներ կանչում էին Անո, Անո , բայց վերջերս երեխաները ասում են Դոնարա տյոտյա , հների համար Անո եմ , երեխաների համար Դոնարա տյոտյա:

 -Ծիծաղարշարժ դեպք կհիշե՞ք, որ անսպասելի կատարվեց ձեզ հետ

 

- Ինձ հետ շատ է պատահում ծիծաղաշարժ դեպքեր , մեկը հիմա կհիշեմ շատ տարիներ առաջ էր, երբ Գյումրիում էի ապրում, մթնշաղ էր փողոցով գնում էի, անսպասելի հանդիպեցի մի մարդու, ում գիտեի մահացել է , նայեցի նայեցի մտքերով ընկա , գնացի ընկա լուկի մեջ:

- Կարո՞ղ ենք լավ տրամադրություն ստեղծել , եթե ինքներս տխուր ենք։

- Իմ տխուր լինելը ոչ ոքի վրա չի ազդում: Ես, եթե տխուր եմ իմ մեջ կմնա ու տնից դուրս գալիս , դրսում ոչ ոք չի հասկանա , որ տխուր եմ : Ինչքան էլ սիրտս լաց լինի, ես ուրիշների համար կարող եմ լավ տրամադրություն ստեղծել:

- Չժպտացող մարդուն ի՞նչը կօգնի կյանքի ուրախությունները նկատել։

- Անժպիտ մարդ չեմ սիրե: Մեկ - մեկ հանրային վայրերում լինելուց ` խանութ , բանկ , որտեղ էլ որ լինի , որ անժպիտ մարդ կտեսնիմ կասեմ .  «Ազիզ ջան ժպտա» , դրա համար էլ փող կուզեն ձեզնից ( ժպտում է ): Նկատել եմ փողոցում անծանոթ տխուր մարդիկ են լինում , որ ինձ տեսնելուց ժպտում են ու ես դրանից լավ եմ զգում ինձ , որ թեկուզ մի ակնթարթ դիմացի մարդուն ժպիտ եմ պարգևում:

 

- Սթրեսային վիճակում գտնվող մարդկանց ի՞նչ խորհուրդ կտաք , ինչպե՞ս հաղթահարեն իրենց ծանր լարված ապրումները։

 -Թող հիշեն կյանքի լավ պահերը , այդ լավի համար ժպտալ ու լավատեսորեն մտածել , որ էլի լավ կլինի ու ադպես էլ կլինի:

-  Զայրացած պահերին ինչպե՞ս եք ձեզ դրսևորում։

- Ինչղ պիտի պահեմ ` բոլորի նման կճչամ, կռնամ աման ջարդեմ, մարդու վնաս չեմ տա, մի բան գետնով կուդամ ու կհանգստանամ:

- Մեր անցողիկ կյանքին հումորով նայենք, որովհետև միշտ չէ, որ հասնում ենք ցանկալիին։

-Իհարկե, կյանքը մի անգամ կտրվի մարդուն: Կհասկնամ , որ անտանելի դժվար պահեր էլ կլինեն , բայց այդ ժամանակ էլ հումորը մի կորցրեք: Առջևում նոր տարի է ու թող հայ ժողովուրդս տժժա, ուրախանա:

- Որտե՞ղ եք դիմավորելու ամանորը։

- Իմ ամենասիրելի տոնն է ամանորը: Սիրում եմ տանը լինել մայրկիս, հարևաններիս հետ նշել տոնը:

- Ո՞ր ուտեստն եք դուք պատրաստում։

-Բոլոր ուտեստները ես եմ պատրաստում ու շատ համով ստացվում է :