Գլխավոր Լրահոս Վիդեո Կիսվել
Ինչ պետք է անի ընդդիմությունը` հետընտրական պրոցեսներում հաղթանակի հասնելու համար. Էդմոն ՄարուքյանՆոր զգուշացում Մոսկվայից․ Ռուսաստանի հետախուզության ղեկավարը նախազգուշացնում է Հայաստանին Ոստիկանները գտել են ենթադրաբար գետն ընկած 15–ամյա երեխայի մորը. Նա հայտնել է, որ նա եղել է ընկերուհու հետ. դեռ որոնում են «Համահայկական ճակատ» կուսակցությունը հայտարարում է, որ միանում է ընդդիմադիր վեց քաղաքական ուժերի համատեղ հայտարարությանըԿոնվերս Բանկը վերանայել է ԱՄՆ դոլարով ավանդների պայմանները՝ առաջարկելով առավել բարձր տոկոսադրույքներSuebar. չիր և կոնֆետներ՝ առողջ քաղցրավենիք նախընտրողների համար«Դասավանդի՛ր հանուն Հայաստանի»-ն՝ «Մի դրամի ուժի» հունիս ամսվա շահառուԱՄՆ-ը պատասխանատվություն կկրի Իսրայելի կողմից հուշագրի խախտման համար. Էսմաիլ Բաղայի Լոռու մարզում 2 ժամ է՝ փրկարարները որոնում են Փամբակ գետն ընկած մոտ 15-ամյա աղջկան Հանքարդյունաբերություն և ռազմարդյունաբերություն. կապ, որի մասին քչերը գիտեն ԲՀԿ-ի մուտքը խորհրդարան ունի ռազմավարական նշանակություն․ Արմեն ՄանվելյանԵրևանի առանձին հատվածներում հնարավոր է կարճատև անձրև և ամպրոպ, հունիսի 16-20-ին ջերմաստիճանն աստիճանաբար կբարձրանա 4-6 աստիճանով Պարոն Հովակիմյան, ծառայե՛ք Սահմանադրությանը, ոչ թե իշխանությանը․ Արեգ ՍավգուլյանԱյս ընտրությունները լեգիտիմ չեն․ Մենուա Սողոմոնյան Նիկոլ Փաշինյանը գողացել է ժողովրդի քվեները․Ավետիք ՉալաբյանՀունիսի 15-ը հանքարդյունաբերությունում կանանց միջազգային օրն էFirebird-ը և Ղազախստանի կառավարությունը ստորագրել են ռազմավարական համաձայնագրեր՝ երկրում AI ենթակառուցվածքների զարգացման նպատակով Մերձավոր Արևելքը եղել և մնում է ամենաանկանխատեսելին. հուշագիր ստորագրելն այլ օպերա է, այն կյանքի կոչելը՝ բոլորովին այլ. Արտակ Զաքարյան Երկիրը փոխելու համար,երկրի ղեկավարին պետք է փոխենք. Ռուսաստանի շուկան ենք կորցնում. Արշակ Կարապետյան Նաիրի Սարգսյանը ևս միացավ ստորագրահավաքին
Հասարակություն

«Կախարդական փայտիկո՞վ պետք է իրավիճակը փոխվեր». Հայաստանում մշտական բնակչության թիվը նվազել է

2019-ի հունվարի 1-ի դրությամբ Հայաստանի Հանրապետության մշտական բնակչության թիվը կազմել է 2 965 300 հոգի, հաղորդում է ՀՀ վիճակագրական կոմիտեն։ Նույն տվյալների համաձայն՝ 2018 -ին եղել է 2 972 700 մլն մարդ, այսինքն՝ մեկ տարվա ընթացքում բնակչությունը նվազել է 7400 հոգով: Ի դեպ, սա 1990-ից ի վեր Հայաստանում գրանցված մշտական բնակչության ամենանվազ ցուցանիշն է:

Չնայած նրան, որ 2018-2019 թվականներին արտագաղթի ծավալները, ըստ որոշ դիտարկումների, նվազել են, սակայն ծնելիության շարունակական անկումն ու մահացությունների աճը պայմանավորում են Հայաստանի մշտական բնակչության քանակի նվազումը: Պարզելու համար, թե ինչու է նվազել ՀՀ բնակչությունը՝ ԼՈՒՐԵՐ.com-ի թղթակիցը զրուցեց ժողովրդագետ Ռուբեն Եգանյանի հետ: 

«Բնակչության թվի նվազման պատճառները միշտ նույն են լինում: Ինչպես նախկինում՝ հիմա էլ պատճառը ծնելիության նվազումն ու արտագաղթն է: Ի՞նչ պետք է լինի, որ այդ միտումը փոխվի: Միայն տնտեսական վիճակի բարելավումն է, որ կարող է նպաստել արտագաղթի նվազմանը», -նշեց նա

Եգանյանը ցավով ընդգծեց, որ հիմա էլ  չունենք բավարար քանակի աշխատատեղեր, չունենք կայուն տնտեսական վիճակ, ինչի պատճառով  էլ բնակչությունն արտագաղթում է:

«Որևէ բան չի փոխվել: Ի՞նչ է, որ իշխանափոխություն է տեղի ունեցել, դրանից հետո կախարդական փայտիկով պետք է իրավիճակը փոխվեր»,-ամփոփելով խոսքն՝ ասաց նա:

Լուսինե Մարդոյան