Միշտ երազ եմ տեսնում, որում երեխաներս ասում են՝ մամա մենք ողջ ենք, արի մեզ գտի․ ապօրինի որդեգրման գործով տուժող մայր
Հնարավորություններս թույլ չեն տվել, որ ես կարողանամ այս գործին ընթացք տալ։ Այս մասին այսօր՝ հունվարի 10-ին, Գլխավոր դատախազության առջև ասաց Ապօրինի որդեգրման գործով տուժող մայրերից մեկը։
«1999 թվականին՝ իմ ծննդյան օրը, զույգ տղա եմ ունեցել։ 1999 թվականից իմ բնազդը երբեք ինձ չի խաբել։ Ես միշտ երազ եմ տեսնում, որում երեխաներս ասում են՝ մամա մենք ողջ ենք, արի մեզ գտի։ Իմ երեխաները մահացած չեն ծնվել, ուղղակի 7 ամսական են ծնվել։ Իմ տղաներին ողջ վիճակում տեսել եմ»,-ասաց տուժող մայրը։
Հարցին, թե երեխայի դիակները տեսե՞լ է, մայրը պատասխանեց․ «Ոչ, չեմ տեսել, ցույց չեն տվել և ասել են էդ էլ մեր լավությունը, որ ցույց չենք տվել կապտած դիակները»։
«Ես այն ժամանակ ուզում էի բողոքեի, սակայն Արդարադատության նախարարությունից 15 000 դոլար ուզեցին գործը բացահայտելու համար»,-նշեց մայրը։
Տուժող մայրը նշեց, որ մինչև Գլխավոր դատախազը չիջնի իրենք այդտեղից չեն գնա։




















Նիկո՛լ, ես քո էս արածը չե՛մ հանդուրժելու․ՊՆ նախկին նախարար Արշակ Կարապետյան
Իսակովի պողոտայում բախվել են «Ford Transit»-ն ու «Toyota»-ն
ՀՃԿ ղեկավար, Զինված ուժերի պահեստազորի փոխգնդապետ Արսեն Վարդանյանը հայտարարում է անժամկետ նստացույց
4/17 Ընտրական տեղամաս. ՔՊ-ի 374 ձայնը ԿԸՀ-ի պաշտոնական կայքում գրանցել են 384 ձայն. Շիրազ Մանուկյան
Մեր պայքարը շարունակվում է և գնալու ենք մինչև վերջ՝ մինչև փոփոխություն՝ մինչև Նիկոլ Փաշինյանի հեռացո...
Ռուսաստանից Հայաստան՝ Ադրբեջանի տարածքով, կուղարկվի 18 վագոն պարարտանյութ և ածուխ
Հաղթանակ չի ունեցել ձեր Փաշինյանը․ Նարեկ Կարապետյան
«Նման բան երբեք չէր եղել, և ահա՝ կրկին»․ Մհեր Ավետիսյան
ՀՀ տարածքը 29,743 քկմ է. ոչ մի թիզ հող չի հանձնվելու, ոչ մի միլիմետր. ԳՇ պետ
ԶՊՄԿ-ի աշխատակիցները մասնակցել են արյունատվության հերթական ակցիային