Բալային համակարգը ունի թերություններ ամբողջ աշխարհում, բայց նրա կանխարգելիչ պոտենցիալը շատ մեծ է. Հովհաննես Քոչարյան
Բալային համակարգը ունի թերություններ ամբողջ աշխարհում, բայց նրա կանխարգելիչ պոտենցիալը շատ մեծ է ու բարեփոխման կուլմինացիան չպետք է համարվի օրենքի ընդունումը: Այս մասին իրե Ֆեյսբուքյան էջում գրել է ՀՀ նախկին փոխոստիկանապետ Հովհաննես Քոչարյանը:
«ֆրանսիացի նախկին գործընկերներս պատմում էին, որ բալայինը ներդնելիս ամբողջ մամուլը հեղեղված էր օրենքի վաղաժամության, հակասահմանադրականութան մասին դատողություններով, հատկապես ընդվզել են բեռնատարների վարորդները տարատեսակ ակցիաներով, բայց հենց մահերի ու վիրավորների թիվը նվազեց, բոլորը դարձան բալայինի ապոլոգետ: Այո, օրենքի վերջնական տեքստում կան փոփոխություններ, որոնց իմաստը ես էլ չեմ հասկանում մինչև հիմա / ներողություն եմ խնդրում անհամեստութան համար/, բայց եկեք չմոռանանք, որ օրենսդրական նոր լուծումների հիմնական նպատակը մեր քաղաքացիների կյանքի ու առողջութան պաշտպանությունն է: Պիտի դժբախտությունը մտնի մեր տուն, որ նոր պետությունից օրենք պահանջենք: ՃՏՊ -ի կանխարգելման ոստիկանական մեթոդները իրենց սպառել էին, տուգանքների բարձրացումը ու վարչարարութան խստացումը բերել էին նրան, որ վարորդը դարձել էր որս, ՃՈ էլ՝ արտաբյուջետային լեվիաֆան: Անթուլլատրելի է այս օրենքի քաղաքականացումը, սա անվտանգային փաստաթուղթ է: Ժամանակ է պետք պետական մարմիններին հանգիստ պայմաններում իրականացնեն օրենքի կիրառման մոնիթորինգը, հասկանան թերություներն ու առավելությունները, անհրաժեշտութան դեպքում առաջարկեն օրենսդրական շտկումներ: Իհարկե ճանապարների որակը բարձրացնելու պահանջը պետք է մնա օրակարգում, բայց բալային ռեֆորմին զուգահեռ: Բալային համակարգը ունի թերություններ ամբողջ աշխարհում, բայց նրա կանխարգելիչ պոտենցիալը շատ մեծ է ու բարեփոխման կուլմինացիան չպետք է համարվի օրենքի ընդունումը»,- գրել է նա:




















Նիկո՛լ, ես քո էս արածը չե՛մ հանդուրժելու․ՊՆ նախկին նախարար Արշակ Կարապետյան
Իսակովի պողոտայում բախվել են «Ford Transit»-ն ու «Toyota»-ն
ՀՃԿ ղեկավար, Զինված ուժերի պահեստազորի փոխգնդապետ Արսեն Վարդանյանը հայտարարում է անժամկետ նստացույց
4/17 Ընտրական տեղամաս. ՔՊ-ի 374 ձայնը ԿԸՀ-ի պաշտոնական կայքում գրանցել են 384 ձայն. Շիրազ Մանուկյան
Մեր պայքարը շարունակվում է և գնալու ենք մինչև վերջ՝ մինչև փոփոխություն՝ մինչև Նիկոլ Փաշինյանի հեռացո...
Ռուսաստանից Հայաստան՝ Ադրբեջանի տարածքով, կուղարկվի 18 վագոն պարարտանյութ և ածուխ
Հաղթանակ չի ունեցել ձեր Փաշինյանը․ Նարեկ Կարապետյան
«Նման բան երբեք չէր եղել, և ահա՝ կրկին»․ Մհեր Ավետիսյան
ՀՀ տարածքը 29,743 քկմ է. ոչ մի թիզ հող չի հանձնվելու, ոչ մի միլիմետր. ԳՇ պետ
ԶՊՄԿ-ի աշխատակիցները մասնակցել են արյունատվության հերթական ակցիային