Գլխավոր Լրահոս Վիդեո Կիսվել
Այս ընտրությունները ազգային բողոք էր նվաստացման, պարտության, հարկադրանքի և հայկական պետականության շարունակական քայքայման դեմ. Փաշինյանը չի ստացել հայ ժողովրդի վստահությունը. Օսկանյան «Քո ձայնը գողացել են, դուրս արի պայքարի» ստորագրահավաքն շարունակվում է ԲՀԿ-ն մնացել է Նիկոլ Փաշինյանի կոկորդին. Սուրենյանց Մենք մեր երկիրը պետք է մաքրենք քաղաքական աղբից. Սուրենյանց Առևջում ծանր ու բարդ պայքար է. Հայկ Մամիջանյան Ընդիմությունը պետք է միասնական որոշում կայացնի. ինչ որոշում էլ կայացնենք, խոսելու ենք ժողովրդի հետ Նիկոլ Փաշինյանը հատել է ընտրակեղծիքների կարմիր գիծը․ Նարեկ ԿարապետյանԵրեկ ԿԸՀ-ն գնաց օրենքի բացարձակ ոտնահարման․ Ավետիք ՉալաբյանՄեր պատասխանը այս քաղաքական ամնեզիային լինելու է հստակ և գործնական. Հրայր ԿամենդատյանԷս ամոթի խարանը ձեր ճակատին ման եք գալու, ՔՊ-ի ձեռքի գործիքն եք դարձել, ամո՛թ ձեզ. Տոնոյանը՝ ԿԸՀ-ինՄի ողջ քաղաքական ուժի դուրս են թողնում 32 ձայնի համար, սա անհարգալից վերաբերմունք է. Մելոյան Ազգովի կհաղթենք փոքրիկ խմբակի հոգին կորցրած դիկտատորին․ Նարեկ Կարապետյան«Ուժեղ Հայաստան» կուսակցության հայտարարությունը հունիսի 7-ին կայացած խորհրդարանական ընտրությունների արդյունքների և երկրում ստեղծված քաղաքական իրավիճակի վերաբերյալ Դիմում եմ պահեստազորի գեներալներին, սպաներին, ենթասպաներին և պահեստազորում հաշվառված շարքային կազմին. Արտյոմ ՍիմոնյանԷդմոն Մարուքյանի հայտարարությունը Հունիսի 7-ին կայացած խորհրդարանական ընտրությունների արդյունքների և երկրում ստեղծված քաղաքական իրավիճակի վերաբերյալ«Քո ձայնը գողացել են, դուրս արի պայքարի» ստորագրահավաքը շարունակվում է«Մեր ձայները գողացվել ա, մի ընտրատեղամասում 800-ից ավելի տարբերություն է եղել». Նառա ԳևորգյանԲողոքի ակցիա ԿԸՀ շենքի մոտ` ընտրության արդյունքները չեղարկելու պահանջովՄենք կաշառք տալու կարիքը չենք ունեցել. վիրավորում են հարյուր հազարավոր քաղաքացիների. Գոհար ՄելոյանՔանի դեռ այս պայքարը չունի արդարացի լուծում, պայքարը շարունակվելու է. Մամիկոն Ասլանյան
Քաղաքականություն

«Նիկո՛լ ջան, ուզում եմ հավատալ». Նորայր Նորիկյան

Նիկո՛լ ջան, ուզում եմ հավատալ, որ ինքդ անձամբ չես ցանկանում, որ քաղաքակիրթ աշխարհի մոտ այնպիսի ընկալում ձեւավորվի, որ Ադրբեջանն ու Հայաստանը ոչ միայն հարեւան ու հակամարտության մեջ գտնվող երկրներ են, այլեւ ղեկավարվում են մեկ ընտանիքի կողմից: Այս մասին Facebook-ի իր էջում գրել է փաստաբան Նորայր Նորիկյանը:

Նա, ամսնավորապես, գրել է.

«Նիկո՛լ ջան, ուզում եմ հավատալ…

Ադրբեջանը ղեկավարվում է մեկ ընտանիքի կողմից՝ թե՛ դե յուրե եւ թե՛ դե ֆակտո:

Այդ ընտանիքի ղեկավարը Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւն է, կինը՝ Մեհրիբան Ալիեւան, Ադրբեջանի փոխնախագահն է:

Իլհամ Ալիեւը 1997 թվականից հանդիսանում է Ադրբեջանի Օլիմպիական կոմիտեի նախագահը:

Մեհրիբան Ալիեւան Հեյդար Ալիեւի հիմնադրամի նախագահն է։ Նա դիտարկվում է ամենահավանական թեկնածուն, ով կարող է փոխարինել Իլհամ Ալիեւին Ադրբեջանի նախագահի պաշտոնում:

Նրանց ավագ դուստրը՝ Լեյլա Ալիեւան, 2007 թվականից հանդիսանում է Հեյդար Ալիեւի հիմնադրամի Ռուսաստանի մասնաճյուղի ղեկավարը, 2007 թվականից «Baku» ամսագրի հիմնադիրը եւ գլխավոր խմբագիրը, 2011 թվականից` Հեյդար Ալիեւի հիմնադրամի փոխնախագահը:

Նրանց մյուս դուստրը՝ Արզու Ալիեւան, Բաքվի մեդիա կենտրոնի նախագահն է, կինոռեժիսոր, եւ ըստ էության, զբաղվում է կինոարտադրությամբ:

Նրանց որդին՝ Հեյդար Ալիեւ կրտսերը, 2018թ. զորակոչվել էր այդ երկրի զինված ուժեր՝ պարտադիր ժամկետային զինվորական ծառայության, եւ մեկ տարի անց զորացրվել:

…Նիկո՛լ ջան, ուզում եմ հավատալ, որ ինքդ անձամբ չես ցանկանում, որ քաղաքակիրթ աշխարհի մոտ այնպիսի ընկալում ձեւավորվի, որ Ադրբեջանն ու Հայաստանը ոչ միայն հարեւան ու հակամարտության մեջ գտնվող երկրներ են, այլեւ ղեկավարվում են մեկ ընտանիքի կողմից:

Ես դեմ եմ եւ չեմ ուզում, որ իմ երկիրն այսպիսի ընկալում ունենա դրսից:

Իսկապես հարգանքի արժանի ընտանիք ունես եւ հրաշք զավակներ: Աստված պահապան քո ընտանիքին:

Այո՛, քո ընտանիքի անդամները նույնպես կարող են քեզ ու մեր երկրին օգտակար լինել իրենց կարողությունների սահմաններում, այո՛, իրենք նույնպես իրավունք ունեն ունենալու քաղաքացիական դիրքորոշում եւ այն արտահայտելու հնարավորություն:

Բայց ես վստահ եմ, որ դու քաջ գիտակցում ես, թե ինչի մասին է խոսքը:

Ուզում եմ, որ իմ անկեղծ մտահոգությունը ճիշտ ընկալես եւ շատ արագ փորձես շտկել իրավիճակը…

Իմ խորին համոզմամբ, սա շատ ավելի լուրջ խնդիր է, քան թե այն հարցը, թե ինչու մինչեւ հիմա որեւէ սերմացու գողացող «ՄՈՒԿ» բռնված չէ…»: