Գլխավոր Լրահոս Վիդեո Կիսվել
ՀՀԿ-ն հայտարարություն է տարածելԻնչ պետք է անի ընդդիմությունը` հետընտրական պրոցեսներում հաղթանակի հասնելու համար. Էդմոն ՄարուքյանՆոր զգուշացում Մոսկվայից․ Ռուսաստանի հետախուզության ղեկավարը նախազգուշացնում է Հայաստանին Ոստիկանները գտել են ենթադրաբար գետն ընկած 15–ամյա երեխայի մորը. Նա հայտնել է, որ նա եղել է ընկերուհու հետ. դեռ որոնում են «Համահայկական ճակատ» կուսակցությունը հայտարարում է, որ միանում է ընդդիմադիր վեց քաղաքական ուժերի համատեղ հայտարարությանըԿոնվերս Բանկը վերանայել է ԱՄՆ դոլարով ավանդների պայմանները՝ առաջարկելով առավել բարձր տոկոսադրույքներSuebar. չիր և կոնֆետներ՝ առողջ քաղցրավենիք նախընտրողների համար«Դասավանդի՛ր հանուն Հայաստանի»-ն՝ «Մի դրամի ուժի» հունիս ամսվա շահառուԱՄՆ-ը պատասխանատվություն կկրի Իսրայելի կողմից հուշագրի խախտման համար. Էսմաիլ Բաղայի Լոռու մարզում 2 ժամ է՝ փրկարարները որոնում են Փամբակ գետն ընկած մոտ 15-ամյա աղջկան Հանքարդյունաբերություն և ռազմարդյունաբերություն. կապ, որի մասին քչերը գիտեն ԲՀԿ-ի մուտքը խորհրդարան ունի ռազմավարական նշանակություն․ Արմեն ՄանվելյանԵրևանի առանձին հատվածներում հնարավոր է կարճատև անձրև և ամպրոպ, հունիսի 16-20-ին ջերմաստիճանն աստիճանաբար կբարձրանա 4-6 աստիճանով Պարոն Հովակիմյան, ծառայե՛ք Սահմանադրությանը, ոչ թե իշխանությանը․ Արեգ ՍավգուլյանԱյս ընտրությունները լեգիտիմ չեն․ Մենուա Սողոմոնյան Նիկոլ Փաշինյանը գողացել է ժողովրդի քվեները․Ավետիք ՉալաբյանՀունիսի 15-ը հանքարդյունաբերությունում կանանց միջազգային օրն էFirebird-ը և Ղազախստանի կառավարությունը ստորագրել են ռազմավարական համաձայնագրեր՝ երկրում AI ենթակառուցվածքների զարգացման նպատակով Մերձավոր Արևելքը եղել և մնում է ամենաանկանխատեսելին. հուշագիր ստորագրելն այլ օպերա է, այն կյանքի կոչելը՝ բոլորովին այլ. Արտակ Զաքարյան Երկիրը փոխելու համար,երկրի ղեկավարին պետք է փոխենք. Ռուսաստանի շուկան ենք կորցնում. Արշակ Կարապետյան
Հասարակություն

Ապրանքը ինչպե՞ս է հասնելու խանութներ. ինքնաթիռներով, թե՞ էշերի քարավանով. Գևորգ Գրիգորյանը՝ բալային համակարգի մասին

«Միֆոլոգիական բալային համակարգի ռեալիզացման անհնարինությունը։

Ինձ շատ հետաքրքիր է ևս մի հարց, որի պատասխանը ինքս չգտա։
Երևանի աղիստամոքսային տրակտը մատակարարում են մեծ ու միջին չափսերի մեքենաները, ապրանք հասցնելով մեր շատ սիրելի խանութներ, որտեղից մենք, օգտատերերս, գնում ենք այն և ուղարկում մեր ստամոքսները կենսունակ մնալու համար։ Հիշենք որ 2-րդ գիծ 60 վայրկյանից երկար կայանելու համար վարորդը կորցնելու է իր բալերից։ ԲԱՅՑ մեր քաղաքը կահավորում ՉՈՒՆԻ բեռնաթափման կամ փոքր, միջին ու մեծ առաքման համար, և 90% դեպքերում վարորդները ստիպված են կանգնել 2-րդ գիծ սույն գործողությունը իրականացնելու համար։ Վստահ եմ նրանք չունեն ֆետիշ կանոն խախտելու կամ 2-րդ գիծ կանգնելու, նրանց դա բնավ դուր չի գալիս, ԲԱՅՑ ՆՐԱՆՔ ՍՏԻՊՎԱԾ ԵՆ չունենալով համապատասխան կահավորված քաղաք։ Բացառություն չեն կազմում նաև մեծ սուպերմարկետները, որոնք ունեն սեփական փարկինգ․ տոն օրերից առաջ նրանց փարկինգներում անշլագ է, և կրկին անգամ, չուզենալով, մենք տեսնում ենք «օրինախախտ, ռեժիմի ստրուկ ստահակ» 2-րդ գիծ կայանած մեքենաներ։
Հիշեցնեմ, որ առաքիչները բացի բարեհոգությունից նաև ընտանիք են պահում այդ աշխատանքով, նրանց այդ խախտումը չի կրում մահացու վտանգ, նրանք դա լկտիությունից չեն անում, այլ ուղղակի չունեն այլընտրանք։

Վերադառնամ հարցիս՝ ապրանքը ինչպես է հասնելու խանութներ։ Ինքնաթիռներո՞վ, թե՞ էշերի քարավանով»։