Գլխավոր Լրահոս Վիդեո Կիսվել
Այս ընտրությունները ազգային բողոք էր նվաստացման, պարտության, հարկադրանքի և հայկական պետականության շարունակական քայքայման դեմ. Փաշինյանը չի ստացել հայ ժողովրդի վստահությունը. Օսկանյան «Քո ձայնը գողացել են, դուրս արի պայքարի» ստորագրահավաքն շարունակվում է ԲՀԿ-ն մնացել է Նիկոլ Փաշինյանի կոկորդին. Սուրենյանց Մենք մեր երկիրը պետք է մաքրենք քաղաքական աղբից. Սուրենյանց Առևջում ծանր ու բարդ պայքար է. Հայկ Մամիջանյան Ընդիմությունը պետք է միասնական որոշում կայացնի. ինչ որոշում էլ կայացնենք, խոսելու ենք ժողովրդի հետ Նիկոլ Փաշինյանը հատել է ընտրակեղծիքների կարմիր գիծը․ Նարեկ ԿարապետյանԵրեկ ԿԸՀ-ն գնաց օրենքի բացարձակ ոտնահարման․ Ավետիք ՉալաբյանՄեր պատասխանը այս քաղաքական ամնեզիային լինելու է հստակ և գործնական. Հրայր ԿամենդատյանԷս ամոթի խարանը ձեր ճակատին ման եք գալու, ՔՊ-ի ձեռքի գործիքն եք դարձել, ամո՛թ ձեզ. Տոնոյանը՝ ԿԸՀ-ինՄի ողջ քաղաքական ուժի դուրս են թողնում 32 ձայնի համար, սա անհարգալից վերաբերմունք է. Մելոյան Ազգովի կհաղթենք փոքրիկ խմբակի հոգին կորցրած դիկտատորին․ Նարեկ Կարապետյան«Ուժեղ Հայաստան» կուսակցության հայտարարությունը հունիսի 7-ին կայացած խորհրդարանական ընտրությունների արդյունքների և երկրում ստեղծված քաղաքական իրավիճակի վերաբերյալ Դիմում եմ պահեստազորի գեներալներին, սպաներին, ենթասպաներին և պահեստազորում հաշվառված շարքային կազմին. Արտյոմ ՍիմոնյանԷդմոն Մարուքյանի հայտարարությունը Հունիսի 7-ին կայացած խորհրդարանական ընտրությունների արդյունքների և երկրում ստեղծված քաղաքական իրավիճակի վերաբերյալ«Քո ձայնը գողացել են, դուրս արի պայքարի» ստորագրահավաքը շարունակվում է«Մեր ձայները գողացվել ա, մի ընտրատեղամասում 800-ից ավելի տարբերություն է եղել». Նառա ԳևորգյանԲողոքի ակցիա ԿԸՀ շենքի մոտ` ընտրության արդյունքները չեղարկելու պահանջովՄենք կաշառք տալու կարիքը չենք ունեցել. վիրավորում են հարյուր հազարավոր քաղաքացիների. Գոհար ՄելոյանՔանի դեռ այս պայքարը չունի արդարացի լուծում, պայքարը շարունակվելու է. Մամիկոն Ասլանյան
Քաղաքականություն

Քննիչ-վարչապետ-սելֆի բեմականացումը սովորականի պես ծիծաղելի վերջաբան ունեցավ․ Շարմազանով

ՀՀԿ խոսնակ, ԱԺ նախկին փոխնախագահ Էդուարդ Շարմազանովն իր ֆեյսբուքյան էջում գրել է․ 

«Ցըմփ-դըմփ-հու» աննախադեպ շոուն՝ շարունակելի

Աննախադեպության՝ առաջինն ու միակը լինելու մոլուցքը Փաշինյանին հետապնդում է ամենուր: Առավոտյան քննիչ-վարչապետ-սելֆի բեմականացումը սովորականի պես ծիծաղելի վերջաբան ունեցավ. պարզվում է՝ պատմության մեջ առաջին անգամ հարցաքննված ՀՀ գործող ղեկավարը ոչ թե ինքն է, այլ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը: Իսկ աննախադեպության հարցում ինքն իսկապես առաջամարտիկ է:

ՀՀ պատմության մեջ առաջին անգամ երկրի գործող ղեկավարը շրջափակեց դատարանները, կիրթ եւ նորմալ հայտարարեց հայ սպային կացնահարողին հերոսի կոչում շնորհած, հայ զինվորին քառատելու հրաման տված Ալիեւին, նսեմացրեց հայ ժողովրդի հաղթանակած պատերազմն ու նրա հերոսներին, պաշտոնական ընդունելության արժանացրեց ՊՊԾ գունդը գրաված ահաբեկիչներին, ձեռնոց նետեց հոգեւորականությանն ու հայագիտությանը, իր պաշտպանության տակ առավ տրանսգենդերին, նրա օրոք ԱԺ ամբիոնից բացահայտ տրանսգենդերիզմ քարոզվեց, ծննդատներ փակվեցին, «քուչի բառապաշարը» դարձավ պետական բարձրաստիճան պաշտոնյայի առօրեական խոսք:
Նրա շնորհիվ հայհոյանքն ու ատելությունը մտան հանրային-քաղաքական հարաբերություններ:

Աննախադեպության առաջամարտիկի ձեռքբերումներն այսքանով չեն ավարտվում: Այս ցանկը շարունակելի է:

 

«Ցըմփ-դըմփ-հու» աննախադեպ շոուն՝ շարունակելի»: