Դանակով բանկ մտած քաղաքացու նկատմամբ ոստիկանը կիրառել է ձեռնամարտի հնարք. Ոստիկանության տեսանյութը
Հունվարի 14-ի առավոտյան ոստիկանության Տաշիրի բաժնում հաղորդում ստացվեց, որ «Արդշինբանկի» մասնաճյուղում ավազակային հարձակում է կատարվել եւ մասնաճյուղում պահպանություն իրականացնող ոստիկանության ծառայողը հարձակվողին վնասազերծել է։
Ոստիկանությունից NEWS.am-ին հայտնում են, որ դեպքի վայր մեկնած օպերատիվ խումբը Տաշիրի բնակիչ, 33-ամյա տղամարդուն բանկի մասնաճյուղից բերման ենթարկեց բաժին։
Ինչ էր տեղի ունեցել նախքան այդ։ Դանակով զինված տղամարդը մտել էր Տաշիրի Երեւանյան փողոցի բանկ, աշխատակցուհիներից մեկին սպառնացել էր ու փող պահանջել։ Ոստիկանության ծառայողն ու մասնաճյուղի կառավարիչն անմիջապես մոտեցել են հարձակվողին, ոստիկանը կիրառել է ձեռնամարտի հնարքներ եւ համատեղ նրան գցել են գետնին։ Այդ ընթացքում հարձակվողի ձեռքից դանակն ընկել է։ Այն դեպքի վայրի զննությամբ հայտնաբերվել եւ առգրավվել է։ Ավազակային հարձակման փաստով տարածքային քննչական բաժնում քրեական գործ է հարուցվել։ Ոստիկանությունից քննչական բաժին ներկայացված տղամարդը ձերբակալվել է։ Դեպքի հանգամանքները նախաքննությամբ պարզվում են։




















Նիկո՛լ, ես քո էս արածը չե՛մ հանդուրժելու․ՊՆ նախկին նախարար Արշակ Կարապետյան
Իսակովի պողոտայում բախվել են «Ford Transit»-ն ու «Toyota»-ն
ՀՃԿ ղեկավար, Զինված ուժերի պահեստազորի փոխգնդապետ Արսեն Վարդանյանը հայտարարում է անժամկետ նստացույց
4/17 Ընտրական տեղամաս. ՔՊ-ի 374 ձայնը ԿԸՀ-ի պաշտոնական կայքում գրանցել են 384 ձայն. Շիրազ Մանուկյան
Մեր պայքարը շարունակվում է և գնալու ենք մինչև վերջ՝ մինչև փոփոխություն՝ մինչև Նիկոլ Փաշինյանի հեռացո...
Ռուսաստանից Հայաստան՝ Ադրբեջանի տարածքով, կուղարկվի 18 վագոն պարարտանյութ և ածուխ
Հաղթանակ չի ունեցել ձեր Փաշինյանը․ Նարեկ Կարապետյան
«Նման բան երբեք չէր եղել, և ահա՝ կրկին»․ Մհեր Ավետիսյան
ՀՀ տարածքը 29,743 քկմ է. ոչ մի թիզ հող չի հանձնվելու, ոչ մի միլիմետր. ԳՇ պետ
ԶՊՄԿ-ի աշխատակիցները մասնակցել են արյունատվության հերթական ակցիային