Քաղաքապետ Հայկ Մարությանը հյուրընկալել է միջազգային STARMUS փառատոնի հեղինակ Գարիկ Իսրայելյանին
Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանը հյուրընկալել է գիտության ու արվեստի միջազգային STARMUS (Stars and Music) փառատոնի հեղինակ ու հիմնական կազմակերպիչ, հայ աստղաֆիզիկոս Գարիկ Իսրայելյանին, հայտնում են Երևանի քաղաքապետարանի լրատվական բաժնից։ Փառատոնը միավորում է աշխարհահռչակ գիտնականների, տիեզերագնացների, երաժիշտների, Նոբելյան մրցանակի դափնեկիրների: STARMUS-ի 6-րդ փառատոնն այս տարի կանցկացվի Հայաստանում: Հանդիպման ընթացքում կողմերն անդրադարձել են, մասնավորապես, STARMUS-ի 6-րդ փառատոնի կազմակերպչական հարցերին: Հայկ Մարությանը նշել է, որ քաղաքապետարանն իր լիազորությունների շրջանակում կանի հնարավոր ամեն ինչ, որպեսզի միջազգային փառատոնը Երևանում անցկացվի հավուր պատշաճի:
STARMUS-ի խորհրդի անդամներն են տիեզերագնաց Ալեքսեյ Լեոնովը, «Queen» ռոք խմբի անդամ Բրայան Մեյը, աշխարհահռչակ գիտնական Էմանուել Շարպանտյեն, աստղաֆիզիկոսներ Ջիլ Թարտերն ու Ռոբերտ Ուիլյամսը, երաժիշտ Փիթեր Գեբրիելը, գիտության ու արվեստի ոլորտների այլ հեղինակավոր ներկայացուցիչներ: Փառատոնը Հայաստանում անցկացնելու նախաձեռնությունը ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանինն է:




















Իսակովի պողոտայում բախվել են «Ford Transit»-ն ու «Toyota»-ն
Նիկո՛լ, ես քո էս արածը չե՛մ հանդուրժելու․ՊՆ նախկին նախարար Արշակ Կարապետյան
4/17 Ընտրական տեղամաս. ՔՊ-ի 374 ձայնը ԿԸՀ-ի պաշտոնական կայքում գրանցել են 384 ձայն. Շիրազ Մանուկյան
ՀՃԿ ղեկավար, Զինված ուժերի պահեստազորի փոխգնդապետ Արսեն Վարդանյանը հայտարարում է անժամկետ նստացույց
«ՀայաՔվեի» թիմը` որպես «Ուժեղ Հայաստանի» վստահված անձինք, բազմաթիվ ընտրախախտումներ է արձանագրել
Մեր պայքարը շարունակվում է և գնալու ենք մինչև վերջ՝ մինչև փոփոխություն՝ մինչև Նիկոլ Փաշինյանի հեռացո...
ՀՀ տարածքը 29,743 քկմ է. ոչ մի թիզ հող չի հանձնվելու, ոչ մի միլիմետր. ԳՇ պետ
Հաղթանակ չի ունեցել ձեր Փաշինյանը․ Նարեկ Կարապետյան
Ռուսաստանից Հայաստան՝ Ադրբեջանի տարածքով, կուղարկվի 18 վագոն պարարտանյութ և ածուխ
«Նման բան երբեք չէր եղել, և ահա՝ կրկին»․ Մհեր Ավետիսյան