Գլխավոր Լրահոս Վիդեո Կիսվել
ՀՀԿ-ն հայտարարություն է տարածելԻնչ պետք է անի ընդդիմությունը` հետընտրական պրոցեսներում հաղթանակի հասնելու համար. Էդմոն ՄարուքյանՆոր զգուշացում Մոսկվայից․ Ռուսաստանի հետախուզության ղեկավարը նախազգուշացնում է Հայաստանին Ոստիկանները գտել են ենթադրաբար գետն ընկած 15–ամյա երեխայի մորը. Նա հայտնել է, որ նա եղել է ընկերուհու հետ. դեռ որոնում են «Համահայկական ճակատ» կուսակցությունը հայտարարում է, որ միանում է ընդդիմադիր վեց քաղաքական ուժերի համատեղ հայտարարությանըԿոնվերս Բանկը վերանայել է ԱՄՆ դոլարով ավանդների պայմանները՝ առաջարկելով առավել բարձր տոկոսադրույքներSuebar. չիր և կոնֆետներ՝ առողջ քաղցրավենիք նախընտրողների համար«Դասավանդի՛ր հանուն Հայաստանի»-ն՝ «Մի դրամի ուժի» հունիս ամսվա շահառուԱՄՆ-ը պատասխանատվություն կկրի Իսրայելի կողմից հուշագրի խախտման համար. Էսմաիլ Բաղայի Լոռու մարզում 2 ժամ է՝ փրկարարները որոնում են Փամբակ գետն ընկած մոտ 15-ամյա աղջկան Հանքարդյունաբերություն և ռազմարդյունաբերություն. կապ, որի մասին քչերը գիտեն ԲՀԿ-ի մուտքը խորհրդարան ունի ռազմավարական նշանակություն․ Արմեն ՄանվելյանԵրևանի առանձին հատվածներում հնարավոր է կարճատև անձրև և ամպրոպ, հունիսի 16-20-ին ջերմաստիճանն աստիճանաբար կբարձրանա 4-6 աստիճանով Պարոն Հովակիմյան, ծառայե՛ք Սահմանադրությանը, ոչ թե իշխանությանը․ Արեգ ՍավգուլյանԱյս ընտրությունները լեգիտիմ չեն․ Մենուա Սողոմոնյան Նիկոլ Փաշինյանը գողացել է ժողովրդի քվեները․Ավետիք ՉալաբյանՀունիսի 15-ը հանքարդյունաբերությունում կանանց միջազգային օրն էFirebird-ը և Ղազախստանի կառավարությունը ստորագրել են ռազմավարական համաձայնագրեր՝ երկրում AI ենթակառուցվածքների զարգացման նպատակով Մերձավոր Արևելքը եղել և մնում է ամենաանկանխատեսելին. հուշագիր ստորագրելն այլ օպերա է, այն կյանքի կոչելը՝ բոլորովին այլ. Արտակ Զաքարյան Երկիրը փոխելու համար,երկրի ղեկավարին պետք է փոխենք. Ռուսաստանի շուկան ենք կորցնում. Արշակ Կարապետյան
Հասարակություն

Վաղարշապատի դպրոցի տնօրենը հրաժարական տվեց

Վաղարշապատի Գարեգին Նժդեհի անվան համար 8 հիմնական դպրոցի նորանշանակ տնօրեն Շուշանիկ Ոսկանյանը երկու օր առաջ հրաժարականի դիմում է գրել։Շուշանիկ Ոսկանյանը NEWS.am-ի հետ զրույցում ասաց, որ որոշումը կայացրել է ինքնուրույն, առանց ճնշումների, պարզապես մանկավարժի իր բազմամյա փորձը թույլ չի տվել շարունակել հանդուրժել դպրոցում ստեղծված իրավիճակը, երբ դասապրոցեսը դպրոցում դադարեցված էր։

«Լինելով 27 տարվա մանկավարժ՝ չհանդուրժեցի այն փաստը, որ աշակերտները անգամ մեկ ժամ պետք է բացակայեն դպրոցից, քանի որ այդ աշակերտներն առանց գիտակցելու են գնացել այդ քայլին, ուսուցիչներն են նրանց հրահրել ամեն օր։ Ամսի 9–ին 120 և ավելի աշակերտ հաճախել է դպրոց, բայց մանկավարժները, որոնց չակերտավոր կարելի է մանկավարժ անվանել,  զանգը հնչելուց հետո աշակերտներին ուղարկել են տուն՝ նշելով, որ Հ1–ից գալու են նկարահանման, թող գան, դատարկ սենյակները տեսնեն։ Ես որպես երկարամյա մանկավարժ չէի կարող այդ վիճակը հանդուրժել՝ ի տարբերություն 8–րդ դպրոցի մանկավարժների, ովքեր աշակերտներին օգտագործեցին որպես վահան իրենց անձնական շահերի համար։  Զվարթնոցում ինչ որ կատարվում էր, բեմականացում էր»,– ասաց տիկին Ոսկանյանը։

Հիշեցնենք, որ նախորդ տարվա դեկտեմբերից Վաղարշապատի դպրոցում դասադուլ և գործադուլ էին անում դպրոցի աշակերտները, նրանց ծնողները և ուսուցիչները՝ պահանջելով նորանշանակ տնօրեն Շուշանիկ Ոսկանյանի հրաժարականը։