«Այս ծնողները սուտ ու սխալ, կեղծ հավաքածու անդամներ են»․ Ռազմիկ Աբրահամյան
Ծննդատները ոչ մի առնչություն չունեն որդեգրման հետ։ Այս մասին այսօր՝ հունվարի 16-ին, լրագրողների հետ զրույցում ասաց «Հանրապետական ծննդատան» տնօրեն Ռազմիկ Աբրահամյանը։
Դիտարկմանը, որ ծնողների պնդմամբ՝ հենց ինքն է կազմակերպել ապօրինի որդեգրումը, Աբրահամյանն ասաց․ «Ծնողները շատ բան են պատմում։ Նրանք սուտ ու սխալ, կեղծ հավաքածու անդամներ են»։
Ռազմիկ Աբրահամյանը կրկնում էր՝ ծննդատները ոչ մի առնչություն չունեն որդեգրման հետ։
Դիտարկմանը, որ ամենածանր մեղադրանքն են իրեն առաջադրել, Աբրահամյանն ասաց․ «Թող առաջադրեն»։
Հիշեցնենք, որ Ռազմիկ Աբրահամյանին էլ մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա ՀՀ առողջապահության նախարարության պաշտոնատար անձ հանդիսացողմ ի պաշտոնե մոր ու մանկան առողջության պահպանման կազմակերպման աշխատանքները եւ առողջապահական համակարգի` նախարարության միջոցով իրականացվող ֆինանսավորման աշխատանքները համակարգող` ՀՀ առողջապահության նախարարի տեղակալ Արսեն Դավթյանին տվել է առանձնապես խոշոր չափերով կաշառք:




















Նիկո՛լ, ես քո էս արածը չե՛մ հանդուրժելու․ՊՆ նախկին նախարար Արշակ Կարապետյան
Իսակովի պողոտայում բախվել են «Ford Transit»-ն ու «Toyota»-ն
ՀՃԿ ղեկավար, Զինված ուժերի պահեստազորի փոխգնդապետ Արսեն Վարդանյանը հայտարարում է անժամկետ նստացույց
4/17 Ընտրական տեղամաս. ՔՊ-ի 374 ձայնը ԿԸՀ-ի պաշտոնական կայքում գրանցել են 384 ձայն. Շիրազ Մանուկյան
Մեր պայքարը շարունակվում է և գնալու ենք մինչև վերջ՝ մինչև փոփոխություն՝ մինչև Նիկոլ Փաշինյանի հեռացո...
Ռուսաստանից Հայաստան՝ Ադրբեջանի տարածքով, կուղարկվի 18 վագոն պարարտանյութ և ածուխ
Հաղթանակ չի ունեցել ձեր Փաշինյանը․ Նարեկ Կարապետյան
«Նման բան երբեք չէր եղել, և ահա՝ կրկին»․ Մհեր Ավետիսյան
ՀՀ տարածքը 29,743 քկմ է. ոչ մի թիզ հող չի հանձնվելու, ոչ մի միլիմետր. ԳՇ պետ
ԶՊՄԿ-ի աշխատակիցները մասնակցել են արյունատվության հերթական ակցիային