«Ֆրանսիա-Արցախ» բարեկամության շրջանակի հաղորդագրությունը՝ Բաքվի ջարդերի 30-ամյա տարելիցի կապակցությամբ
«Ֆրանսիա-Արցախ» բարեկամության շրջանակը հաղորդագրություն է տարածել Բաքվի ջարդերի 30-ամյա տարելիցի կապակցությամբ:
Հայտարարությունում, մասնավորապես, ասվում է. «Անկախությունը արցախցիների կյանքի իրավունքի միակ երաշխիքն է:
Բաքվի հայկական ջարդերից 30 տարի անց Ադրբեջանը շարունակում է հակահայկական ռասիզմը կիրառել որպես պետական քաղաքականության առաջնահերթություն:
«Ֆրանսիա-Արցախ» բարեկամության շրջանակը միանում է ողջ աշխարհի հայությանը եւ Արցախի Հանրապետության իշխանություններին՝ ոգեկոչելու Բաքվի ջարդերի 30-ամյա տարելիցը:
Այդ օրը Ադրբեջանի Խորհրդային Սոցիալիստական Հանրապետության ղեկավարների ցուցումով հարյուրավոր հայեր զոհ դարձան Ադրբեջանի մայրաքաղաքում կազմակերպված ջարդերին: Ըստ պաշտոնական աղբյուրների՝ զոհվեց 90 եւ վիրավորվեց 700 մարդ: Ադրբեջանը իրականացրեց այս ջարդերը՝ ի պատասխան Լեռնային Ղարաբաղի հայերի խաղաղ եւ ժողովրդավարական պահանջին:
«Կոտորածներն ադրբեջանական իշխանությունների կողմից հասարակության խտրական տեսլականի արդյունքն էր, որն այսօր նույնպես Բաքվի ռեժիմի վարած քաղաքականության մասն է կազմում», հայտարարել է Ֆրանսիա-Արցախ Բարեկամության շրջանակի նախագահ Գի Տեսիեն:
Շրջանակը հիշեցնում է, որ Սումգայիթի, Կիրովաբադի եւ Բաքվի ջարդերը ադրբեջանական իշխանությունների՝ Լեռնային Ղարաբաղից ողջ հայ բնակչությունը արմատախիլ անելուն միտված լայնածավալ զինված հարձակման նախաբանն էին: Ադրբեջանի կողմից պարտադրված պատերազմը, որից 1994 թ. Լեռնային Ղարաբաղի հայերը հաղթանակով դուրս եկան, վերջիններիս դրդեց բնաջնջումից խուսափելու համար անկախություն հռչակել: Շրջանակը հիշեցնում է նաեւ, որ բազմաթիվ առիթներով Ադբրեջանի բռնապետ նախագահ Իլհամ Ալիեւը «ողջ աշխարհի հայերին» բնորոշել է որպես «Ադբրեջանի թշնամիներ», եւ որ Ադրբեջանի քաղաքականության տեւական եւ գիտակցված այս գիծը Հարավային Կովկասում վերջնական խաղաղության հաստատման հիմնական խոչընդոտն է:
«Բանակցություններ սկսելու համար նախ պետք է ընդունել հակառակորդի գոյությունը եւ չոտնահարել նրա անքակտելի իրավունքները։ Երբ Ադրբեջանի նախագահը պարգեւատրում է հայատյաց մարդասպան Ռամիլ Սաֆարովին, երբ նա այրում է հայ հեղինակների գրքերը, ձերբակալում է Արցախ այցելած զբոսաշրջիկներին, կամ իր երկրում ոչնչացնում է հայկական մշակութային ժառանգությանը պատկանող կոթողները, դրանով իսկ ապացուցում է, որ պատրաստ չէ բանակցելու եւ, առավել եւս, խաղաղության համաձայնագիր կնքելու», եզրափակել է Գի Տեսիեն:
Ֆրանսիա-Արցախ բարեկամության շրջանակը կոչ է անում ԵԱՀԿ Մինսկի խմբին հաշվի առնել Հարավային Կովկասում առկա քաղաքական իրողությունները եւ ապահովվել Արցախի Հանրապետության վերադարձը բանակցությունների սեղան՝ համաձայն 1994 թվականին կնքված զինադադարի պայմանագրի դրույթների:




















Իսակովի պողոտայում բախվել են «Ford Transit»-ն ու «Toyota»-ն
Նիկո՛լ, ես քո էս արածը չե՛մ հանդուրժելու․ՊՆ նախկին նախարար Արշակ Կարապետյան
4/17 Ընտրական տեղամաս. ՔՊ-ի 374 ձայնը ԿԸՀ-ի պաշտոնական կայքում գրանցել են 384 ձայն. Շիրազ Մանուկյան
ՀՃԿ ղեկավար, Զինված ուժերի պահեստազորի փոխգնդապետ Արսեն Վարդանյանը հայտարարում է անժամկետ նստացույց
«ՀայաՔվեի» թիմը` որպես «Ուժեղ Հայաստանի» վստահված անձինք, բազմաթիվ ընտրախախտումներ է արձանագրել
Մեր պայքարը շարունակվում է և գնալու ենք մինչև վերջ՝ մինչև փոփոխություն՝ մինչև Նիկոլ Փաշինյանի հեռացո...
ՀՀ տարածքը 29,743 քկմ է. ոչ մի թիզ հող չի հանձնվելու, ոչ մի միլիմետր. ԳՇ պետ
Հաղթանակ չի ունեցել ձեր Փաշինյանը․ Նարեկ Կարապետյան
Ռուսաստանից Հայաստան՝ Ադրբեջանի տարածքով, կուղարկվի 18 վագոն պարարտանյութ և ածուխ
«Նման բան երբեք չէր եղել, և ահա՝ կրկին»․ Մհեր Ավետիսյան