Գլխավոր Լրահոս Վիդեո Կիսվել
Այս ընտրությունները ազգային բողոք էր նվաստացման, պարտության, հարկադրանքի և հայկական պետականության շարունակական քայքայման դեմ. Փաշինյանը չի ստացել հայ ժողովրդի վստահությունը. Օսկանյան «Քո ձայնը գողացել են, դուրս արի պայքարի» ստորագրահավաքն շարունակվում է ԲՀԿ-ն մնացել է Նիկոլ Փաշինյանի կոկորդին. Սուրենյանց Մենք մեր երկիրը պետք է մաքրենք քաղաքական աղբից. Սուրենյանց Առևջում ծանր ու բարդ պայքար է. Հայկ Մամիջանյան Ընդիմությունը պետք է միասնական որոշում կայացնի. ինչ որոշում էլ կայացնենք, խոսելու ենք ժողովրդի հետ Նիկոլ Փաշինյանը հատել է ընտրակեղծիքների կարմիր գիծը․ Նարեկ ԿարապետյանԵրեկ ԿԸՀ-ն գնաց օրենքի բացարձակ ոտնահարման․ Ավետիք ՉալաբյանՄեր պատասխանը այս քաղաքական ամնեզիային լինելու է հստակ և գործնական. Հրայր ԿամենդատյանԷս ամոթի խարանը ձեր ճակատին ման եք գալու, ՔՊ-ի ձեռքի գործիքն եք դարձել, ամո՛թ ձեզ. Տոնոյանը՝ ԿԸՀ-ինՄի ողջ քաղաքական ուժի դուրս են թողնում 32 ձայնի համար, սա անհարգալից վերաբերմունք է. Մելոյան Ազգովի կհաղթենք փոքրիկ խմբակի հոգին կորցրած դիկտատորին․ Նարեկ Կարապետյան«Ուժեղ Հայաստան» կուսակցության հայտարարությունը հունիսի 7-ին կայացած խորհրդարանական ընտրությունների արդյունքների և երկրում ստեղծված քաղաքական իրավիճակի վերաբերյալ Դիմում եմ պահեստազորի գեներալներին, սպաներին, ենթասպաներին և պահեստազորում հաշվառված շարքային կազմին. Արտյոմ ՍիմոնյանԷդմոն Մարուքյանի հայտարարությունը Հունիսի 7-ին կայացած խորհրդարանական ընտրությունների արդյունքների և երկրում ստեղծված քաղաքական իրավիճակի վերաբերյալ«Քո ձայնը գողացել են, դուրս արի պայքարի» ստորագրահավաքը շարունակվում է«Մեր ձայները գողացվել ա, մի ընտրատեղամասում 800-ից ավելի տարբերություն է եղել». Նառա ԳևորգյանԲողոքի ակցիա ԿԸՀ շենքի մոտ` ընտրության արդյունքները չեղարկելու պահանջովՄենք կաշառք տալու կարիքը չենք ունեցել. վիրավորում են հարյուր հազարավոր քաղաքացիների. Գոհար ՄելոյանՔանի դեռ այս պայքարը չունի արդարացի լուծում, պայքարը շարունակվելու է. Մամիկոն Ասլանյան
Քաղաքականություն

Փոխել Հայաստանին պարտադրվող կեղծ օրակարգը. Անդրանիկ Թեւանյան

Հայաստանն ապրում է կեղծ օրակարգով. մեկը մի քար է գցում ձորը, հետո հարյուր խելոք հավաքվում են ու փորձում քարը ձորից հանել։ Այս մասին Facebook-ի իր էջում գրել է «Պոլիտէկոնոմիա» վերլուծական կենտրոնի ղեկավար Անդրանիկ Թեւանյանը:

Նա, մասնավորապես, նշել է. «Աշխատանքային այդ ռեժիմը ձեռնտու է միայն մեկ մարդու։ Հետեւաբար՝ պետք է այն փոխել։ Պատկերավոր ասած՝ ոչ թե պետք է ձորը գցած քարի հետեւից գնալ, այլ քարը գցողին նետել ձորը ու հավաքել բոլոր քարերը, այսինքն՝ հասարակական–քաղաքական դաշտ բերել նոր օրակարգ։

Այդ նոր օրակարգում շատ առարկայական կետեր են՝ 1. սոցիալ–տնտեսական վիճակ, 2. անվտանգություն, 3. բարոյահոգեբանական մթնոլորտ, 4. պետական կառավարման որակ։

1.Բարեկեցություն

Մարդկանց առաջին հերթին հետաքրքրում է իրենց կյանքի որակը, ինչը բնական է։ Այդ առումով բազմաթիվ խնդիրներ կան ու դրանք է՛լ ավելի են խորանալու։ Ուստի՝ խնդիրների վերհանում եւ լուծումներ։

2.Անվտանգություն

Անվտանգության մասով խնդիրների ու լուծումների փաթեթը առավելապես վերնախավային հետաքրքրություն են ներկայացնում, բայց անհրաժեշտ են, որպեսզի պարզ դառնա գործող իշխանության ու դրա այլընտրանքի հսկայական տարբերությունը։

3.Թույնի մթնոլորտ

Հայաստանում ատելության խոսքը գալիս է վերեւից։ Այն պետական քարոզչության գործիք է դարձել։ Այդ մթնոլորտում ո՛չ ներդրումներ կլինեն, ո՛չ սեր, ո՛չ հանդուրժողականություն։

Ատելության խոսքի մերժումը դառնում է ազգային անվտանգության խնդիր։

4.Կոմպետենտություն

Գործող իշխանությունների ամենախոցելի տեղերից մեկը կոմպետենտության դեֆիցիտն է։ Դա հեղափոխականների «գենետիկ» հիվանդություններից է, այսինքն՝ միայն հայաստանյան ֆենոմեն չէ։

Հայաստանի իշխանությունն առերեւույթ լեգիտիմ է քվեի ուժով, բայց ոչ լեգիտիմ՝ որոշումների կայացման իր անկարողությամբ կամ որոշումների ցածր որակով։

Մեր երկիրը դեռ կանգուն է՝ ի հեճուկս «նավավարի» էքսցենտրիկ, հախուռն, անհավասարակշիռ քայլերի ու պետական ապարատին հայտարարված պատերազմի։

Հանրությանն այլընտրանք է պետք՝ նոր որակի լիդերությամբ ու կոմպետենտ թիմի տեսքով։

Միտումնավոր ձեւով պարտադրվել է կեղծ երկընտրանք, ըստ որի՝ գործող իշխանության այլընտրանքը նախկին իշխանությունն է։ Սա շատ կեղծ բաժանում է, քանզի հների ու նորերի մեջ էլ կան լավ ու վատ սուբյեկտներ։ Հայաստանի համար այլընտրանքը պետք է լինի նոր որակի կառավարումը՝ ազգային նոր առաջնորդի եւ մերիտոկրատիայի՝ արժանավորների իշխանության միջոցով։

Հնին վերադարձ չի կարող լինել։ Դա հակաբնական ու հակաբանական է։ Ինչը, սակայն, չի նշանակում, որ վերադարձ թույլ չտալու համար պետք է հանդուրժել «նորերին»։ Պետական կառավարումը պահանջում է կոմպետենտ ու չկոռումպացված մարդկանց, ոչ թե հնի ու նորի պիտակավորում։

«Անգրագետ ենք ու անփորձ, բայց «զատո» թալանչի չենք» բանաձեւը պողոսների համար է եւ ապագա չունի։ Համ էլ՝ շատ մեծ հարցականի տակ է հայտնվել այդ բանաձեւի ««զատո» թալանչի չենք» մասը։

Հայաստանը պետք է դուրս բերել մեկ օրվա կյանք ունեցող կեղծ օրակարգերի ճիրաններից ու ստեղծել նոր որակի պետություն։