«Zoo Fauna Art» ընկերությունը հերքում է Գագիկ Ծառուկյանի մասին տարածված ապատեղեկատվությունը
Երեկվանից համացանցում տարածվում է մի լուսանկար, որտեղ մի աղջիկ է՝ սպիտակ վագրի հետ, և հայտարարվում է, որ այդ կենդանին պատկանում է Գագիկ Ծառուկյանին։
Պաշտոնապես հերքում եմ այս ապատեղեկատվությունը և ի գիտություն, ի լուր բոլորի հայտարարում եմ, որ լուսանկարի սպիտակ վագրը պատկանում է «Zoo Fauna Art» ընկերությանը, որի տնօրենն եմ հանդիսանում։ Քանի որ Հայաստանում առաջին անգամ ծնվել էր սպիտակ առյուծ և սպիտակ վագր, իսկ մեր ընկերությունը զբաղվում է կենդանիների բուծմամբ, և հանդիսանում է կարանտինային և փրկարարական կենտրոն, Գագիկ Ծառուկյանը, ում հետ ունենք ջերմ հարաբերություններ, այդ կենդանիներին նվիրել է մեզ։
Այս պահին էլ կառուցում ենք միջազգային չափորոշիչներին համապատասխանող կենդանաբանական այգի, և ուրախ ենք, որ առաջին անգամ մեր երկրում ծնված միակ սպիտակ առյուծը և վագրը իրենց արժանի տեղն են գտնելու այնտեղ։
Եվս մեկ անգամ հորդորում եմ ապատեղեկատվություն չտարածել։ Վերոնշյալ լուսանկարը արվել է մեր կենտրոնի տարածքում, որտեղ, մարդիկ, ովքեր տեղյակ են այս արտառոց իրադարձության մասին, ցանկություն են հայտնում տեսնել այդ կենդանիներին և, ինչու չէ, նաև լուսանկարվել։
«Zoo Fauna Art» ընկերության տնօրեն՝ Արթուր Խաչատրյան




















Նիկո՛լ, ես քո էս արածը չե՛մ հանդուրժելու․ՊՆ նախկին նախարար Արշակ Կարապետյան
Իսակովի պողոտայում բախվել են «Ford Transit»-ն ու «Toyota»-ն
ՀՃԿ ղեկավար, Զինված ուժերի պահեստազորի փոխգնդապետ Արսեն Վարդանյանը հայտարարում է անժամկետ նստացույց
4/17 Ընտրական տեղամաս. ՔՊ-ի 374 ձայնը ԿԸՀ-ի պաշտոնական կայքում գրանցել են 384 ձայն. Շիրազ Մանուկյան
Մեր պայքարը շարունակվում է և գնալու ենք մինչև վերջ՝ մինչև փոփոխություն՝ մինչև Նիկոլ Փաշինյանի հեռացո...
Ռուսաստանից Հայաստան՝ Ադրբեջանի տարածքով, կուղարկվի 18 վագոն պարարտանյութ և ածուխ
Հաղթանակ չի ունեցել ձեր Փաշինյանը․ Նարեկ Կարապետյան
«Նման բան երբեք չէր եղել, և ահա՝ կրկին»․ Մհեր Ավետիսյան
ՀՀ տարածքը 29,743 քկմ է. ոչ մի թիզ հող չի հանձնվելու, ոչ մի միլիմետր. ԳՇ պետ
ԶՊՄԿ-ի աշխատակիցները մասնակցել են արյունատվության հերթական ակցիային