Ո՞վ էր խորհրդարան հրավիրել Լիլիթ անունով տրանսգենդերին. «Ժողովուրդ»
«Ժողովուրդ» թերթը գրում է․
«Երեկ Ազգային ժողովի նիստերի դահլիճում արտառոց դեպք տեղի ունեցավ։ Առաջին անգամ պատմության մեջ տրանսգենդեր մոտեցավ ամբիոնին և ելույթ ունեցավ, որից հետո անգամ ծափողջույններ հնչեցին, սակայն լսումները վարող ԱԺ ԲՀԿ-ական պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը դուրս հրավիրեց դահլիճից Լիլիթ Մարտիրոսյան անուն-ազգանունով հանդես եկող անձին։ Նշենք, որ «Մարդու իրավունքների ազգային օրակարգ. ՄԱԿ-ի համընդհանուր պարբերական դիտարկում» թեմայով խորհրդարանական լսումներ անցկացնելու որոշում կայացվել էր դեռ մարտի 11-ին, այսինքն` այսքան օր կար այդ ամենը կազմակերպելու համար։ Մենք տեղեկացանք, որ գրանցումը կատարվել է օնլայն սկզբունքով, իսկ Լիլիթ Մարտիրոսյանն էլ ներկայացնում էր «Իրավունքի ուժ» ՀԿ-ն։ Նա երեկվա լսումներին ներկաների մեջ այլընտրանքային սեռական կողմնորոշում ունեցող միակ անձը չէր։ Նրանք մի քանիսն էին և լսումների ընթացքում նույնիսկ սոցիալական ցանցերում ակտիվ տարածում էին այդ լուսանկարները։ Արդեն միջադեպից հետո լրատվական կայքերում տեղեկություն տարածվեց, թե նրան հրավիրողը եղել է «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Մարիա Կարապետյանը, ինչն, ըստ էության, վերջինիս կողմից հերքվեց, իսկ Նաիրա Զոհրաբյանն էլ այս ամենը կազմակերպված էր համարում։ Մեր տեղեկություններով` տրանսգենդերն ունի հենց Լիլիթ Մարտիրոսյան անուն-ազգանունով անձնագիր և հենց դրանով էլ մուտք է գործել խորհրդարան։ Հավելենք, որ երեկվա միջադեպը լայն քննարկման առիթ է եղել հենց «Իմ քայլը» խմբակցությունում, որտեղ ևս Մարիան հայտարարել է, թե ոչ մի կապ չունի այդ անձնավորության հետ»։ Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:
© shamshyan.com https://shamshyan.com/hy/article/2019/04/06/1121613/




















Նիկո՛լ, ես քո էս արածը չե՛մ հանդուրժելու․ՊՆ նախկին նախարար Արշակ Կարապետյան
Իսակովի պողոտայում բախվել են «Ford Transit»-ն ու «Toyota»-ն
ՀՃԿ ղեկավար, Զինված ուժերի պահեստազորի փոխգնդապետ Արսեն Վարդանյանը հայտարարում է անժամկետ նստացույց
4/17 Ընտրական տեղամաս. ՔՊ-ի 374 ձայնը ԿԸՀ-ի պաշտոնական կայքում գրանցել են 384 ձայն. Շիրազ Մանուկյան
Մեր պայքարը շարունակվում է և գնալու ենք մինչև վերջ՝ մինչև փոփոխություն՝ մինչև Նիկոլ Փաշինյանի հեռացո...
Ռուսաստանից Հայաստան՝ Ադրբեջանի տարածքով, կուղարկվի 18 վագոն պարարտանյութ և ածուխ
Հաղթանակ չի ունեցել ձեր Փաշինյանը․ Նարեկ Կարապետյան
«Նման բան երբեք չէր եղել, և ահա՝ կրկին»․ Մհեր Ավետիսյան
ՀՀ տարածքը 29,743 քկմ է. ոչ մի թիզ հող չի հանձնվելու, ոչ մի միլիմետր. ԳՇ պետ
ԶՊՄԿ-ի աշխատակիցները մասնակցել են արյունատվության հերթական ակցիային