Գլխավոր Լրահոս Վիդեո Կիսվել
ՀՀԿ-ն հայտարարություն է տարածելԻնչ պետք է անի ընդդիմությունը` հետընտրական պրոցեսներում հաղթանակի հասնելու համար. Էդմոն ՄարուքյանՆոր զգուշացում Մոսկվայից․ Ռուսաստանի հետախուզության ղեկավարը նախազգուշացնում է Հայաստանին Ոստիկանները գտել են ենթադրաբար գետն ընկած 15–ամյա երեխայի մորը. Նա հայտնել է, որ նա եղել է ընկերուհու հետ. դեռ որոնում են «Համահայկական ճակատ» կուսակցությունը հայտարարում է, որ միանում է ընդդիմադիր վեց քաղաքական ուժերի համատեղ հայտարարությանըԿոնվերս Բանկը վերանայել է ԱՄՆ դոլարով ավանդների պայմանները՝ առաջարկելով առավել բարձր տոկոսադրույքներSuebar. չիր և կոնֆետներ՝ առողջ քաղցրավենիք նախընտրողների համար«Դասավանդի՛ր հանուն Հայաստանի»-ն՝ «Մի դրամի ուժի» հունիս ամսվա շահառուԱՄՆ-ը պատասխանատվություն կկրի Իսրայելի կողմից հուշագրի խախտման համար. Էսմաիլ Բաղայի Լոռու մարզում 2 ժամ է՝ փրկարարները որոնում են Փամբակ գետն ընկած մոտ 15-ամյա աղջկան Հանքարդյունաբերություն և ռազմարդյունաբերություն. կապ, որի մասին քչերը գիտեն ԲՀԿ-ի մուտքը խորհրդարան ունի ռազմավարական նշանակություն․ Արմեն ՄանվելյանԵրևանի առանձին հատվածներում հնարավոր է կարճատև անձրև և ամպրոպ, հունիսի 16-20-ին ջերմաստիճանն աստիճանաբար կբարձրանա 4-6 աստիճանով Պարոն Հովակիմյան, ծառայե՛ք Սահմանադրությանը, ոչ թե իշխանությանը․ Արեգ ՍավգուլյանԱյս ընտրությունները լեգիտիմ չեն․ Մենուա Սողոմոնյան Նիկոլ Փաշինյանը գողացել է ժողովրդի քվեները․Ավետիք ՉալաբյանՀունիսի 15-ը հանքարդյունաբերությունում կանանց միջազգային օրն էFirebird-ը և Ղազախստանի կառավարությունը ստորագրել են ռազմավարական համաձայնագրեր՝ երկրում AI ենթակառուցվածքների զարգացման նպատակով Մերձավոր Արևելքը եղել և մնում է ամենաանկանխատեսելին. հուշագիր ստորագրելն այլ օպերա է, այն կյանքի կոչելը՝ բոլորովին այլ. Արտակ Զաքարյան Երկիրը փոխելու համար,երկրի ղեկավարին պետք է փոխենք. Ռուսաստանի շուկան ենք կորցնում. Արշակ Կարապետյան
Հասարակություն

Փոխանակում կազմակերպելիս դիակներն այն աստիճան հոշոտված էին լինում, որ անհնար էր լինում տարբերակել. Սասուն Միքայելյան

Ես չէի կարող չխոսել, քանի որ քննարկվում է մի հարց, անդրադառնում պատմության այն էջին, որին ականատես եմ եղել նաեւ ես արցախյան ազատամարտի տարիներին: Այս մասին այսօր՝ հունվարի 18-ին, Բաքվի ջարդերի 30-ամյա տարելիցին նվիրված Հայաստանի եւ Արցախի ԱԺ-ների միջխորհրդարանական հանձնաժողովի համատեղ հատուկ նիստում իր ելույթում նշեց «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Սասուն Միքայելյանը:

Նա, մասնավորապես, նշեց. «1990-ի հունվարի 13-19-ին Ադրբեջանի իշխանության իմացությամբ իրականացվեց Օսմանյան կայսրության կողմից իրականացված ցեղասպանության շարունակությունը, նույն ձեռագիրն էր, նույն գործելաոճը: Ես տեսել եմ Մարտակերտի նահանջ, Մարաղայի կոտորածից մազապուրծ եղածներին, շատ դաժանություններ, դժվարություններ: Երբ վիրավոր հիվանդանոցում էի, մի կնոջ էին բերել Մարաղայից: Նրա մազերը կապել էին մեքենայից, քարշ տվել, մաշվել, մնացել էին գրեթե ոսկորները: Բժիշկների ջանքերի շնորհիվ այդ կինը ողջ մնաց: Նման անմարդկային վերաբերմունքի էին արժանանում ոչ միայն կենդանի մարդիկ, այլեւ մեր նահատակված ընկերները»:

Նա նշեց, որ եղել են դեպքեր, երբ գերիների, զոհերի դիակների փոխանակություն կազմակերպելիս դիակներն այն աստիճան հոշոտված էին լինում, որ անհնար էր լինում տարբերակել. «Այդ դաժանությունները մենք չենք կարող մոռանալ, սրա մասին պետք է իմանան բոլոր միջազգային ատյանները, քաղաքակիրթ մարդկությունը պետք է գնահատական տա կատարվածին եւ իր աջակցությունը հայտնի ցեղասպանության եւ ահաբեկչության դեմ պայքարի ելած հայ ժողովրդին:

Մենք իրավունք ունենք աշխարհից պահանջելու ոչ միայն դատապարտում, այլեւ նման դեպքերի կրկնության բացառմանն ուղղված գործուն քայլեր: Աշխարհն այսօր էլ կանգնած է էթնիկ, կրոնական եւ ազգային հողի վրա իրականացվող ցեղասպանությունների վտանգի առջեւ:

Չպետք է հույս ունենաք, որ ժամանակը կարող է փոխել ցեղասպաններին: Ապրիլյան քառօրյայի ժամանակ Թալիշում խաղաղ բնակիչների, զինվորների նկատմամբ ազերիների իրականացրած վայրագությունները եւս մեկ անգամ ապացուցեցին դա»,-ընդգծեց Սասուն Միքայելյանը:

Նրա խոսքով, քանի դեռ աշխարհը չի կարողանում կանխել ցեղասպանության կրկնությունը, մեզ մնում է ապավինել սեփական ուժերին եւ միշտ պատրաստ լինել մեր նկատմամբ ցեղասպանության ցանկացած դրսեւորման վճռական հակահարված տալուն. «Դրա միակ երաշխիքը մեր միասնականությունն է: Հիշեք, որ դարավերջին վերահաս ցեղասպանությունից փրկվել ենք. Եւ ոչ միայն փրկվել ենք,  այլ ինքնապաշտպանվելով հաղթել ենք: Մեր միասնական հզոր պայքարի՝ Հայաստան-Արցախ-Սփյուռք եռամիասնության, կամավորական ջոկատներ կազմավորող հայոց բանակ, հայ ժողովրդի միասնական նվիրումի շնորհիվ:

Խոնարհվելով 30 տարի առաջ Բաքվում նահատակված մեր հայրենակիցների հիշատակի առջեւ, եկեք պարտավորվենք, որ մեր միասնականությամբ եւ բռունցքված կամքով այլեւս երբեք թույլ չենք տալում, որ մեր նկատմամբ որեւէ ցեռղասպանության փորձ ձեռնարկվի»,-ընդգծեց նա: