Երեկվանից Արարատ Միրզոյանը միակողմանի սանկցիաներ է կիրառում պատգամավորների նկատմամբ. Մարուքյան
Իշխանությունը փչացնում է մարդկանց, բացարձակ իշխանությունը բացարձակ է փչացնում: Այս մասին Facebook-ի իր էջում գրել է «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը:
Նա, մասնավորապես, նշել է. «Երեկվանից ՀՀ ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանն իրազեկվել է, որ ԱԺ կանոնակարգի համաձայն՝ նա կարող է սանկցիաներ կիրառել պատգամավորների նկատմամբ։
Երեկ նա միակողմանիորեն սանկցիա կիրառեց (նիստերի դահլիճից հեռացրեց) «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավորների նկատմամբ։
Այսօր առավոտյան ԱԺ նախագահը նիստի ընթացքում կրկին միակողմանի սանկցիա կիրառեց (նախազգուշացում հայտարարեց) իմ նկատմամբ։
Այսպիսով, պարոն Միրզոյանն ընդդիմադիր խմբակցությունների նկատմամբ կիրառում է հանրապետականների ընդունած կանոնակարգի պատժամիջոցները՝ միտումնավոր աչքաթող անելով սեփական խմբակցության ներկայացուցիչների վիրավորական արտահայտություններ կատարելու, նիստի բնականոն ընթացքը խոչընդոտելու փաստերը եւ այլ խախտումները։
Ընդ որում, լավ կհիշեք, որ «Ելք» խմբակցության պատգամավորներով մեր բողոքն էինք արտահայտում հանրապետականների հակասահմանադրական գործողության վերաբերյալ՝ հարվածելով սեղաններին։ Եվ անգամ այդ ժամանակ որեւէ սանկցիա չկիրառեց մեր նկատմամբ»:




















Իսակովի պողոտայում բախվել են «Ford Transit»-ն ու «Toyota»-ն
Նիկո՛լ, ես քո էս արածը չե՛մ հանդուրժելու․ՊՆ նախկին նախարար Արշակ Կարապետյան
ՀՃԿ ղեկավար, Զինված ուժերի պահեստազորի փոխգնդապետ Արսեն Վարդանյանը հայտարարում է անժամկետ նստացույց
4/17 Ընտրական տեղամաս. ՔՊ-ի 374 ձայնը ԿԸՀ-ի պաշտոնական կայքում գրանցել են 384 ձայն. Շիրազ Մանուկյան
«ՀայաՔվեի» թիմը` որպես «Ուժեղ Հայաստանի» վստահված անձինք, բազմաթիվ ընտրախախտումներ է արձանագրել
ՀՀ տարածքը 29,743 քկմ է. ոչ մի թիզ հող չի հանձնվելու, ոչ մի միլիմետր. ԳՇ պետ
Ռուսաստանից Հայաստան՝ Ադրբեջանի տարածքով, կուղարկվի 18 վագոն պարարտանյութ և ածուխ
Հաղթանակ չի ունեցել ձեր Փաշինյանը․ Նարեկ Կարապետյան
«Նման բան երբեք չէր եղել, և ահա՝ կրկին»․ Մհեր Ավետիսյան
Մեր պայքարը շարունակվում է և գնալու ենք մինչև վերջ՝ մինչև փոփոխություն՝ մինչև Նիկոլ Փաշինյանի հեռացո...