ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանի շնորհավորական ուղերձը Հայոց բանակի կազմավորման 28-ամյակի առթիվ
Սիրելի՛ հայրենակիցներ, սրտանց շնորհավորում եմ Հայոց բանակի կազմավորման 28-րդ տարեդարձի առթիվ:
Այսօր մենք անասելի հպարտ ենք, քանզի կայացած ու մարտունակ Հայոց բանակն այլևս իրողություն է՝ տարածաշրջանում հավասարակշռության ու կայունության կարևորագույն երաշխավորը: Հայոց բանակի կայացման ճանապարհն, իհարկե, հեշտ չի եղել: Հազարավոր քաջորդիներ հանուն այսօրվա խաղաղության ու սերունդների անվտանգության զոհաբերել են ամենաթանկը՝ իրենց կյանքը:
Հավերժ փա՛ռք նրանց հիշատակին: Այո՛, այսօր մենք ունենք Հայաստանի և Արցախի ժողովուրդների անվտանգության կարևորագույն երաշխիք հանդիսացող ազգային բանակ, սակայն գեթ մեկ վայրկյան անգամ չպետք է մոռանանք մեր զինված ուժերի մարտունակությունն էլ ավելի բարձրացնելու և այն ժամանակակից ռազմաարդյունաբերական պահանջներին համապատասխանեցնելու անհրաժեշտության մասին: Առանձնահատուկ շնորհավորում եմ Հայոց բանակի ձևավորման գործում իրենց անուրանալի ավանդն ունեցած բոլոր մարդկանց՝ շարքային զինվորից մինչև հրամանատարասպայական կազմ, նաև առաջնագծում օրուգիշեր մեր թիկունքն անառիկ պահող հերոսներին:
Բարի և անփորձանք ծառայություն ձեզ: Մաղթում եմ, որ մեր երկրում ու տարածաշրջանում մշտապես թևածի խաղաղությունը: Փա՛ռք Հայաստանի հաղթանակած բանակին, անառիկ ամրություն մեր երկրի սահմաններին ու խաղաղություն մեր հայրենիքին: Աստված պահապա՛ն մեզ բոլորիս:




















Նիկո՛լ, ես քո էս արածը չե՛մ հանդուրժելու․ՊՆ նախկին նախարար Արշակ Կարապետյան
Իսակովի պողոտայում բախվել են «Ford Transit»-ն ու «Toyota»-ն
ՀՃԿ ղեկավար, Զինված ուժերի պահեստազորի փոխգնդապետ Արսեն Վարդանյանը հայտարարում է անժամկետ նստացույց
4/17 Ընտրական տեղամաս. ՔՊ-ի 374 ձայնը ԿԸՀ-ի պաշտոնական կայքում գրանցել են 384 ձայն. Շիրազ Մանուկյան
Մեր պայքարը շարունակվում է և գնալու ենք մինչև վերջ՝ մինչև փոփոխություն՝ մինչև Նիկոլ Փաշինյանի հեռացո...
Ռուսաստանից Հայաստան՝ Ադրբեջանի տարածքով, կուղարկվի 18 վագոն պարարտանյութ և ածուխ
Հաղթանակ չի ունեցել ձեր Փաշինյանը․ Նարեկ Կարապետյան
«Նման բան երբեք չէր եղել, և ահա՝ կրկին»․ Մհեր Ավետիսյան
ՀՀ տարածքը 29,743 քկմ է. ոչ մի թիզ հող չի հանձնվելու, ոչ մի միլիմետր. ԳՇ պետ
ԶՊՄԿ-ի աշխատակիցները մասնակցել են արյունատվության հերթական ակցիային