Իշխանության հումո՞րը, թե՞ պրագմատիկ ցնիզմը
Սուրեն Սուրենյանց ֆեյսբուքյան իր էջում գրում է.
Վենետիկի հանձնաժողովի նախագահ Ջիանի Բուքիքիոյի հայտարարությունը, ի հեճուկս իշխանության ներկայացուցիչների պնդումների, խիստ հասցեական ու թիրախավորված էր։ «Ժողովրդավարական մշակույթը և հասունությունը պահանջում են ինստիտուցիոնալ զսպվածություն, բարեխղճություն և փոխադարձ հարգանք պետական ինստիտուտների միջև»,- խրատական տոնով իշխանությանը հասկացնում է Վենետիկի հանձնաժողովի նախագահը: Այս տոնով խոսում են չկայացած դեմոկրատիաների հետ։
Հեղափոխության իշխանությանը նման հռտերոբանությունը, մեղմ ասած, պետք է անհագստացներ, որովհետև Եվորպայից հասկացնում են, որ ձեր հեղափոխությունն այլևս թրենդ չէ ու այն բրենդը չէ, որը պարբերաբար փորձում եք «նաղդել» Արևմուտքի վրա։
Երբ կարդացի ԱԺ արտաքին հարաբերությունների հանձանաժողովի նախագահ Ռուբեն Ռուբինյանի՝ Ջիանի Բուքիքիոյի հայտարարությանը հետևած արձագանքը, ինձ թվաց՝ «Իմ քայլի» պատասխանատու դեմքերից մեկը կատակել կամ սրամտել է։ Ռուբինյանն ոչ միայն ողջունել էր Վենետիկի հանձնաժողովի նախագահի հայտարարությունը, այլ կարծիք էր հայտնել, որ եվրոպացի պաշտոնյաների վերապաումները հասցեագրված են նախկիններին։
Ռուբինյանի տրամաբանությամբ առաջնորդվելու դեպքում՝ ստիպված ենք արձանագրել, որ Հայաստանում երկու տարի առաջ հեղափոխություն չի եղել ու իշխանության ղեկին էլ շարունակում են մնալ նախկինները։
Իհարկե, նման ենթադրություն անելն անհեթեթ կլինի, ուրեմն՝ մնում է մատածել, որ իշխանությունն իմիտացնում է Եվրոպայի «բարեհաճությունը»՝ ԱԺ արտահերթ նիստում նախատեսված օրենսդրական խոտանն ամեն գնով ընդունելու համար։




















Նիկո՛լ, ես քո էս արածը չե՛մ հանդուրժելու․ՊՆ նախկին նախարար Արշակ Կարապետյան
Իսակովի պողոտայում բախվել են «Ford Transit»-ն ու «Toyota»-ն
ՀՃԿ ղեկավար, Զինված ուժերի պահեստազորի փոխգնդապետ Արսեն Վարդանյանը հայտարարում է անժամկետ նստացույց
4/17 Ընտրական տեղամաս. ՔՊ-ի 374 ձայնը ԿԸՀ-ի պաշտոնական կայքում գրանցել են 384 ձայն. Շիրազ Մանուկյան
Մեր պայքարը շարունակվում է և գնալու ենք մինչև վերջ՝ մինչև փոփոխություն՝ մինչև Նիկոլ Փաշինյանի հեռացո...
Ռուսաստանից Հայաստան՝ Ադրբեջանի տարածքով, կուղարկվի 18 վագոն պարարտանյութ և ածուխ
Հաղթանակ չի ունեցել ձեր Փաշինյանը․ Նարեկ Կարապետյան
«Նման բան երբեք չէր եղել, և ահա՝ կրկին»․ Մհեր Ավետիսյան
ՀՀ տարածքը 29,743 քկմ է. ոչ մի թիզ հող չի հանձնվելու, ոչ մի միլիմետր. ԳՇ պետ
ԶՊՄԿ-ի աշխատակիցները մասնակցել են արյունատվության հերթական ակցիային