Փաշինյանի ձեռագիրը շատ վտանգավոր է. Ռուբեն Հակոբյան
ԼՈՒՐԵՐ.com-ի թղթակցի հետ զրույցում քաղաքական գործիչ Ռուբեն Հակոբյանը՝ խոսելով Սահմանադրական Դատարանի շուրջ ստեղծված իրավիճակի և Վենետիկի հանձնաժողովի նախագահի հայտարարության մասին, կարծիք հայտնեց, որ այն, ինչ արվում է այսօր իշխանության կողմից, ուղղված է ոչ այնքան Հրայր Թովմասյանի կամ ՍԴ-ի դեմ, այլ հենց Սահմանադրության դեմ. «Նման վարքագծով խայտառակվում է պետությունը, բոլորը տեսնում են, թե ինչ է կատարվում»:
Քաղաքական գործիչը ընդգծում է, որ նման իրավիճակում, իր ցանկությունն այն է, որ մեր պետության վարկը շատ չընկնի և իշխանությունը վերջապես կանգ առնի, քանի որ այդպիսով հեղինակազրկում է մեր պետությունը:
«Վենետիկի հանձնաժողովի նախագահի զեկույցն ուղղված էր իշխանություներին, ուղղակի, շատ դիվանագիտորեն՝ օգտագործված էր «կողմերին» բառը: Ուղղված է հիմնականում իշխանությանը, քանի որ, ըստ էության, իշխանությունն է խաթարել մեր պետության սահմանադրության անվտանգությունը: Եվրոպացիներն ասում են, որ մեր պետության մեջ տեղի են ունենում գործընթացներ, որոնք վտանգում են մեր պետության սահմանադրությունը»,- ասաց նա:
«Նրանց ձեռագրին ծանոթ լինելով՝ ավելի ճիշտ Նիկոլ Փաշինյանի, քանի որ այսօր կա միայն մեկ իշխանություն՝ մեկ անձով՝ Նիկոլ Փաշինյանի: Դժվար է ասել, թե նա կանսա, ականջալուր կլինի եվորպացիների խոսքերին: Դժվարանում եմ ասել, քանի որ նա երբեք չի լսում, թե իրեն ինչ են ասում: Նա ուշադրություն չի դարձնում որևէ բանի վրա»,- ընդգծեց Հակոբյանը:
Քաղաքական գործչի խոսքով՝ Փաշինյանն այն մարդն է, ով հրահանգել է դատարանները շրջափակել, որը պետական հանցագործություն է: Փաշինյանն այն մարդն է, ով ՊԵԿ-ի աշխատողին միանգամից ազատեց աշխատանքից, այն դեպքում, երբ ունենք աշխատանքային օրենսգիրք. «Նման ձեռագիր ունեցող մարդուց ամեն ինչ սպասելի է: Նկատենք, որ ամբողջ իշխանությունը ձևավորել է ինքը: Եվ այսօր, շատ շահարկում է այն փաստը, որ առանց իրեն, նրանք խորհրդարանում չէին հայտնվի, առանց իրեն նրանք կառավարության անդամ չէին դառնա: Ձեռագիրը շատ վտանգավոր է, նրանից ամեն ինչ սպասելի է»:




















Իսակովի պողոտայում բախվել են «Ford Transit»-ն ու «Toyota»-ն
Նիկո՛լ, ես քո էս արածը չե՛մ հանդուրժելու․ՊՆ նախկին նախարար Արշակ Կարապետյան
ՀՃԿ ղեկավար, Զինված ուժերի պահեստազորի փոխգնդապետ Արսեն Վարդանյանը հայտարարում է անժամկետ նստացույց
4/17 Ընտրական տեղամաս. ՔՊ-ի 374 ձայնը ԿԸՀ-ի պաշտոնական կայքում գրանցել են 384 ձայն. Շիրազ Մանուկյան
«ՀայաՔվեի» թիմը` որպես «Ուժեղ Հայաստանի» վստահված անձինք, բազմաթիվ ընտրախախտումներ է արձանագրել
ՀՀ տարածքը 29,743 քկմ է. ոչ մի թիզ հող չի հանձնվելու, ոչ մի միլիմետր. ԳՇ պետ
Ռուսաստանից Հայաստան՝ Ադրբեջանի տարածքով, կուղարկվի 18 վագոն պարարտանյութ և ածուխ
Հաղթանակ չի ունեցել ձեր Փաշինյանը․ Նարեկ Կարապետյան
«Նման բան երբեք չէր եղել, և ահա՝ կրկին»․ Մհեր Ավետիսյան
Մեր պայքարը շարունակվում է և գնալու ենք մինչև վերջ՝ մինչև փոփոխություն՝ մինչև Նիկոլ Փաշինյանի հեռացո...