«Նիկոլի մոլի պաշտպաների մեջ մեծ թիվ են կազմում հատկապես արտագաղթածները». Ստեփան Դանիելյան
Նիկոլի մոլի պաշտպաների մեջ մեծ թիվ են կազմում հատկապես արտագաղթածները. դա հետաքրքիր ֆենոմեն է։ Այս մասին Facebook-ի իր էջում գրել է քաղաքական վերլուծաբան Ստեփան Դանիելյանը:
Նա, մասնավորապես, նշել է. «Հետաքրքիր է նախ այն առումով, որ այդ մարդիկ որոշում կայացնելով լքել Հայաստանը, կարծես թե էթիկական ու պարզ բանական պատճառով չպետք է ակտիվորեն միջամտեին ներքաղաքական խնդիրներին, որովհետև դա Հայաստանում ապրողների ճակատագրին է վերաբերվում։
Իմ ասածից չի բխում, որ ես ինձ իրավունք եմ վերապահում որևէ մեկի կարծիքը, կամ խոսքի ազատության իրավունքը կասկածի տակ դնել, ոչ էլ կարծում եմ, որ նրանք չպետք է Հայաստանում ընթացող զագացումներով մտահոգվել։
Ինձ այլ հարց է հետաքրքրում, որն է Նիկոլին քննադատողների հանդեպ շատ դեպքերում չփաստարկված ագրեսիայի պատճառը։
Կարծում եմ, որ նրանք ունեն խորքային հոգեբանական պահանջ հայրենիքը լքելը հիմնավորելու, արդարացնելու համար՝ առաջին հերթին իրենք իրենց ու իրենց մարձավորների առջև։ Նիկոլն այդ հոգեբանական խնդրին (մեղքի զգացմանը) լուծում է տվել, նա ամեն օր հիմնավորում է այն "հրեշային" Հայաստանի գոյությունը, որտեղից նրանք փախչել են ու փրկվել։ Նիկոլը նրանց ալիբին է։
Դա, բնականաբար, ոչ բոլորին է վերաբերում։ Նորից եմ կրկնում, ոչ ոք իրավունք չունի որևէ մեկի ազատ տեղաշարժվելու իրավունքի համար որևէ մեկին քննադատել։
Ով նման հոգեբանական խնդիր չունի, կածես թե, անկախ իր բնակության վայրից, կարողանում է պահպանել գիտակցության սթափությունն ու հոգեկան հավասարակշռվածությունը։
Յուրաքանչյուրն ինքն է որոշում իր ճակատագիրը։ Ինձ ուղղակի այդ երևույթի բացատրությունն էր հետաքրքրում»:




















Իսակովի պողոտայում բախվել են «Ford Transit»-ն ու «Toyota»-ն
Նիկո՛լ, ես քո էս արածը չե՛մ հանդուրժելու․ՊՆ նախկին նախարար Արշակ Կարապետյան
ՀՃԿ ղեկավար, Զինված ուժերի պահեստազորի փոխգնդապետ Արսեն Վարդանյանը հայտարարում է անժամկետ նստացույց
4/17 Ընտրական տեղամաս. ՔՊ-ի 374 ձայնը ԿԸՀ-ի պաշտոնական կայքում գրանցել են 384 ձայն. Շիրազ Մանուկյան
«ՀայաՔվեի» թիմը` որպես «Ուժեղ Հայաստանի» վստահված անձինք, բազմաթիվ ընտրախախտումներ է արձանագրել
ՀՀ տարածքը 29,743 քկմ է. ոչ մի թիզ հող չի հանձնվելու, ոչ մի միլիմետր. ԳՇ պետ
Ռուսաստանից Հայաստան՝ Ադրբեջանի տարածքով, կուղարկվի 18 վագոն պարարտանյութ և ածուխ
Հաղթանակ չի ունեցել ձեր Փաշինյանը․ Նարեկ Կարապետյան
«Նման բան երբեք չէր եղել, և ահա՝ կրկին»․ Մհեր Ավետիսյան
Մեր պայքարը շարունակվում է և գնալու ենք մինչև վերջ՝ մինչև փոփոխություն՝ մինչև Նիկոլ Փաշինյանի հեռացո...