Գլխավոր Լրահոս Վիդեո Կիսվել
ՀՀԿ-ն հայտարարություն է տարածելԻնչ պետք է անի ընդդիմությունը` հետընտրական պրոցեսներում հաղթանակի հասնելու համար. Էդմոն ՄարուքյանՆոր զգուշացում Մոսկվայից․ Ռուսաստանի հետախուզության ղեկավարը նախազգուշացնում է Հայաստանին Ոստիկանները գտել են ենթադրաբար գետն ընկած 15–ամյա երեխայի մորը. Նա հայտնել է, որ նա եղել է ընկերուհու հետ. դեռ որոնում են «Համահայկական ճակատ» կուսակցությունը հայտարարում է, որ միանում է ընդդիմադիր վեց քաղաքական ուժերի համատեղ հայտարարությանըԿոնվերս Բանկը վերանայել է ԱՄՆ դոլարով ավանդների պայմանները՝ առաջարկելով առավել բարձր տոկոսադրույքներSuebar. չիր և կոնֆետներ՝ առողջ քաղցրավենիք նախընտրողների համար«Դասավանդի՛ր հանուն Հայաստանի»-ն՝ «Մի դրամի ուժի» հունիս ամսվա շահառուԱՄՆ-ը պատասխանատվություն կկրի Իսրայելի կողմից հուշագրի խախտման համար. Էսմաիլ Բաղայի Լոռու մարզում 2 ժամ է՝ փրկարարները որոնում են Փամբակ գետն ընկած մոտ 15-ամյա աղջկան Հանքարդյունաբերություն և ռազմարդյունաբերություն. կապ, որի մասին քչերը գիտեն ԲՀԿ-ի մուտքը խորհրդարան ունի ռազմավարական նշանակություն․ Արմեն ՄանվելյանԵրևանի առանձին հատվածներում հնարավոր է կարճատև անձրև և ամպրոպ, հունիսի 16-20-ին ջերմաստիճանն աստիճանաբար կբարձրանա 4-6 աստիճանով Պարոն Հովակիմյան, ծառայե՛ք Սահմանադրությանը, ոչ թե իշխանությանը․ Արեգ ՍավգուլյանԱյս ընտրությունները լեգիտիմ չեն․ Մենուա Սողոմոնյան Նիկոլ Փաշինյանը գողացել է ժողովրդի քվեները․Ավետիք ՉալաբյանՀունիսի 15-ը հանքարդյունաբերությունում կանանց միջազգային օրն էFirebird-ը և Ղազախստանի կառավարությունը ստորագրել են ռազմավարական համաձայնագրեր՝ երկրում AI ենթակառուցվածքների զարգացման նպատակով Մերձավոր Արևելքը եղել և մնում է ամենաանկանխատեսելին. հուշագիր ստորագրելն այլ օպերա է, այն կյանքի կոչելը՝ բոլորովին այլ. Արտակ Զաքարյան Երկիրը փոխելու համար,երկրի ղեկավարին պետք է փոխենք. Ռուսաստանի շուկան ենք կորցնում. Արշակ Կարապետյան
Հասարակություն

Դպրոցում խոզի գրիպի դեպքե՞ր են գրանցվել․ ԿԳՄՍ նախարարը պարզաբանում է

Այսօր տեղեկություններ էին տարածվել, որ Երևանի Ալեքսանդր Պուշկինի անվան թիվ 8 հիմնական դպրոցում A H1N1-ի դեպքեր են գրանցվել, աշակերտների մի մասը չի գնացել դպրոց։ Նշենք, որ A H1N1-ն առավել հայտնի է «խոզի գրիպ» անունով։

Դպրոցի տնօրեն Նատալյա Ստեփանյանը հայտնել էր, որ գրիպի հաստատված դեպքերի թիվը 10-ից ավել է, պարզապես դեռ ոչ բոլոր ծնողներն են տեղեկանքներ բերել դպրոց: Նա հայտնել էր, որ դեպքերի մեծ մասը գրանցվել է 3-րդ, 4-րդ և 9-ոդ դասարաններում:

Տեղեկություններին արձագանքել են նաև Առողջապահության և Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարները։ ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է․ «Այս օրերի ընթացքում մենք ստանում ենք հաղորդագրություններ, որոնցում մեր քաղաքացիներն անհանգստություն են հայտնում ուսումնական հաստատություններում, հատկապես՝ դպրոցներում, հնարավոր համաճարակների բռնկման վերաբերյալ:

Ամենօրյա կապ պահելով առողջապահության նախարար Արսեն Թորոսյանի հետ՝ արձանագրել եմ, որ համաճարակային ֆոնի կտրուկ փոփոխություններ չեն նկատվել: Ես այսօր անձամբ եմ եղել երկու դպրոցում, ուր, այո, եղել են դասարաններ ցածր հաճախելիությամբ, սակայն եղել են դասարաններ, ընդ որում՝ մեծամասամբ, որտեղ բացակայությունները չեն գերազանցել 10 տոկոսը:

Երեկ նամակով դիմել եմ նաև Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Սուրեն Պապիկյանին՝ խնդրելով լրացուցիչ միջոցներ ձեռնարկել առաջիկա ցուրտ օրերին դպրոցներում ջերմային պատշաճ ռեժիմ ապահովելու համար:

Մենք մշտապես կապ ենք պահում առողջապահական գերատեսչության հետ, և համաճարակային ֆոնի փոփոխության դեպքում լրացուցիչ կհաղորդենք, իսկ անհրաժեշտության դեպքում՝ կձեռնարկենք միջոցներ:

Ստորև՝ Արսեն Թորոսյանի գրառումն է այս թեմայով»,- գրել է նախարարը: