Հայտնի է Գեղարքունիքի մարզում խոշոր վթարից տուժած 10 անձանց ինքնությունը
Հայտնի է դարձել այսօր՝ փետրվարի 8-ին, Գեղարքունիքի մարզում տեղի ունեցած խոշոր վթարից տուժածների ինքնությունը:
Նշենք, որ Հայաստանի ԱԻՆ-ում այսօր՝ փետրվարի 8-ին, ժամը 06:55-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն տեղեկություն է հաղորդվել, որ Գավառ-Մարտունի ավտոճանապարհին՝ Ծակքար գյուղի մոտակայքում, տեղի է ունեցել ավտովթար. կան տուժածներ:
Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:
Պարզվել է, որ Ծակքար գյուղի մոտակայքում բախվել են «Opel» և «Mercedes» մակնիշների ավտոմեքենաները:
Մինչ փրկարարների՝ կանչի վայր հասնելը «Opel» մակնիշի ավտոմեքենայի վարորդ 28-ամյա Սիփան Մ.-ն, ուղևորներ՝ Վասակ Մ.-ն, Գագիկ Մ.-ն, Հայկարամ Ե.-ն, «Mercedes» մակնիշի ավտոմեքենայի վարորդ 33-ամյա Տիգրան Ս.-ն, ուղևորներ՝ Իռա Գ.-ն, Հեղինե Ա.-ն, Էրիկա Ա.-ն, Անուշ Ա.-ն և Վերոնիկա Ա.-ն, հոսպիտալացվել են Մարտունու ԲԿ, որտեղ բժիշկները Անուշ Ա.-ի և Վերոնիկա Ա.-ի առողջական վիճակը գնահատել են միջին ծանրության, իսկ մյուսներինը՝ բավարար:




















Նիկո՛լ, ես քո էս արածը չե՛մ հանդուրժելու․ՊՆ նախկին նախարար Արշակ Կարապետյան
Իսակովի պողոտայում բախվել են «Ford Transit»-ն ու «Toyota»-ն
ՀՃԿ ղեկավար, Զինված ուժերի պահեստազորի փոխգնդապետ Արսեն Վարդանյանը հայտարարում է անժամկետ նստացույց
4/17 Ընտրական տեղամաս. ՔՊ-ի 374 ձայնը ԿԸՀ-ի պաշտոնական կայքում գրանցել են 384 ձայն. Շիրազ Մանուկյան
Մեր պայքարը շարունակվում է և գնալու ենք մինչև վերջ՝ մինչև փոփոխություն՝ մինչև Նիկոլ Փաշինյանի հեռացո...
Ռուսաստանից Հայաստան՝ Ադրբեջանի տարածքով, կուղարկվի 18 վագոն պարարտանյութ և ածուխ
Հաղթանակ չի ունեցել ձեր Փաշինյանը․ Նարեկ Կարապետյան
«Նման բան երբեք չէր եղել, և ահա՝ կրկին»․ Մհեր Ավետիսյան
ՀՀ տարածքը 29,743 քկմ է. ոչ մի թիզ հող չի հանձնվելու, ոչ մի միլիմետր. ԳՇ պետ
ԶՊՄԿ-ի աշխատակիցները մասնակցել են արյունատվության հերթական ակցիային