Սասուն Միքայելյանը միաձայն ընտրվեց ԵԿՄ վարչության նախագահ
ԵԿՄ 12–րդ արտահերթ համագումարի կողմից ընտրված վարչության կազմը այսօր՝ ապրիլի 7–ին անդրանիկ նիստ անցկացրեց և միաձայն ԵԿՄ վարչության նախագահ ընտրվեց Սասուն Միքայելյանը։
Ընտրվեց նաև 25 հոգուց բաղկացած վարչության կազմը՝ նախկին 186 հոգու փոխարեն։ Նշվեց, որ շատ անդամներով վարչության նիստերը դժվար է անցկացնելը, այդ իսկ պատճառով որոշվեց փոքրացնել վարչության կազմը՝ աշխատանքային խնդիրները լուծելու համար. յուրաքանչյուր մարզից ընտրվեց մեկական պատվիրակ։
Նշենք, որ այսօր, ապրիլի 7–ին, տեղի է ունենում ԵԿՄ 12–րդ արտահերթ համագումարը, որի օրակարգում է վարչության նոր նախագահի ընտրությունը, ԵԿՄ հայտարարությունը, նաև վարչության կազմի ընտրության հարցը։
Հիշեցնենք, որ Երկրապահ կամավորականների միության (ԵԿՄ) վարչությունը 2018թ–ի հունիսի 24–ին հրավիրած նիստում որոշել է լիազորություններից զրկել ԵԿՄ վարչության նախագահ Մանվել Գրիգորյանին:
Մանվել Գրիգորյանը մեղադրվում է ապօրինի կերպով զենք-զինամթերք պահելու, գույք յուրացնելու, հարկերի վճարումից խուսափելու, պետական միջոցներ վատնելու եւ շորթմամբ գույքի հափշտակությունը կազմակերպելու համար:




















Նիկո՛լ, ես քո էս արածը չե՛մ հանդուրժելու․ՊՆ նախկին նախարար Արշակ Կարապետյան
Իսակովի պողոտայում բախվել են «Ford Transit»-ն ու «Toyota»-ն
ՀՃԿ ղեկավար, Զինված ուժերի պահեստազորի փոխգնդապետ Արսեն Վարդանյանը հայտարարում է անժամկետ նստացույց
4/17 Ընտրական տեղամաս. ՔՊ-ի 374 ձայնը ԿԸՀ-ի պաշտոնական կայքում գրանցել են 384 ձայն. Շիրազ Մանուկյան
Մեր պայքարը շարունակվում է և գնալու ենք մինչև վերջ՝ մինչև փոփոխություն՝ մինչև Նիկոլ Փաշինյանի հեռացո...
Ռուսաստանից Հայաստան՝ Ադրբեջանի տարածքով, կուղարկվի 18 վագոն պարարտանյութ և ածուխ
Հաղթանակ չի ունեցել ձեր Փաշինյանը․ Նարեկ Կարապետյան
«Նման բան երբեք չէր եղել, և ահա՝ կրկին»․ Մհեր Ավետիսյան
ՀՀ տարածքը 29,743 քկմ է. ոչ մի թիզ հող չի հանձնվելու, ոչ մի միլիմետր. ԳՇ պետ
ԶՊՄԿ-ի աշխատակիցները մասնակցել են արյունատվության հերթական ակցիային