Մանկատան ևս 30 շրջանավարտ բնակարանի գնման վկայագիր ստացավ. նախարարություն
Մանկատան եւս 30 շրջանավարտ ՀՀ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարությունում այսօր ստացավ բնակարանի գնման վկայագիր: Այս մասին հայտնում են Աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարությունից:
«Իրականում, մեզ համար եւս շատ հուզիչ է այս իրադարձությունը: Շնորհավորում եմ բոլորիդ եւ հուսով եմ, որ այս հնարավորությունը կփոխի ձեր կյանքի որակը, կապահովի բարեկեցիկ պայմաններ՝ ընտանեկան երջանկություն ստեղծելու համար: Նախարարությունը շատ է կարեւորում նաեւ մարզերում բնակարանների ձեռքբերումը, ինչին զուգահեռ դուք առաջնահերթության կարգով կարող եք ընդգրկվել զբաղվածության պետական ծրագրերում, վերապատրաստվել եւ զբաղվել ձեռներեցությամբ»,- արարողության ժամանակ նշել է նախարարի առաջին տեղակալ Գեմաֆին Գասպարյանը:
Այնուհետեւ, մանկատան շրջանավարտներին պարզաբանվել է բնակարանների գնման հետ կապված մի շարք տեխնիկական հարցեր, զբաղվածության ծրագրերում ընդգրկվելու պայմանները, որոնց միջոցով նրանք կարող են ապահովել կայուն աշխատանք եւ եկամուտ:
Հիշեցնենք, որ մանկատան շրջանավարտներին բնակարանի գնման վկայագրերի տրամադրման գործընթացը մեկնարկել է 2019 թ.-ի դեկտեմբերից՝ Կառավարության համապատասխան որոշման ընդունումից հետո: Որոշումը վերաբերում է մանկատան 300 շրջանավարտների: Այդ նպատակով ՀՀ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարությունը հատկացրել է 1.9 մլրդ դրամ՝ իր խնայողությունների հաշվին:
Մանկատան շրջանավարտներին բնակարանի գնման վկայագրեր տրամադրվում են Հայաստանի Հանրապետության տարածքում 6.3 մլն դրամը չգերազանցող բնակարանների ձեռքբերման համար: Սեփական միջոցներ ներդնելու դեպքում՝ ծրագրի շահառուներն իրավունք ունեն ձեռք բերել 6,3 մլն ՀՀ դրամը գերազանցող արժեքով բնակարաններ:




















Նիկո՛լ, ես քո էս արածը չե՛մ հանդուրժելու․ՊՆ նախկին նախարար Արշակ Կարապետյան
Իսակովի պողոտայում բախվել են «Ford Transit»-ն ու «Toyota»-ն
ՀՃԿ ղեկավար, Զինված ուժերի պահեստազորի փոխգնդապետ Արսեն Վարդանյանը հայտարարում է անժամկետ նստացույց
4/17 Ընտրական տեղամաս. ՔՊ-ի 374 ձայնը ԿԸՀ-ի պաշտոնական կայքում գրանցել են 384 ձայն. Շիրազ Մանուկյան
Ռուսաստանից Հայաստան՝ Ադրբեջանի տարածքով, կուղարկվի 18 վագոն պարարտանյութ և ածուխ
Հաղթանակ չի ունեցել ձեր Փաշինյանը․ Նարեկ Կարապետյան
Մեր պայքարը շարունակվում է և գնալու ենք մինչև վերջ՝ մինչև փոփոխություն՝ մինչև Նիկոլ Փաշինյանի հեռացո...
ՀՀ տարածքը 29,743 քկմ է. ոչ մի թիզ հող չի հանձնվելու, ոչ մի միլիմետր. ԳՇ պետ
«ՀայաՔվեի» թիմը` որպես «Ուժեղ Հայաստանի» վստահված անձինք, բազմաթիվ ընտրախախտումներ է արձանագրել
«Նման բան երբեք չէր եղել, և ահա՝ կրկին»․ Մհեր Ավետիսյան