Վերին Դվին գյուղում ահազանգից երեք ժամ անց բնակարանային գողությունը բացահայտվել է (տեսանյութ)
Փետրվարի 9-ի գիշերը ոստիկանության Արտաշատի բաժնում բնակարանային գողության վերաբերյալ հաղորդում ստացվեց։ Դեպքի վայր՝ Վերին Դվին գյուղ մեկնած օպերատիվ-քննչական խումբը պարզեց՝ տուն էին մտել հետնադռնով ու հյուրասենյակից գողացել հեռուստացույցը։ Նախնական հաշվարկով՝ տուժողին պատճառվել էր 350 հազար դրամի վնաս։ Բնակարանատիրոջից հաղորդում ընդունվեց։ Սկսվեցին օպերատիվ-հետախուզական միջոցառումներ։ Ահազանգին արագ արձագանքման ու ճշգրիտ միջոցառումների արդյունքում Արտաշատի քրեական հետախույզները պարզեցին ոչ միայն դեպքի մի շարք հանգամանքներ, այլև տուն մտած անձի ինքնությունը։ Ահազանգից երեք ժամ անց բնակարանային գողությունը բացահայտվեց։ Արդեն փետրվարի լույս 10-ի գիշերը՝ 0 ժամ 30-ի սահմաններում, կասկածվողը հայտնաբերվեց Արտաշատի Օգոստոսի 23-ի փողոցում ու բերման ենթարկվեց բաժին։ Նրա վարած առանց համարանիշերի «ՎԱԶ-2107»-ն էլ տեղափոխվեց բաժնի պահպանվող հատուկ տարածք։ Մեքենայի զննությամբ հայտնաբերվեց գողացված հեռուստացույցը։ Բերման ենթարկվածը ներկայացվեց տարածքային քննչական բաժին ու ձերբակալվեց։ Հարուցված քրեական գործի նախաքննությունը շարունակվում է։




















Իսակովի պողոտայում բախվել են «Ford Transit»-ն ու «Toyota»-ն
Նիկո՛լ, ես քո էս արածը չե՛մ հանդուրժելու․ՊՆ նախկին նախարար Արշակ Կարապետյան
ՀՃԿ ղեկավար, Զինված ուժերի պահեստազորի փոխգնդապետ Արսեն Վարդանյանը հայտարարում է անժամկետ նստացույց
4/17 Ընտրական տեղամաս. ՔՊ-ի 374 ձայնը ԿԸՀ-ի պաշտոնական կայքում գրանցել են 384 ձայն. Շիրազ Մանուկյան
Մեր պայքարը շարունակվում է և գնալու ենք մինչև վերջ՝ մինչև փոփոխություն՝ մինչև Նիկոլ Փաշինյանի հեռացո...
Ռուսաստանից Հայաստան՝ Ադրբեջանի տարածքով, կուղարկվի 18 վագոն պարարտանյութ և ածուխ
Հաղթանակ չի ունեցել ձեր Փաշինյանը․ Նարեկ Կարապետյան
«ՀայաՔվեի» թիմը` որպես «Ուժեղ Հայաստանի» վստահված անձինք, բազմաթիվ ընտրախախտումներ է արձանագրել
ՀՀ տարածքը 29,743 քկմ է. ոչ մի թիզ հող չի հանձնվելու, ոչ մի միլիմետր. ԳՇ պետ
«Նման բան երբեք չէր եղել, և ահա՝ կրկին»․ Մհեր Ավետիսյան