Գլխավոր Լրահոս Վիդեո Կիսվել
Մեր պատասխանը այս քաղաքական ամնեզիային լինելու է հստակ և գործնական. Հրայր ԿամենդատյանԷս ամոթի խարանը ձեր ճակատին ման եք գալու, ՔՊ-ի ձեռքի գործիքն եք դարձել, ամո՛թ ձեզ. Տոնոյանը՝ ԿԸՀ-ինՄի ողջ քաղաքական ուժի դուրս են թողնում 32 ձայնի համար, սա անհարգալից վերաբերմունք է. Մելոյան Ազգովի կհաղթենք փոքրիկ խմբակի հոգին կորցրած դիկտատորին․ Նարեկ Կարապետյան«Ուժեղ Հայաստան» կուսակցության հայտարարությունը հունիսի 7-ին կայացած խորհրդարանական ընտրությունների արդյունքների և երկրում ստեղծված քաղաքական իրավիճակի վերաբերյալ Դիմում եմ պահեստազորի գեներալներին, սպաներին, ենթասպաներին և պահեստազորում հաշվառված շարքային կազմին. Արտյոմ ՍիմոնյանԷդմոն Մարուքյանի հայտարարությունը Հունիսի 7-ին կայացած խորհրդարանական ընտրությունների արդյունքների և երկրում ստեղծված քաղաքական իրավիճակի վերաբերյալ«Քո ձայնը գողացել են, դուրս արի պայքարի» ստորագրահավաքը շարունակվում է«Մեր ձայները գողացվել ա, մի ընտրատեղամասում 800-ից ավելի տարբերություն է եղել». Նառա ԳևորգյանԲողոքի ակցիա ԿԸՀ շենքի մոտ` ընտրության արդյունքները չեղարկելու պահանջովՄենք կաշառք տալու կարիքը չենք ունեցել. վիրավորում են հարյուր հազարավոր քաղաքացիների. Գոհար ՄելոյանՔանի դեռ այս պայքարը չունի արդարացի լուծում, պայքարը շարունակվելու է. Մամիկոն ԱսլանյանԲՀԿ-ն մնալու է Նիկոլ Փաշինյանի կոկորդին. Նիկոլ, դու ես կակա ասելու ազատությանը. Սուրեն ՍուրենյանցԿան բազմաթիվ օրինակներ իշխանության կողմից «ընտրական պրոցեսի ջախջախման» մասին. Արման ԱբովյանՄենք հասկանում ենք, որ եթե փողոցային պայքարը սկսվի, ապա այն շատ անկանոն և զnհերnվ լի կլինի. Գոհար ՂումաշյանԲողոքի ակցիա ԿԸՀ շենքի մոտ` ընտրության արդյունքները չեղարկելու պահանջով․ Ուժեղ ՀայաստանԱյն մասին, թե որն է այս ընտրությունների առավել կարևոր արդյունքը, և ինչպես պետք է օգտագործել այն մեր հետագա պայքարի մեջ. Ավետիք ՉալաբյանԻրական առաջնորդը պետք է ժողովրդին ասի ճշմարտությունը, նույնիսկ եթե լավ գիտի, որ այդ ճշմարտությունը տվյալ պահին ժողովրդին դուր չի գալու․ Մհեր Ավետիսյան Հերքման ու ներողության պահանջ. Գոհար ՄելոյանԻրանի նախագահը հայտարարել է, որ 12-օրյա պատերազմի ընթացքում Իսրայելը չի հասել իր նպատակներին
Քաղաքականություն

Հայաստանը ներառվել է այն երկրների եռյակում, որտեղ Պուտինի վարկանիշն ամենաբարձրն է

Ռուսաստանի և ԱՄՆ-ի նախագահները պահպանել են ամենահայտնի համաշխարհային առաջնորդների կարգավիճակը: Վերջին 46 երկրներում, որտեղ անցկացվել է «Gallup International» հասարակական կարծիքի ուսումնասիրման ինստիտուտի ուսումնասիրությունը, ԱՄՆ նախագահին ավելի վատ են վերաբերում: Այս մասին տեղեկացնում է rbc.ru կայքը: Պուտինի ցուցանիշը այդ առումով մնացել է 2018 թվականի մակարդակին:

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հայտնիության ցուցանիշը 2019 թվականին կազմել է 89 կետ, իսկ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինինը` 84:

Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելի ցուցանիշը կազմել է 77 կետ, նրան մեկ կետով զիջել է Հռոմի պապ Ֆրանցիսկոսը: Լավագույն հնգյակը եզրափակում է Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը, նրա ցուցանիշը 73 կետ է:

Հարցմանը ներկայացված 13 թեկնածուներից հայտնիության ամենացածր ցուցանիշն ունեցել են Հնդկաստանի վարչապետ Նարենդրա Մոդին (54 կետ), Բրազիլիայի նախագահ Ժաիր Բոլսոնարուն (56) և Իրանի նախագահ Հասան Ռոհանին (60):

Երկիր մոլորակի բանկիչները համաշխարհային առաջնորդներից ամենաշատը համակրում են Հռոմի պապ Ֆրանցիսկոսին: Նրան լավ են վերաբերում հարցվածների 53%-ը, վատ` 23%-ը, այսպիսով` նրան համակրանքով վերաբերվողների տոկոսային ցուցանիշը կազմել է +30%: Հռոմի պապն արդեն երրորդ տարին է, ինչ այդ ցուցանիշով առաջատարն է:

Անգելա Մերկելն ու Էմանուել Մակրոնը շարունակում են դրական համբավ ունենալ հարցվածների շրջանում, նրանց համակրանքով վերաբերվողների տոկոսային ցուցանիշը կազմել է համապատասխանաբար +15% և +7%:

Ռուսաստանի նախագահին համակրանքով վերաբերվողների տոկոսային ցուցանիշը կազմել է –12%, իսկ ԱՄՆ նախագահինը` -27%:

Պուտինը միակ համաշխարհային առաջնորդն է, որի նկատմամբ վերաբերմունքն անցյալ տարվա համեմատ չի փոխվել: Պուտինի ցուցանիշը ամենաբարձրը եղել է 2017 թվականին`  +3%:

Թրամփի նկատմամբ բացասական վերաբերմունք է նկատվում աշխարհի գրեթե բոլոր շրջաններում, բացառությամբ Աֆրիկայի (+8%) և Հնդկաստանի (+45%): Ամենացածր գնահատականները Թրամփը ստացել է Մերձավոր Արևելքում և Արևմտյան Եվրոպայում: Թրամփին ամենից շատ համակրում են Վիետնամի (+72%), Նիգերիայի (+72%) և Ալբանիայի (+70%) բնակիչները: ԱՄՆ նախագահից ամենաշատը դժգոհ են Հորդանանում (92% դժգոհություն), Սիրիայում (87% դժգոհություն) և Գերմանիայում (87% դժգոհություն):

Ռուսաստանի նախագահին ամենաշատը համակրում են Ղազախստանում (86%), Սերբիայում (85%) և Հայաստանում (80%): Պուտինին ամենավատը վերաբերում են Հորդանանում (90%), Ֆինլանդիայում (85%) և Հարավային Կորեայում (81%):