Սոթք-Քարվաճառ ճանապարհին փրկարարներն արգելափակումից դուրս են բերել մոտ 250 ավտոմեքենա՝ 1000 ուղեւորով
Փետրվարի 12-ին, ժամը 09:17-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն տեղեկություն է հաղորդվել, որ Սոթք-Քարվաճառ ավտոճանապարհին ձնաբքի պատճառով ավտոմեքենաներ են արգելափակվել: Այս մասին հայտնում են ԱԻՆ-ից:
Սոթք-Քարվաճառի հենակետից դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատի օպերատիվ խումբը:
Ժամը 10:40-ին տեղեկություն է հաղորդվել, որ Սոթք-Քարվաճառ ավտոճանապարհը ձնաբքի պատճառով երկկողմանի փակ է:
Դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության օպերատիվ խումբը, Վարդենյաց լեռնանցքի հենակետից մեկ եւ փրկարարական ուժերի վարչության հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնից երկու մարտական հաշվարկ:
Մինչ ժամը 20:20-ը փրկարարներն արգելափակումից դուրս են բերել մոտ 250 ավտոմեքենա՝ 1000 ուղեւորով, հենակետ է տեղափոխվել մոտ 200 քաղաքացի:
Ճանապարհահատվածի մաքրման աշխատանքներին ներգրավվել է Սոթքի ոսկու հանքի 2 միավոր տեխնիկա:




















Իսակովի պողոտայում բախվել են «Ford Transit»-ն ու «Toyota»-ն
Նիկո՛լ, ես քո էս արածը չե՛մ հանդուրժելու․ՊՆ նախկին նախարար Արշակ Կարապետյան
ՀՃԿ ղեկավար, Զինված ուժերի պահեստազորի փոխգնդապետ Արսեն Վարդանյանը հայտարարում է անժամկետ նստացույց
4/17 Ընտրական տեղամաս. ՔՊ-ի 374 ձայնը ԿԸՀ-ի պաշտոնական կայքում գրանցել են 384 ձայն. Շիրազ Մանուկյան
Մեր պայքարը շարունակվում է և գնալու ենք մինչև վերջ՝ մինչև փոփոխություն՝ մինչև Նիկոլ Փաշինյանի հեռացո...
Ռուսաստանից Հայաստան՝ Ադրբեջանի տարածքով, կուղարկվի 18 վագոն պարարտանյութ և ածուխ
Հաղթանակ չի ունեցել ձեր Փաշինյանը․ Նարեկ Կարապետյան
«ՀայաՔվեի» թիմը` որպես «Ուժեղ Հայաստանի» վստահված անձինք, բազմաթիվ ընտրախախտումներ է արձանագրել
ՀՀ տարածքը 29,743 քկմ է. ոչ մի թիզ հող չի հանձնվելու, ոչ մի միլիմետր. ԳՇ պետ
«Նման բան երբեք չէր եղել, և ահա՝ կրկին»․ Մհեր Ավետիսյան