Գլխավոր Լրահոս Վիդեո Կիսվել
Հանքարդյունաբերություն և ռազմարդյունաբերություն. կապ, որի մասին քչերը գիտեն ԲՀԿ-ի մուտքը խորհրդարան ունի ռազմավարական նշանակություն․ Արմեն ՄանվելյանԵրևանի առանձին հատվածներում հնարավոր է կարճատև անձրև և ամպրոպ, հունիսի 16-20-ին ջերմաստիճանն աստիճանաբար կբարձրանա 4-6 աստիճանով Պարոն Հովակիմյան, ծառայե՛ք Սահմանադրությանը, ոչ թե իշխանությանը․ Արեգ ՍավգուլյանԱյս ընտրությունները լեգիտիմ չեն․ Մենուա Սողոմոնյան Նիկոլ Փաշինյանը գողացել է ժողովրդի քվեները․Ավետիք ՉալաբյանՀունիսի 15-ը հանքարդյունաբերությունում կանանց միջազգային օրն էFirebird-ը և Ղազախստանի կառավարությունը ստորագրել են ռազմավարական համաձայնագրեր՝ երկրում AI ենթակառուցվածքների զարգացման նպատակով Մերձավոր Արևելքը եղել և մնում է ամենաանկանխատեսելին. հուշագիր ստորագրելն այլ օպերա է, այն կյանքի կոչելը՝ բոլորովին այլ. Արտակ Զաքարյան Երկիրը փոխելու համար,երկրի ղեկավարին պետք է փոխենք. Ռուսաստանի շուկան ենք կորցնում. Արշակ Կարապետյան Նաիրի Սարգսյանը ևս միացավ ստորագրահավաքին Քաղաքացիները շարունակում են միանալ ստորագրահավաքին Այսքան դավաճանություններից հետո, էլի ընտրում են ՔՊ-ին. քաղաքացի Մարդիկ միանում են ստորագրահավաքին․ արի´ Ազատության հրապարակ, եթե կողմ ես, որ քո քվեն ևս գողացվել է. Համահայկական ՃակատՀՀ դատավորների միությունը՝ MEDEL եվրոպական հեղինակավոր կազմակերպության անդամ «Պայքարի ամբողջ ծանրությունը մնացել է մեզ վրա». Նարեկ Կարապետյանի հայտարարությունը նոր քաղաքական իրողությունների ֆոնին ՀՀ արտաքին պարտքը 2025թ-ի դրությամբ կազմել է 14 մլրդ 531 մլն դոլար. ֆինանսների նախարար ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեի նախագահն օրենսդրական փոփոխություններ նախաձեռնելու միջնորդությամբ դիմել է ՀՀ արդարադատության նախարարին Վաղը ՌԴ-ից Հայաստան Ադրբեջանի տարածքով կուղարկվի 7 վագոն ցորեն ԵՄ անդամակցությունն անիրատեսական է. ՀՀ-ի հեռացումը ՌԴ-ից աշխարհում ընկալվում է որպես ռուսական ազդեցության նվազեցման հերթական ցուցիչ. Արտակ Զաքարյան
Հասարակություն

Հնարավոր է՝ բանակում քրեական ենթամշակույթին հարելու համար զինվորներին մեղադրանք առաջադրվի․ Արմեն Խաչատրյան

Երեկ խորհրդարանում Կառավարության հետ հարցուպատասխանի ժամանակ վարչապետ Նիկոլ Փաշինյանն անդրադարձավ բանակում տեղի ունեցող միջադեպերին՝ նշելով, որ բանակում ոչ մարտական գործողությունների ժամանակ զոհեր գրանցելու պատճառները հասկանալու համար անհրաժեշտ է գնալ և տեսնել, թե բակերում, դպրոցներում երեխաներն ինչպես են շփվում:

«Ինչ խնդիր ունենք բանակում: Վարտիքի փոխելու խնդիր ենք դրել իմ վարչապետ դառնալուց հետո: Վարտիքները փոխվեց, հետո լվացքի մեքենաներով ապահովվեցին զորամասերը: Հետո պարզվեց, որ մեր զինվորների արժանապատվության համար պրոբլեմ է, երբ իրենց վարտիքը լվացքի մեքենայի մեջ հայտնվի ուրիշի վարտիքի հետ: Եվ եթե հանկարծ զինվորներից մեկը կրի մի վարտիք, որը լվացքի մեքենայի մեջ է հայտնվել ուրիշի վարտիքի հետ, դա կարա այդ զինվորի հետ մեծ պարզաբանումներ առաջացնելու խնդիր ստեղծի: Բայց այսօրվա իմ քննարկման հիմնական խնդիրն այն է, որ մենք այստեղ պետք է մինչև գենետիկ մակարդակում այդ պրոբլեմն ախտորոշենք: Ես պաշտպանության նախարարի, շտաբի պետին էլ ասել եմ՝ իմ համոզմունքն այն է, որ սա քրեական ենթամշակույթի արտահայտման ձևերից է»,- ասել էր վարչապետը՝ ընդգծելով, որ ինքն այս առումով կասկած չունի:

Խոսելով վարչապետի ելույթի մասին, «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Արմեն Խաչատրյանը նշեց, որ վարչապետն այլ բան է ցանկացել ասել, որ զինվորներից բազմաթիվ գործառույթներ վերցվել է, որպեսզի դա խնդրո առարկա չդառնան, և զինվորները դրա շուրջ չվիճեն․ «Քրեական ենթամշակույթի տարրերի առկայությունն է, որ ազդում է ծառայության վրա։ Արդեն մտածում են, թե ինչի շուրջ կարելի է թեմա սարքել, օրինակ՝ ինչու է երկու հոգու վարտիքը նույն լվացքի մեքենայի մեջ: Այսինքն՝ ստացվում է, որ ինչ էլ անենք, ինչքան էլ զինվորներին գործառույթներից ազատենք, միևնույն է՝ եթե քրեական ենթամշակույթը կա, մի բան մտածելու են և դրա շուրջ վեճ սարքեն: Օրինակ, կարող է զինվորն ասել՝ ինչու են իրեն թեք նայում, թեք նայելը բանակում արգելված է, եթե այդպես են նայում, պետք է դրա «աչոտը» տան»,- ասաց պատգամավորը:

Նրա խոսքով՝ Քրեական օրենսգրքում լրացումներ են կատարվում, որպեսզի քրեական ենթամշակույթը վերացվի։ Այդ ենթամշակույթին հարելն այժմ դիտարկվում է որպես հանցագործություն։

Պատգամավորը չբացառեց, որ բանակում քրեական ենթամշակույթին հարելու համար զինվորին մեղադրանք առաջադրվի: