Արտաշատում բնակարանային խոշոր գողություն կատարած խմբի անդամները ձերբակալվել են (տեսանյութ)
ՀՀ ոստիկանության Արտաշատի բաժնի քրեական հետախույզները բացահայտել են Արտաշատի Օգոստոսի 23-ի փողոցի բնակարաններից մեկից ոսկյա զարդեր, փող ու մուշտակներ գողության դեպքը։ Հնացագործությունը կատարած խմբի անդամները ձերբակալվել են։ Այս մասին տեղեկացրին ՀՀ ոստիկանության հասարակայնության հետ կապերի և լրատվության վարչությունից։
«Փետրվարի 5-ի գիշերը ոստիկանության Արտաշատի բաժնում բնակարանային գողության վերաբերյալ հաղորդում ստացվեց։ Թալանել էին Արտաշատի Օգոստոսի 23-ի փողոցի բնակարաններից մեկը։ Դեպքի վայր մեկնած օպերատիվ քննչական խումբը պարզեց, որ ներս են մտել մուտքի դուռը հարմարեցված բանալիով բացելով։ Բնակարանի իրերը խառնված էին։ Նախնական տվյալներով՝ հափշտակել էին ոսկյա զարդեր, փող ու մուշտակներ։ Տարածքային քննչական բաժնում քրեական գործ հարուցվեց, որի շրջանակներում Արտաշատի քրեական հետախույզները ձեռնարկեցին ծավալուն օպերատիվ միջոցառումներ։ Հետևողական աշխատանքի արդյունքում բնակարանային գողությունը բացահայտվեց։ Վերջին դրվագը կասկածյալների հայտնաբերումն էր, ինչն արվեց Քրեական ոստիկանության գլխավոր և Արարատի մարզային վարչությունների ծառայողների համագործակցությամբ։ Երևանի բնակիչներ՝ 27, 29 և 30-ամյա տղամարդիկ հայտնաբերվեցին մայրաքաղաքում ու բերման ենթարկվեցին ոստիկանության Արտաշատի բաժին։
Բերման ենթարկվածները ոստիկանությունից ներկայացվեցին դեպքի նախաքննությունը վարող մարմնին, տվեցին խոստովանական ցուցմունք ու ձերբակալվեցին։ Հետագա միջոցառումներով հայտնաբերվեցին բնակարանից գողացված մուշտակները։
Գողոնի մնացած մասը հայտնաբերելու միջոցառումները շարունակվում են։
Կատարվում է նախաքննություն»,- նշված է հաղորդագրության մեջ։




















Իսակովի պողոտայում բախվել են «Ford Transit»-ն ու «Toyota»-ն
Նիկո՛լ, ես քո էս արածը չե՛մ հանդուրժելու․ՊՆ նախկին նախարար Արշակ Կարապետյան
ՀՃԿ ղեկավար, Զինված ուժերի պահեստազորի փոխգնդապետ Արսեն Վարդանյանը հայտարարում է անժամկետ նստացույց
4/17 Ընտրական տեղամաս. ՔՊ-ի 374 ձայնը ԿԸՀ-ի պաշտոնական կայքում գրանցել են 384 ձայն. Շիրազ Մանուկյան
Մեր պայքարը շարունակվում է և գնալու ենք մինչև վերջ՝ մինչև փոփոխություն՝ մինչև Նիկոլ Փաշինյանի հեռացո...
Ռուսաստանից Հայաստան՝ Ադրբեջանի տարածքով, կուղարկվի 18 վագոն պարարտանյութ և ածուխ
Հաղթանակ չի ունեցել ձեր Փաշինյանը․ Նարեկ Կարապետյան
«ՀայաՔվեի» թիմը` որպես «Ուժեղ Հայաստանի» վստահված անձինք, բազմաթիվ ընտրախախտումներ է արձանագրել
ՀՀ տարածքը 29,743 քկմ է. ոչ մի թիզ հող չի հանձնվելու, ոչ մի միլիմետր. ԳՇ պետ
«Նման բան երբեք չէր եղել, և ահա՝ կրկին»․ Մհեր Ավետիսյան