Կապանի ոստիկանները բնակարանային գողության փորձ են բացահայտել (տեսանյութ)
ՀՀ ոստիկանության Կապանի բաժնի ծառայողները բացահայտել են քաղաքում կատարված բնակարանային գողության փորձը։ Այս մասին տեղեկացրին ՀՀ ոստիկանության հասարակայնության հետ կապերի և լրատվության վարչությունից։
«Փետրվարի 10-ին, ժամը 20.30-ի սահմաններում, Կապանի Արփիկ թաղամասի մի բնակչուհի ոստիկանության Կապանի բաժնում հաղորդում էր տվել, որ փետրվարի 8-ից 9-ը կոտրելով բացել են նշված հասցեում իր վարձակալած տան դուռը և տունը տակնուվրա անելուց հետո, հավանաբար գողանալու բան չգտնելով, հեռացել:
Հաղորդումը ստանալուն պես օպերատիվ խումբը դեպքի վայր մեկնեց: Թարմ հետքերով սկսվեց որոնողական աշխատանքը:
Ձեռնարկված անհետաձգելի միջոցառումների շնորհիվ քրեական հետախույզները շուտով պարզեցin, որ նշված հանցագործությունը հնարավոր է կատարած լինի նույն թաղամասի 66-ամյա մի բնակիչ:
Հաղորդումից ժամեր անց կասկածվողը բերման ենթարկվեց ոստիկանության Կապանի բաժին և տվեց խոստովանական բացատրություն:
Հանգամանքները պարզվում են:
Փաստի առթիվ նախապատրաստվում են նյութեր»,- նշված է հաղորդագրության մեջ:




















Իսակովի պողոտայում բախվել են «Ford Transit»-ն ու «Toyota»-ն
Նիկո՛լ, ես քո էս արածը չե՛մ հանդուրժելու․ՊՆ նախկին նախարար Արշակ Կարապետյան
ՀՃԿ ղեկավար, Զինված ուժերի պահեստազորի փոխգնդապետ Արսեն Վարդանյանը հայտարարում է անժամկետ նստացույց
4/17 Ընտրական տեղամաս. ՔՊ-ի 374 ձայնը ԿԸՀ-ի պաշտոնական կայքում գրանցել են 384 ձայն. Շիրազ Մանուկյան
Մեր պայքարը շարունակվում է և գնալու ենք մինչև վերջ՝ մինչև փոփոխություն՝ մինչև Նիկոլ Փաշինյանի հեռացո...
Ռուսաստանից Հայաստան՝ Ադրբեջանի տարածքով, կուղարկվի 18 վագոն պարարտանյութ և ածուխ
Հաղթանակ չի ունեցել ձեր Փաշինյանը․ Նարեկ Կարապետյան
«ՀայաՔվեի» թիմը` որպես «Ուժեղ Հայաստանի» վստահված անձինք, բազմաթիվ ընտրախախտումներ է արձանագրել
ՀՀ տարածքը 29,743 քկմ է. ոչ մի թիզ հող չի հանձնվելու, ոչ մի միլիմետր. ԳՇ պետ
«Նման բան երբեք չէր եղել, և ահա՝ կրկին»․ Մհեր Ավետիսյան