Գլխավոր Լրահոս Վիդեո Կիսվել
Հանքարդյունաբերություն և ռազմարդյունաբերություն. կապ, որի մասին քչերը գիտեն ԲՀԿ-ի մուտքը խորհրդարան ունի ռազմավարական նշանակություն․ Արմեն ՄանվելյանԵրևանի առանձին հատվածներում հնարավոր է կարճատև անձրև և ամպրոպ, հունիսի 16-20-ին ջերմաստիճանն աստիճանաբար կբարձրանա 4-6 աստիճանով Պարոն Հովակիմյան, ծառայե՛ք Սահմանադրությանը, ոչ թե իշխանությանը․ Արեգ ՍավգուլյանԱյս ընտրությունները լեգիտիմ չեն․ Մենուա Սողոմոնյան Նիկոլ Փաշինյանը գողացել է ժողովրդի քվեները․Ավետիք ՉալաբյանՀունիսի 15-ը հանքարդյունաբերությունում կանանց միջազգային օրն էFirebird-ը և Ղազախստանի կառավարությունը ստորագրել են ռազմավարական համաձայնագրեր՝ երկրում AI ենթակառուցվածքների զարգացման նպատակով Մերձավոր Արևելքը եղել և մնում է ամենաանկանխատեսելին. հուշագիր ստորագրելն այլ օպերա է, այն կյանքի կոչելը՝ բոլորովին այլ. Արտակ Զաքարյան Երկիրը փոխելու համար,երկրի ղեկավարին պետք է փոխենք. Ռուսաստանի շուկան ենք կորցնում. Արշակ Կարապետյան Նաիրի Սարգսյանը ևս միացավ ստորագրահավաքին Քաղաքացիները շարունակում են միանալ ստորագրահավաքին Այսքան դավաճանություններից հետո, էլի ընտրում են ՔՊ-ին. քաղաքացի Մարդիկ միանում են ստորագրահավաքին․ արի´ Ազատության հրապարակ, եթե կողմ ես, որ քո քվեն ևս գողացվել է. Համահայկական ՃակատՀՀ դատավորների միությունը՝ MEDEL եվրոպական հեղինակավոր կազմակերպության անդամ «Պայքարի ամբողջ ծանրությունը մնացել է մեզ վրա». Նարեկ Կարապետյանի հայտարարությունը նոր քաղաքական իրողությունների ֆոնին ՀՀ արտաքին պարտքը 2025թ-ի դրությամբ կազմել է 14 մլրդ 531 մլն դոլար. ֆինանսների նախարար ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեի նախագահն օրենսդրական փոփոխություններ նախաձեռնելու միջնորդությամբ դիմել է ՀՀ արդարադատության նախարարին Վաղը ՌԴ-ից Հայաստան Ադրբեջանի տարածքով կուղարկվի 7 վագոն ցորեն ԵՄ անդամակցությունն անիրատեսական է. ՀՀ-ի հեռացումը ՌԴ-ից աշխարհում ընկալվում է որպես ռուսական ազդեցության նվազեցման հերթական ցուցիչ. Արտակ Զաքարյան
Հասարակություն

9 դպրոցականների վիճաբանությունն ավարտվել է դանակահարությամբ

SHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝ Հայաստանի քննչական կոմիտեի Արագածոտնի մարզային քննչական վարչության հատկապես կարևոր գործերով քննիչի կողմից նյութեր են նախապատրաստվում երեկ՝ փետրվարի 15-ին, Արագածոտնի մարզում տեղի ունեցած վիճաբանություն-դանակահարության փաստով: Ժամը 12:00-ի սահմաններում ոստիկանության Աշտարակի բաժնի ծառայողները նկատել են Աշտարակ քաղաքի Տիգրան Մեծի թիվ 20 հասցեի դիմաց վիճաբանող մի խումբ դեռահասների:

Ոստիկանության ծառաողները մոտենալով նրանց, պարզել են, որ նրանք Փարաքար գյուղի բնակիչներ 16-ամյա Համլետ Ե.-ն, 16-ամյա Մանուկ Բ.-ն, 16-ամյա Վազիր Խ.-ն, 16-ամյա Արմեն Հ.-ն, 17-ամյա Գևորգ Մ.-ն և 16-ամյա Գարիկ Կ.-ն են: Նշված անձինք ներկայացել են ոստիկանության Աշտարակի բաժին, որտեղ պարզվել է, որ Արմեն Հ.-ն աջից գոտկային շրջանում ունի կտրած-ծակած վերք: Ոստիկանները նրան տեղափոխել են «Աշտարակ» բժշկական կենտրոն:

Արագածոտնի մարզի ոստիկաններն ու քննիչները տաք հետքերով ձեռնարկելով անհրաժեշտ օպերատիվ-հետախուզական և քննչական համատեղ միջոցառումներ, պարզել են, որ վիճաբնութունը տեղի է ունեցել նշված անձանց և Աշտարակ քաղաքի բնակիչներ, 14-ամյա Վանիկ Ն.-ի, 15-ամյա Արմեն Տ.-ի և 14-ամյա Սարգիս Ս.-ի միջև, որի ժամանակ էլ, ըստ նախնական տեղեկությունների, Արմեն Հ.-ին դանակահարել է Արմեն Տ.-ն: Վերջինս ներկայացվել է ոստիկանության Աշտարակի բաժին, որտեղից էլ տեղափոխվել է Արագածոտնի մարզային քննչական վարչություն: Ոստիկանները հայտնաբերել են նաև հանցագործության գործիք դանակը՝ մասնակի կոտրված վիճակում: SHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝ վիճաբանության մասնակիցների մի մասը սովորում է Աշտարակի Վարդգես Պետրոսյանի անվան դպրոցում, մի մասն էլ՝ Փարաքար գյուղի դպրոցում: