Հանրաքվեին քաղաքական պասիվության պատճառն իշխանության անգործությունն է
Խեղդվողների փրկության գործը ոչ թե խեղդվողի, այլ փրկարարի գործն է։ Քաղաքական համայնքի պասիվ, չեզոք կեցվածքը Սահմանդրական հանրաքվեի վերաբերյալ անսպասելի էր միայն առաջին հայացքից։ Իրականում դա ունի խորքային պատճառ, որը խորացել է Թավշյա, ոչ բռնի, ժողովրդական հեղափոխությունից հետո։ Քաղաքական համայնքի գոյության անհրաժեշտ պայմանը քաղաքական գործիչների ազատագրումն է կոնյուկտուրային կապանքներից և իռացոնալ կարծրատիպերից։
Բավարար պայմանը քաղաքական կրթվածության ընդհանուր մակարդակի բարձրացումն է։ Այս առումով՝ իշխանությունը պարտավոր է ազնիվ ու շիտակ ներկայացնել ազգային օրակարգը, հիմնավորել դրա քաղաքական, մշակութային անհրաժեշտությունը։ Այնինչ՝ ներկա իշխանությունները օրակարգի խնդիրներն ու մարտահրավերները ներկայացնում են մակերեսորեն, հատվածային և պոպուլիստական շեշտադրումներով։ Այս իրավիճակում օրինաչափ է քաղաքական համայնքի պասիվ ու չեզոք դիրքորոշումը։ Եթե իշխանությունները հասարակությանը բավարար չեն իրազեկում ապրիլի 5-ի խնդրի քաղաքական էության և քաղաքակրթական նշանակության մասին, ապա ժողովրդականություն ունեցող կուսակցությունների պասիվ, չեզոք պահվածքը նույնիսկ արդարացված կարելի է համարել։
Այսինքն՝ երբ ժողովուրդը չգիտի հանրաքվեն ինչի մասին է, ժողովրդականություն վայելող կուսակցության ակտիվ ներգրավվածությունը չի հասկացվի ժողովրդի կողմից, ինչի արդյունքում կուսակցության ժողովրդականությունը կարող է անկում ապրել։ Եվս մեկ անգամ ընդգծենք, որ ազգային օրակարգի և մարտահրավերների մասին հանրությանը ճշմարիտ և լիարժեք իրազեկելու խնդիրը իշխանության խնդիրն է, ոչ թե ընդդիմադիր ուժերինը, առավել ևս՝ հանրությանը։ Այդ դեպքում՝ իշխանությունն ինչո՞ւ է անտեսում հոգևոր անվտանգային այս առաջնահերթ խնդիրը։ Հանրությանն անտեղյակության մեջ պահելը թվում է, թե ձեռնտու է քաղաքական մեծամասնությանը։ Սակայն ժամանակի ընթացքում այս մոտեցումը դառը պտուղներ է տալիս։ Քաղաքական թերկրթության, դրա հետևանքով խորացող իռացիոնալ վախերի, և դրանք շահարկող պոպուլիզմի հետևանքով հանրությունը հեռանում է հիմնարար արժեքներից, շեղվում ազգային օրակարգի ուղենիշներից, կորցնում ազգային իդեալը և ուղիղ գծող գլորվում հակաքաղաքրթական և նյութապաշտական անդունդը, որից դուրս գալն այսօր հրաշքին հավասար բան է թվում։
«Չպետք է ծույլերի հոգեբանությամբ հույսներս դնենք լոկ արտաքին հրաշքների վրա. չպետք է մեզ կերակրենք այն հավատով, որ մի արտաքին փոփոխություն, մի դյութական ձեռք մեզ ազգ կդարձնի: Չպետք է կամենանք մեր հույսը և ապագան նյութական Հայաստան գաղափարի վրա հիմնել, այլ պիտի տենչանք ու աշխատենք Հոգևոր Հայաստանի համար»:- Վահան Տերյան, Հոգևոր Հայաստան, 1914թ.:
Թաթուլ Մկրտչյան




















Իսակովի պողոտայում բախվել են «Ford Transit»-ն ու «Toyota»-ն
Նիկո՛լ, ես քո էս արածը չե՛մ հանդուրժելու․ՊՆ նախկին նախարար Արշակ Կարապետյան
ՀՃԿ ղեկավար, Զինված ուժերի պահեստազորի փոխգնդապետ Արսեն Վարդանյանը հայտարարում է անժամկետ նստացույց
4/17 Ընտրական տեղամաս. ՔՊ-ի 374 ձայնը ԿԸՀ-ի պաշտոնական կայքում գրանցել են 384 ձայն. Շիրազ Մանուկյան
«ՀայաՔվեի» թիմը` որպես «Ուժեղ Հայաստանի» վստահված անձինք, բազմաթիվ ընտրախախտումներ է արձանագրել
ՀՀ տարածքը 29,743 քկմ է. ոչ մի թիզ հող չի հանձնվելու, ոչ մի միլիմետր. ԳՇ պետ
Ռուսաստանից Հայաստան՝ Ադրբեջանի տարածքով, կուղարկվի 18 վագոն պարարտանյութ և ածուխ
Հաղթանակ չի ունեցել ձեր Փաշինյանը․ Նարեկ Կարապետյան
«Նման բան երբեք չէր եղել, և ահա՝ կրկին»․ Մհեր Ավետիսյան
Մեր պայքարը շարունակվում է և գնալու ենք մինչև վերջ՝ մինչև փոփոխություն՝ մինչև Նիկոլ Փաշինյանի հեռացո...